Աթոռնամե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Անճարակը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Աթոռնամե

Վարդան Հակոբյան

Շողիկը
ԱԹՈՌՆԱՄԵ

(Նմանություն)

Աթոռներ կան, որ գործում են,
Աթոռներ կան՝ մտածում են։
Զգույշ, ամեն աթոռ չէ գույք.-
Այն վերցնում ոտքերդ զույգ,
Չթեքելով աչքն ու հոնքը,
Քեզ տալիս է իր չորս ոտքը...
Պաշտոնյաներ՝ քանի-քանի,
Այդպես դարձան չորքոտանի։