Ազգային հանելուկ
քրքիջ, և Սադայելը ծխով ու բոցով երևաց[1], կանգնեց զարհուրելի։
– Արտեմ Ֆոմիչ,– գոչեց մեղապարտ հոգին։
– Դու ինձ ի՞նչ ես ճանաչում,– հարցրեց վախեցած խեղճ Ա․․․
– Մենք հին ծանոթներ ենք,– ժպտալով ասաց դևը, խորհրդով աչքով անելով՝ միտդ է գալիս, և նա փսփսաց ականջին։
Այնտեղ ուր–
Այնտեղ – ուր քո բոլոր համփսոնները սպասում են քեզ, ուր բոլոր հարուստներ են հավաքած։
Արտ<եմը>– Երբոր իմացավ դժոխքն է գնալու, ոտը դեմ տվեց։
Սպասիր, հեր օրհնած։ Ախար ես կտակ եմ արել։
– Կտակ, հա՛, հա՛, հա՛, հա՛,– ծիծաղեց դևը[2], նրա չարու հռհռոցից դղրդացին սանդարամետի անդունդները, ծուխն ու բոցը բարձրացավ, և նրանց մեջ կորավ Արտեմ Օսեփիչը։
Այսինչը ամուսնացավ ամենագեղեցկուհու հետ, և թվում էր, որ ինքն ամենաերջանիկն է։ (Բայց նրա գրկում քնած ժամանակ երազում տեսավ)։ Բայց առավոտ զարթնեց[3] տխուր, թախծալի, թե երազում տեսա մի հրաշալի աղջիկ։
Սև ծաղիկները մահվան աշխարհի։
– Բարև, բարեկամ։
– Բարև, պ. Գուսան. որտե՞ղ էիք, չէիք երևում։
– Բարեգործական ընկերության ժողովումն էի և ինչպես չէի երևում, որ այնքան բարձր– երրորդ կարգումն էի նստել։
– Հա, ես չկարողացա գալ, գիտեք, այնպես որ․․․
– Բայց միթե՞ դուք անդամ չեք։
– Չէ։ Բայց ես «Մշակ» եմ ստանում, դե[4] խո չի կարելի համ թերթ ստանալ, համ բարեգործականի անդամ գրվել, համ հրատարակչականի․․․ Որտեղ կհասնի։ Բարեգործություն է ուզում մարդ, կարող է առանձին, թաքուն էլ անել։ Թե չէ այդ ի՞նչ է, 5 ռուբլի են տալիս, 25 ռուբլու դարտակ-դարտակ խոսում․․․ Վերջապես, ես չեմ սիրում ամեն տեղ ինձ ցույց տալ։
– Հա[5], ես գիտեմ, դուք չեք սիրում․․․
– Բայց ի՞նչ տեսաք, ի՞նչ լսեցիք։
– Համարյա թե բան չլսեցի, որովհետև երբոր խոսում էին, ես տեսածիս մասին էի մտածում։
– Ինչ էր այդ։
– Ես սրանից մի քանի տարի առաջ էլ անդամ էի այդ ընկերության․․․ Վերնատան ժողովի։ Այն ժամանակ դահլիճի առաջին կարգերում երևում էին շատ փայլուն գլուխներ և այնպիսի մարդիկ, ինչպես պպ. Թամամշյան, Մանթաշյան, Աբգար Հովհաննիսյան, Եվանգուլյան, Սունդուկյան, իշխ. Բեհբուտյան և այլն, և այլն։ Իսկ այն գիշեր նրանց տեղերն այնպիսի ջահելներ էին նստած, որ կարծեցի, թե Ներսիսյան դպրոցի VI դասատունն եմ մտել․․․ այնպիսի ջահելներ[6], չգիտեմ՝ նրանց ինչ ժամանակն է բարեգործության մասին մտածելու և ինչպես են[7] հոգու բաներով զբաղվում նրանք, որ ավելի շուտ կարող էին կազմել մի ամուսնասիրաց ընկերություն․․․
Իսկ առաջ դրանց տեղը նստած էին լինում, ինչպես ասացի, այնպիսի մարդիկ․․․
– Այո՛, այո՛, նստած էին լինում։
– Հիմա որտե՞ղ են նրանք։
– Չգիտեմ ճշմարիտ, և բարեգործական ընկերությունն էլ, որ, ինչպես ասացին, խանութե խանութ, մարդիկ է որոնում, դժվար թե նրանց տեղն իմանա։
– Ի՞նչ եք կարծում, էլ չե՞ն վերադառնալ նրանք։
– Իրավն ասած, այդ դժվար հանելուկ է և նույնիսկընդհանուր ժողովն էլ, որ շատ է սիրում ենթադրությունները, հազիվ թե կարողանա մի բան ասել այդ մասին։
Չորս թե հինգ տարեկան էիր։ Մի օր կանգնեցիր նոր կախած Ռաֆայելի հրեշտակի դեմն ու հարցրիր։
– Էս ով է, հայրիկ։
– Հրեշտակ է։
– Ով է տեսել հրեշտակին, որ նկարել է։
– Նկարիչը։
– Բա մենք ինչի չենք տեսնում հրեշտակին։
– Տեսնում ենք, ինչպե՞ս չենք տեսնում։ Այ, ես տեսնում եմ․․․
– Որտե՞ղ է, դե ինձ էլ ցույց տուր։
– Այ էստեղ է, հենց իմ առաջին կանգնած է։
– Չէ, ես հրեշտակին եմ ասում, հրեշտակին․․․
Դու կատակ կարծեցիր, փաթաթվեցիր վզովս ու անդադար պահանջում էիր, որ քեզ էլ ցույց տամ հրեշտակին։
Ասում եմ չորս թե հինգ տարեկան հազիվ լինեիր, քո փոքրիկ Հովիկի չափ․․․
Եվ այժմ, անկասկած, արդեն տեսնում ես էն հրեշտակին, որ մի ժամանակ ես ցույց էի տալիս, ու դու չէիր հավատում, կատակ էիր կարծում․․․
1917, Ն<ոյմբերի> 10
– Դու ի՞նչ արիր աշխարհքում,– հարցրեց աստված[8]։
– Ես ծառայեցի մի նավթային կանտորում,– պատասխանեց հոգին։
– Ի՜նչպես, անպիտա՜ն,– որոտաց աստված, և երկնքի