քրքիջ, և Սադայելը ծխով ու բոցով երևաց[1], կանգնեց զարհուրելի։
– Արտեմ Ֆոմիչ,– գոչեց մեղապարտ հոգին։
– Դու ինձ ի՞նչ ես ճանաչում,– հարցրեց վախեցած խեղճ Ա․․․
– Մենք հին ծանոթներ ենք,– ժպտալով ասաց դևը, խորհրդով աչքով անելով՝ միտդ է գալիս, և նա փսփսաց ականջին։
Այնտեղ ուր–
Այնտեղ – ուր քո բոլոր համփսոնները սպասում են քեզ, ուր բոլոր հարուստներ են հավաքած։
Արտ<եմը>– Երբոր իմացավ դժոխքն է գնալու, ոտը դեմ տվեց։
Սպասիր, հեր օրհնած։ Ախար ես կտակ եմ արել։
– Կտակ, հա՛, հա՛, հա՛, հա՛,– ծիծաղեց դևը[2], նրա չարու հռհռոցից դղրդացին սանդարամետի անդունդները, ծուխն ու բոցը բարձրացավ, և նրանց մեջ կորավ Արտեմ Օսեփիչը։
Այսինչը ամուսնացավ ամենագեղեցկուհու հետ, և թվում էր, որ ինքն ամենաերջանիկն է։ (Բայց նրա գրկում քնած ժամանակ երազում տեսավ)։ Բայց առավոտ զարթնեց[3] տխուր, թախծալի, թե երազում տեսա մի հրաշալի աղջիկ։
Սև ծաղիկները մահվան աշխարհի։
– Բարև, բարեկամ։
– Բարև, պ. Գուսան. որտե՞ղ էիք, չէիք երևում։
– Բարեգործական ընկերության ժողովումն էի և ինչպես չէի երևում, որ այնքան բարձր– երրորդ կարգումն էի նստել։
– Հա, ես չկարողացա գալ, գիտեք, այնպես որ․․․
– Բայց միթե՞ դուք անդամ չեք։