Օրերս այնքան արհամարհեցին իրենց,
Որ շտապեցին վարկաբեկել միմյանց՝
Տագնապը թողնելով իրենց նմանակի վրա:
Իսկ նմանակը նախորդի էությունն էր ուղնուծուծով,
Ինչպես երկաթի երկու ատոմները,
Որոնց նմանությունը երկաթում էր
Իմ փոթորկոտ ձանձրույթահալածմանը...
Դեռ կգան օրերս...
Դեռ կգան ու կոռնան
Մարդկության անճարակության վրա,
Որի փնտրտուքը գալիք օրերի հեռաստաններն են...
Դեռ կգան օրերս
Հաջորդելով նախորդ նմանակներին,
Եվ իղձը կհանգչի
Հիսուսի նման...