Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
[ 160 ]
ՖԱՈՒՍՏ
(Թեմա: Սևագրություն)
Չէի՜ր ձանձրանա դու գիտությունից,
Չէի՜ր ձանձրանա սիրուց ու կյանքից,
Թե ունենայիր թշնամիներ մեծ,
Թե նրանց շարքում գեթ մեկը լիներ
Մտքիդ հավասար... Այժմ դո՛ւ ես լոկ
Միակ թշնամիդ... Ու ձանձրանում ես։—
1928
|
|