ԱԼԵՀԵՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ
(Տխուր էպիգրամ նրա մի գրական ելույթի առթիվ)
Օ, դո՛ւ, ալեհեր իմ բարեկա՛մ,
Ուշացած, տխուր փիլիսոփա,
Եղանակի պես փոփոխական,
Քմահաճ, բեկբեկ, որպես նոպա.—
Օ, հին բարեկամ դու Հեգելի,
Մարքսի վրայով հապճեպ անցած,—
Ես ներում՝ եմ քեզ, ներո՛ւմ էլի,
Քանզի — խե՜ղճ ես դու և ո՛չ թե չար...
1929