Jump to content

Ա՜խ, դեռ հնչում է քնքուշ մուզիկը…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Ա՜խ, դեռ հնչում է քնքուշ մուզիկը.
Կադրիլ հին, վալ՚ս հին և պոլոնեզ.
Կիսախավարը այնպես նազիկ է,
Այնպես հուշիկ է, այնպես ձեզ պես …
Աղոտ նայվածն իր ձերի պես խորն է,
Իր նայվածն էլ է ճչում — «շնա՛լ».
Այնպես անհույս է հեծում վալտորնը,
Եվ անողորմ է վալ՚սը բանալ՚.
Կանայք օրրում են իրանց իրանը,
Կավալերները՝ գեշի կարոտ.
Եվ այս մի, այս մի այն ծուռբերանը
Չար քրքջում է ծառերի մոտ…