Շողիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աթոռնամե Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Շողիկը

Վարդան Հակոբյան

Պարը
ՇՈՂԻԿԸ

Շողն ահա
Արեգական
Ամպը ճեղքեց,
Ջրին ընկավ,
Ջրում բեկվեց՝
Քարին ընկավ,
Քարին բեկվեց՝
Ծառին ընկավ,
Ծիտիկների
Բնին ընկավ։
Ճուտիկները
Արթնացան,
Ծիվ-ծիվ արին՝
Տաքացան,
Շողիկը
Ծիլ կարծեցին,
Աշխույժ-աշխույժ
Կտցեցին,
Մինչեւ մայրը
Գար հանդից՝
Լուռ մնացին,
Չլացին,
Կտուց - կտցի
Երգեցին։