Jump to content

Նստել այստեղ, անվերջ նստել ու նայել…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Նստել այստեղ, անվերջ նստել ու նայել
Աշնամուտին և քրքրել հին հուշեր.
— Պոռնկուհին և ուսանողն այն ջահել
Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր…

Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
Ծվարել է իմ հոգու պես որբ նա էլ,
— Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել…

Ինչ ես փնտրում սիրտ տագնապող, անխնդում.
Մեր բանտն անել — զուր է տանջվել ու վայել.
— Ինչպես զվարթ, տե՛ս, գնում են դեպի տուն
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել…