Ալեքսանդր Ծատուրյան (Վահան Տերյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Անունը կա, ամանունը չկա» Ալեքսանդր Ծատուրյան

Վահան Տերյան

Հայ գրականության գալիք օրը

[ 32 ] 7. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Ծնված հեգ երգիչ մի դժբախտ ազգի,
Միշտ մռայլ տեսա երկինքը գլխիս,
Ես շատ վաղ ուսա տանջանքը կյանքի,
Վաղ մտերմացավ վշտի հետ հոգիս:

Ալեքսանդր Ծատուրյանի կյանքը մի պարզ ու սրտաշարժ հեքիաթի է նման, մի տխուր պատմության, որի հերոսը դուրս եկել կյանքի ամենախավար մի խորշից, անցել է անօրինակ զրկանքների ու տանջանքի մի երկար ճանապարհ և այսօր ներկյանում է մեր առաջ որպես մեր գրականության փշոտ ու քարո ասպարեզում նահատակվող ու նահատակված մի շարք հերոսներ ներկայացուցիչը՝ այն հերոսների, որոնց մասին կարելի է աս Բայրոնի արտահայտությամբ, որ նոքա իրենց բոլոր առաքինությունների համար միայն իրենք իրենց են պարտական, և նոց թերությունների մեծագույն մասը պետք է վերագրել կյանքի պայմաններին։

Սակայն նույնիսկ մեր գրական աշխատավորների մեջ դժվ է գտնել մի ուրիշի, որի կյանքը ավելի սրտառուչ ու տխուր էջ պարունակեր, որի կյանքը ավելի դառն ու տանջալից օրերից հյուսված լիներ, քան Ալեքսանդր Ծատուրյանինը։ Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել է 1865 թվականին։ Նրա հայրը ձկնավաճառությա էր պարապում, ոչ թե սեփական առևտուր ուներ, այլ ծառայո էր այն ժամանակ Զաքաթալայում հայտնի հարուստ Սափարյա ձկի առևտրական գործում։ Հայտնի չէ ինչ պատճառով մի օր նրա պաշտոնից զրկում է աղան, և քիչ անց մեր բանաստեղծի հայր վախճանվում է՝ թողնելով իր այրիացած կնոջը իբր ժառանգությո երեք տարեկան Սանդրոյին, այսինքն՝ Ալեքսանդրին և յոթը կ պեկ փող։ Այն ժամանակներում էլ այդ գումարով չէր կարելի պարել, ուստի Ծատուրյանի մայրը սկսեց ինքը աշխատել իր և միակ որդու գլուխը պահելու համար։ Լվացք էր անում զանազ տներում, կար էր անում, աղախնություն էր անում և մի կել [ 33 ] պահում էր իրան ու որդուն, որին նվիրել էր իր մեղմ ու բարեհամբույր հոգու բովանդակ սերն ու հոգատարությունը։ Պետք է նկատել, որ հոր մահվանից հետո փոքրիկ Ալեքսանդրն ու իր մայրը մնացին դուրսը—անտեր ու անտուն։ Ահա այդ ժամանակ վերը հիշած հարուստ Սափարյանը, որ Ալեքսանդրի կնքահայրն էր, իր տներից մեկում բնակարան տվեց նոցա, և վերջինները մի կերպ պատսպարվեցին։ Այդ տունը Զաքաթալայի ամենաետընկած փողոցներից մեկում էր գտնվում և բաղկացած էր մի սենյակից ու մի նախասենյակից։ Դա մի կիսավեր ու խարխոզ խրճիթ էր, որ ուժեղ քամու ժամանակ դողդողում էր, նման այն խղճուկ խրճիթին, որ երգել է Խաչատուր Աբովյանը։ Անձրևի ժամանակ առաստաղը թրջվում էր և սկսում էր կաթել։ «Երեկոներին շատ տարիների ընթացքում, պատմում է բանաստեղծը, երբ մայրս կար էր անում, ես պառկած անկողնիցս դիտում էի առաստաղը, ուր հազար ու մի նկարներ էին գծագրվում — գայլ, արջ, աղվես, և ես ահաբեկված փաթաթվում էի վերմակիս մեջ ու աչքերս փակում»։ Անպայման այդ գայլերն ու արջերն ավելի անվնաս էին ու բարեմիտ, քան նոքա, որոնց ճանկերը պետք է ընկներ ապագայում մեծացած Սանդրոն՝ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը։

Երբ փոքրիկ Սանդրոն մի քիչ մեծացավ՝ նրան դպրոց ուղարկեց մայրը, բացի այդ, 8—9 տարեկանից նա սպասավորություն էր անում եկեղեցում, մի բան, որ պարծանքի ու ցնծության մի մեծ աղբյուր էր նրա մոր համար, որի ամենաջերմ փափագն էր, որ իր Սանդրոն ուսում առնե և, ինչպես ասում են, «մարդ դառնա»:

Բարերար-կնքահայրը—հարուստ Սափարյանը խորհուրդ էր տալիս Սանդրոյին աշկերտության տալ, ավելորդ շռայլություն համարելով այդպիսի չքավոր մարդկանց համար կրթությունը և ուսումը։ Մյուս կողմից էլ Սանդրոյի մորեղբայրը—քեռին, որ Զաքաթալայում դալլաք էր, առաջարկում էր իր քրոջը՝ որդուն իր մոտ աշկերտ տալու։ Սակայն մայրը թե՛ մեկին, թե մյուսին մերժում էր և շարունակում էր իր դառը աշխատանքով սնել ու պահպանել իր Սանդրոյին։ Բայց այնուամենայնիվ, երբ եղբայրը շատ թախանձեց, Սանդրոյի մայրը տեսնելով, որ իր եղբայրը մարդ չունի, ուղարկում էր Սանդրոյին՝ ազատ ժամանակ օգնելու դալլաք քեռուն։

[1] [ 34 ] Այդպես նա և՛ դպրոց էր գնում, և՛ դալլաքի մոտ աշկերտություն անում։

Որպեսզի տեսնեք, թե ինչ տեսակ մարդկանց և բարքերի մեջ էր սնվում մեր ապագա բանաստեղծը, իսկ այն ժամանակ փոքրիկ՝ 7—8 տարեկան թուլակազմ Ալեքսանդրը, ես կպատմեմ ձեզ մի փոքրիկ էպիզոդ նրա կյանքի այդ շրջանից։

Մի անգամ ճաշից հետո դալլաք քեռին ուղարկեց Սանդրոյին մոմ գնելու — երկու կոպեկանոց բարակ ճրագուի մոմ։ Սանդրոն մոմը գնեց, բայց տուն դառնալիս մի դժբախտություն պատահեց, նա հանդիպեց իր դպրոցական ընկերներին և մտածելով, որ դեռ վաղ է, սկսեց նրանց հետ վեգ խաղալ։ Այդ խաղի ոգևորության ժամանակ ապագա պոետը հանկարծ սթափվեց, երբ տեսավ, որ քեռու համար քնած երկու կոպեկանոց մոմը կոտրվել է։ Երբ նա վերադարձավ տուն, քեռին իսկույն ևեթ զինվորական-դաշտային դատաստանով դատապարտեց և վճռեց կախաղան բարձրացնել նրան։ Եվ այդպես էլ արեց։ Սափրատան բակում մի ահագին ծառ կար։ Ահա այդ ծառից նա գլխիվայր կախեց Սանդրոյին ու ինքը գնաց ժամ՝ աստծուն աղոթելու։ Չգիտեմ որքան ժամանակ Սանդրոն կախված մնաց, սակայն նրա բախտից հարևանները նկատեցին իրան ծառից կախված, երբ քթից ու բերանից արյուն էր գալիս, և ազատեցին։ Կախաղանային ուղղիչ միջոցը, ճիշտ է, մեր ժամանակներում սովորական երևույթ է դարձել, սակայն դեռ ոչ մի երկրում մանուկների համար այդպիսի սպեցիֆիկ դաժան պատիժ չի հնարել և ոչ մի երկիր խաղաղեցնող։

Ինչպե՞ս էին ապրում Սանդրոն և նրա մայրը։

Իր հորը պոետը չի տեսել, սակայն մորը շատ լավ է հիշում և մտաբերում է մի առանձին ջերմ սիրով և երախտագիտության զգացմունքով։ Նրա մայրը մի վերին աստիճանի հեզահամբույր, բարի և քնքուշ արարած էր։ Եվ իր բովանդակ քնքշությունն ու սերը, իր բովանդակ աշխատանքն ու հոգածությունը նվիրում էր իր որդուն։ Այդ սերը պահպանել է պոետի սրտում մի իդեալական զգացմունքի գաղափար — մաքուր և անսուտ սիրո մի հիշողություն, կարծես մի ուրիշ աշխարհից ստացած. դա է, որ ստիպել է բանաստեղծին ապագայում մի առանձին քնքշությամբ հիշելու իր մանկության տարիները, որ ընդհանուր առմամբ տանջանքի ու զրկանքի տարիներ են եղել։ [ 35 ] Ամեն երեկո, երբ մայրը վերադառնում էր իր աշխատանքից (ես հիշատակեցի, որ նա զանազան տներում լվացք էր անում), հետը հացի մեջ փաթաթած մի բան էր բերում՝ մի կտոր պանիր, միս կամ մի այլ բան, որ մյուս օրը Սանդրոն հետը դպրոց տանի նախաճաշիկի համար։ Դա մայրը հանում էր իր բաժին ճաշից, որ տալիս էին իր լվացք արած տեղում։ Բայց երբեմն պատահում էր, որ ոչինչ չէր բերում։ Այդ դեպքում Սանդրոն մյուս օրը մեծ դասամիջոցին պետք է վազ տար այնտեղ, ուր մայրը լվացք էր անում՝ մեծ մասամբ Սափարյանների տուն, և այնտեղ ստանար իր բաժինը մորից։ Բայց պատահում էր, որ այ՛դ ժամանակ մորը դեռ ճաշ տված չէին լինում, այդ դեպքում մայրը ասում էր — գնա աչքերին երևա, գուցե մի բան տան։ Սանդրոն վազում էր բակը, անցնում էր այնտեղ մի երկու անգամ, մինչև որ նրան նկատում էին պատշգամբից կամ լուսամուտից և մի բան նետում էին վերևից — մի կտոր հաց, մի խնձոր, մի կտոր միս— ինչ որ պատահեր։ Բայց պատահում էր և այնպես, որ այդ էլ չէր լինում, և խեղճ Սանդրոն ստիպվում էր ունայնաձեռն ու սոված դառնալ դպրոց և հաճախ, բացի դրանից, դեռ պատժվել վարժապետից, որովհետև անօգուտ, բայց երկար սպասելով մի կտոր հացի, ուշանում էր դասին։ Շաբաթը մի անգամ միայն տաք կերակրի երես էին տեսնում մայրը և որդին։ Ձմռան երկար երեկոներին կիսավեր խրճիթում նստած ցրտից դողդողում էին, սրթսրթում մայրը և որդին։ Երբեմն այդպիսի օրերում, երբ ցուրտը սաստիկ էր լինում, փոքրիկ Սանդրոն դուրս էր գալիս, գնում էր եկեղեցուն կից դպրոցի բակը։ Այնտեղ պատի մոտ դարսված էին դպրոցի փայտերը, իսկ պատի մյուս կողմը տերտերի փայտի դեզն էր բարձրանում սարի նման։ Սանդրոն մութի մեջ անցնում էր դպրոցի փայտերի վրայով ու տերտերի փայտերից մի քանի կտոր վերցնում բերում էր տուն։ Մայրը նախատում էր որդուն ու լալիս, բայց մյուս կողմից տեսնում էր, որ ուրիշ ճար չկար, և վառում էր բուխարին։ Եվ, երևակայեցեք, բարի աստված, որին ծառայում էր տերտերը, ոչ մի անգամ չէր պատժում փոքրիկ Սանդրոյին այդ գողության համար։ Իհարկե, աստված էլ խոմ դալլաք չէր, քեռի չէր, որ չխղճար փոքրիկ Սանդրոյին, այդպիսի բաները չհասկանար և կախաղան հաներ կամ քոթակ տար, ինչպես անում էին ամենքը։

Երբ Ծատուրյանը 12 տարեկան դարձավ, նա արդեն հասակն [ 36 ] առած մարդ էր— պետք էր աշխատել, աղքատ մարդը իրավունք չունի մանուկ լինելու, նա պետք է շուտ մեծանա, փող աշխատի, իր գլուխը պահի. աղքատ մարդուն ինչ կսազի երեխա լինել, խաղալ, անգործ ման գալ: Ահա այդ ժամանակ 12 տարեկան Սանդրոն պետական ծառայության մտավ տեղական հեռագրատանը։ Հեռագրեր ցրող դարձավ։ Մայրը հեռագրատան կառավարչի տանը աշխատում էր, իսկ ինքը Սանդրոն հեռագրեր էր ցրում, և երկուսը միասին 4 ռուբլի ռոճիկ էին ստանում։

Բայց չէ՞ որ Սանդրոն դեռ աշակերտ էր, նա դեռ սովորում էր ծխական դպրոցում։ Այդ ոչինչ։ Աղքատ մարդը պետք է կարողանա և՛ հեռագրատան ծառայող լինել, և՛ աշակերտ։ Երբ Սանդրոն դպրոց էր գնում, նրա մայրը բերում էր հեռագրերը դպրոց, և Սանդրոն վազեվազ տանում ցրում էր այդ հեռագրերը քաղաքում, իսկ երբ հեռագրերը շատ էին լինում, կամ պետք էր լինում մի հեռու տեղ տանել, նա նորից ուշանում էր դասին և պատժվում։ Երբեմն էլ կես-գիշերին Սանդրոյին արթնացնում էր հեռագրատան պաշտոնյան և ստիպում որևէ հեռագիր տանել տիրոջը, եթե այն մի պաշտոնական անձ էր։ Վեր էր կենում խեղճ Սանդրոն անուշ քնից և ցուրտ ու մութին, ցեխոտ ու ամայի փողոցներով, անձրևի տակ ոտաբոբիկ վազում—պետք էր գնալ, ինչ աներ, իսկ մայրը, օ՜, ինչ կարող էր անել խեղճ ու հիվանդոտ մայրը, ամբողջ օրը չարչարված, իր կյանքը օտարների դռանը մաշած խեղճ մայրը. նա անքուն սպասում էր որդու գալուն, երբեք կուշտ չկերած ու կուշտ չքնած սուրբ մայրը։

Այդ ամենը ոչինչ. տանում էր մայրը որպես մի քրիստոսյան խաչ, միայն թե Սանդրոն, իր սիրած Սանդրոն մեծանար, ուսում ստանար, մարդ դառնար։

Ահա թե ինչպես էին անցնում փոքրիկ Սանդրոյի՝ ապագայում բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի մանկության տարիները։ Ծատուրյանի հայրը և մայրը վրացախոս հայերից էին։ Հայերեն կարդալ-գրելը նախքան ծխական դպրոց մտնելը սովորել է մի կույսի մոտ, որը ամենայն ճշտությամբ պահպանում էր տեր-թոդիկյան հռչակավոր դասավանդության եղանակը այբ-ժե-ճե-ռա-ի մեթոդը և քոթակի ու քանոնի հանրածանոթ սիստեմը։ Սակայն հայերենին Ծատուրյանը սկսում է տիրապետել ծխական դպրոցում։ Նրա ուսուցիչը Արշավ Ագապյանն էր, մի վերին [ 37 ] աստիճանի համակրելի անձնավորություն, մեկը մեր այն իդեալիստ ինտելիգենտներից, որոնք աշակերտել էին մեր վերածնության գործիչներին և տոգորված էին ժողովրդասիրական և հայրենասիրական մի մաքուր և ջերմ զգացմունքով։ Ահա այդ Արշակ Ագապյանըն է եղել առաջինը, որ սեր է արթնացրել վրացախոս Ծատուրյանի հոգու մեջ, սեր դեպի հայ լեզուն և գրականությունը։ Նա է ծանոթացրել մեր պոետին մեր գրականության վերածնության շրջանի լավագույն օրինակներին։ Վերջապես նույն այդ պարոնի խորհրդով և օգնությամբ ծխական դպրոցը ավարտելով, Ծատուրյանը մտել է տեղական քաղաքային եռադասյան դպրոցը իր ուսումը շարունակելու։

Կյանքի պայմանները չփոխվեցին այդ շրջանում, նույն չարքաշ կյանքն էր զրկանքներով ու տանջանքով լիքը։ Կարծում եմ բավական է հիշատակել, որ այդ տարիներում մի քանի անգամ դպրոցի վարչությունը ստիպել է Ծատուրյանին դպրոց չհաճախել, որովհետև նա ոտաբոբիկ էր գալիս դպրոց և մի անգամ նրա համար, որ նա չի կարողացել ոչ մի կերպ ճարել չգիտեմ 20 թե 30 կոպեկ, որ վճարե իրեն դպրոցից տված գծագրության տետրի գինը։ Մի՞թե այս երկու գիծը բավական չէ բնորոշելու Ծատուրյանի և նրա մոր կացությունն այդ շրջանում։

1881 թվականին՝ քաղաքային դպրոցը ավարտելուց հինգ ամիս առաջ, վախճանվեց Ծատուրյանի մայրը, նրա կյանքի և հոգու պահապան հրեշտակը, և թողեց իր պատանի որդուն որբ ու անտուն։ Մի սրտաճմլիկ պատմություն է սա։ Հողին հանձնել միակ մարդուն, որ պահպանում է քեզ իր մաքուր և քնքուշ սիրով, սուրբ անձնուրացությունով շրջապատի, խավար ու բիրտ շրջապատի աղտոտ իրականությունից, հողին հանձնել անմխիթար տանջանքների միակ սփոփողին։ Ծատուրյանը մնաց մեն-մենակ աշխարհում, շրջապատված կոպիտ ու վայրենի մարդկանցով։ Մեկը միայն, որ փայփայեց ու օգնեց նրան, դարձյալ Արշակ Ադապյանն էր, հայ վարժապետը, կիսաքաղցած ու թափառական հայ սեմինարիստ ինտելիգենտը։ Նրա մոտ պատսպարվեց ու հյուրընկալվեց Ծատուրյանը մի առժամանակ, բայց շուտով ստիպվեց իրանից և Ագապյանից անկախ պատճառներով հեռանալ իր ուսուցչի տնից ու բնակություն հաստատել մի հայ խանութպանի մթերանոցում, ուր քնում էր սառը հողե հատակի վրա և այս ու այն [ 38 ] աշխատանքով մի կերպ ճարում էր ամենօրյա մի կտոր հացը։ Բայց այստեղից էլ շուտով ստիպվեց հեռանալ և ցերեկները դուրսն էր անցկացնում, իսկ գիշերները քնում էր մի տրակտիրում՝ բիլիարդի սեղանի տակ։ Այս բնակարանն էլ պայմանները ստիպեցին թողնել, և Ծատուրյանը գիշերում էր մի դալլաքի խանութում, որի տերը թույլ տվեց Ծատուրյանին գիշերելու այնտեղ իբրև իր սափրատան պահապան, որովհետև ինքը դալլաքը այլ տեղ էր բնակվում։ Ցերեկը դուրսն էր անցկացնում Ծատուրյանը, իսկ գիշերը՝ դալլաքի խանութում։ Մի անգամ, երբ մոմը վառած նա պարապում էր քննությունների համար, քունը տարել էր, և սափրատանը հրդեհ ընկավ։ Հազիվհազ ազատվեց նա հրդեհի ճանկերից, բայց իսկույն ոստիկանության ճանկն ընկավ, որը բանտարկեց նրան, կասկածելով, որ նա դիտմամբ է հրդեհ գցել իբր թե դալլաքի դրդմամբ, որը ապահովագրության մրցանակ էր ուզում ստանալ։ Մի կերպ հաջողվում է ազատվել բանտից և վերջացնել ուսումը եռադասյան քաղաքային դպրոցում։

Սրանից հետո սկսվում է Ծատուրյանի թափառական կյանքը։ Սրանից հետո սկսվում է ոդիսականը։ Ավարտելուց անմիջապես հետո Ծատուրյանը մի առժամանակ Զաքաթալայի շրջակա գյուղերից միրգ է բերում քաղաք ծախում և օրական 40—50 կոպեկ աշխատանքի մի մասը ծախսում է ապրուստի վրա, իսկ մյուս մասը պահում, որպեսզի գնա Թիֆլիս։ Հավաքում է 10—12 մանեթ և մի օր ուղևորվում է դեպի Թիֆլիս, մտադրվելով մտնել ուսուցչական ճեմարանը՝ իր ուսուցչի, Արշակ Ադապլանի խորհրդով, որը ինքն էլ է գնում Թիֆլիս նույն մտադրությամբ։

Սակայն դա միայն մի վարդագույն ցնորք էր, մի քաղցր հույս։ Հեռվից ամեն ինչի ձայն անուշ է թվում, և ամեն մի նպատակ հեշտ է թվում և իրագործելի, երբ դեռ գործին չես անցել, երբ դեռ պատանի ես, երբ դեռ շատ ես ջահել, և ամեն կարմիր աչիքիդ ալ վարդ է երևում։

10—12 ռուբլով գալ Թիֆլիս և երազել ուսումը շարունակել— դա գեղեցիկ է, երբ կարդում ես վեպում, սակայն ծանր ու դառն, երբ ապրում ես, երբ շողուն հույսերն ու անուշ երազները գորշ իրականություն և դառը անելանելիություն են դառնում։ Թիֆլիսում Ծատուրյանը հանդիպեց մի մարդու— իր խորթ [ 39 ] հորը։ Մի՞թե նա խորթ հայր էլ ուներ, ո՞վ էր այդ մարդը։ Այստեղ թույլ տվեք մի միջանկյալ դեպք պատմել։

Ծատուրյանի հոր մահվանից մի քանի տարի անց նրա մորը ամուսնության առաջարկություն արեց մի թիֆլիսեցի բախկալ, որ գալիս էր Զաքաթալա մրգի։ Բանաստեղծի մայրը աչքի առաջ ունենալով իր որդու դժբախտ վիճակը՝ համաձայնությունը տվեց, սակայն այդ թիֆլիսեցի մրգավաճառը մի սրիկա դուրս եկավ։ Նա մի ժամանակ ապրեց Զաքաթալայում և հետո գնալով Թիֆլիս՝ այլևս չվերադարձավ։ Այդ հարվածը մեր բանաստեղծի մաքուր ու հիվանդոտ մոր վրա շատ խորը ազդեց և նրա մահվան ամենագըլխավոր պատճառներից մեկը եղավ։

Ահա այդ մարդուն հանդիպեց Ծատուրյանը Թիֆլիսում այն ժամանակ, երբ մի առժամանակ ապրել էր այստեղ իր ուսուցիչ Ագապյանի հետ, բայց վերջինիս Թիֆլիսից հեռանալուց հետո մնացել էր դարձյալ մենակ և անօգնական օտար քաղաքի փողոցներում։

Խորթ հայրը տարավ նրան իր մոտ և սկսեց ընտելացնել իր շրջանին — Թիֆլիսի լոթիների շրջանին։ Տանում էր նա իր խորթ զավակին զանազան տրակտիրներ, միկիտաններ և ամեն կերպ աշխատում էր իր աշակերտը դարձնել։ Մի օր Ծատուրյանը օգտվելով խորթ հոր Թիֆլիսից հեռանալովը, փախավ նրա տնից այլևս չվերադառնալու մտադրությամբ։

Սակայն ո՞ւմ դիմեր, ո՞ւր գնար մի անփորձ և ջահել տղա, օտար քաղաքի լաբիրինթոսում։ Երկու գիշեր նա անցկացրեց Ալեքսանդրյան այգու նստարանների վրա, ապա բախտի բերմամբ հանդիպեց կրկին իր ուսուցչին, որը պատահմունքով եկել էր Թիֆլիս։ Սա օգնեց Ծատուրյանին, սակայն ինքը նորից հեռացավ Թիֆլիսից։

Այդ միջոցին Ծատուրյանը հանդիպեց իր հոր ընկերներից մեկին, որը խորհուրդ տվեց նրան գնալ Ղարայազի ճանապարհի վրա աշխատող մի ինժեների մոտ՝ թարգմանի պաշտոնով։

Ծատուրյանը գնում է այդ ինժեների մոտ, սակայն թարգմանի պաշտոնը երկար չի տևում, և շուտով նա դառնում է հասարակ բանվոր։ Սկսում է խճուղու վրա քար ջարդել օրական 40 կոպեկ վարձով։

Այս պաշտոնը ևս երկար չտևեց, և նա կրկին ստիպվեց հեռանալ — նրան [ 40 ] հալածում է բախտը, և նա մի գիշեր թողեց իր թուրք ընկերներին ու փախավ, առանց ետ նայելու փախավ դեպի Թիֆլիս, ուր մի ժամանակ թափառական կյանք էր վարում, ապա մի մթերավաճառի մոտ գործակատարի պաշտոն ստացավ։

Այստեղ նրա պաշտոնը դարձյալ կարճ տևեց, որովհետև մի օր խանութպանը նկատելով, որ իր գործակատարը լրագիր է կարդում, առանց այլևայլության դուրս արեց նրան։ Ապա նա դառնում է մի մահուդ ծախողի գործակատարը, և այստեղից էլ նրան դուրս են անում դարձյալ լրագիր կարդալու համար։

Կրկին թողնում է Ծատուրյանը Թիֆլիսը և այս անգամ գնում է Մանգլիս, ուր այնտեղի զորագնդին մթերքներ մատակարարող մի գինեվաճառի մոտ դախշիդարի պաշտոն է ստանում։ Շարունակվում է նույն չարքաշ կյանքը, նույն անմխիթար կացությունը։

Մանգլիսից Ծատուրյանը մերթ ընդ մերթ հայ լրագրներին տեղեկություններ է տալիս այնտեղի հայերի կյանքից և մի քանի փոքրիկ թղթակցություններ է գրում։ Մի ժամանակ այդտեղ ապրելուց հետո, նա կրկին վերցնում է իր ճամփորդական ցուպը և չվում դեպի Թիֆլիս՝ նորից իր ուսումը շարունակելու երազով ոգևորված։

Փորձում է գիշերօթիկ մտնել Ներսիսյան դպրոցը, սակայն նրան ամենակոպիտ ձևով մերժում են, ասելով, որ առանց նրան էլ ձրիակերներ շատ կան։ Վերջ ի վերջո հաջողվում է 10 ռուբլի ամսաթոշակ գտնել — 5 ռ. մի մասնավոր մարդուց և 5 ռ. Բարեգործական ընկերությունից և մտնել արհեստավորաց դպրոցը։

Այստեղ մի կարճ ժամանակ Ծատուրյանը դադար առավ, մի քիչ հանգստացավ և անձնատուր եղավ իր սիրած գրական զբաղմունքներին, մի քիչ ազատ շունչ քաշեց։ Ասացի ազատ շունչ քաշեց, բայց այդ խոսքերը պետք է ընդունել կարևոր վերապահումներով։ Ես ուզում եմ ասել, որ նրա կյանքը այստեղ նմանվեց սովորական չքավոր աշակերտների կյանքին, ավելի ոչինչ։ Ամենից մխիթարական երևույթը մեր բանաստեղծի կյանքի այս շրջանում այն էր, որ այստեղ նա գտավ իրեն համամիտ ընկերներ և բարեկամներ, որոնց հետ կյանքի տանջանքներն ավելի թեթև են անցնում, և զրկանքները հանաքի են տրվում, որքան և ողբերգական լինի այդ հանաքը, նա, այնուամենայնիվ, թեթևացնում է և մխիթարում։ Այս շրջաններում Ծատուրյանի մոտիկ ընկերը դարձավ մեր հայտնի բելետրիստ նար-Դոսը։ Ապա նա ծանոթացավ Արսեն քահանա [ 41 ] Բագրատունուն… որ խրախուսում և օգնում էր նրան․ այս շրջանում նա ծանոթացավ նաև նկարիչ Գ. Բաշինջաղյանին, որ մեր բանաստեղծի հայրենակիցն է։

Իր կյանքի այս շրջանում Ալեքսանդր Ծատուրյանր եռանդուն կերպով սկսեց պարապել իր ինքնակրթությամբ և վերջապես այս շրջանում նա սկսեց իր գրական գործունեությունը։ Նրա առաջին բանաստեղծական գործը, մի թարգմանական ոտանավոր, տպագրվեց «Աղբյուր»-ում և հավանություն գտավ Րաֆֆիի կողմից։ Մի խոսքով՝ հոգեկան և ֆիզիկական հանգստության այս կարճ միջոցը մի բեղմնավոր էջ եղավ մեր բանաստեղծի կյանքում։

Սակայն նա երկար չտևեց։ Թույլ կազմվածքի տեր Ծատուրյանը չկարողացավ շարունակել իր ուսումը արհեստավորաց դպրոցում, ուր նա փականագործություն էր սովորում, և ծանր հիվանդացավ։ Այդ հիվանդության ժամանակ նրան պահպանում և խնամում էր Արսեն քահանա Բագրատունին։ Առողջանալուց հետո նա թողեց արհեստավորաց դպրոցը և գնաց Երևան ու այստեղից Էջմիածին՝ մտադրվելով մտնել Գևորգյան ճեմարան, բայց այստեղ էլ նրան մերժեցին։ Վերադարձավ Երևան, ուր ապրում էր իր ընկերոջ՝ Թորոսյանի տանը, ապա տեսնելով որ ճար չկա՝ ծախեց իր ունեցած մի քանի գրքերը, որ, ով գիտե, ինչ զրկանքների գնով էր ձեռք բերել, ու վերադարձավ Թիֆլիս։

Այժմ նա արդեն պարբերաբար աշխատակցում էր գոյություն ունեցող հայ թերթերում և ամեն կերպ աշխատում էր մի որևէ հարմար պաշտոն գտնել՝ իր գլուխը պահելու համար։

1887 թվականին Տիգրան Նազարյանի հանձնարարական նամակով Ծատուրյանը գնաց Նիժնի-Նովգորոդ՝ մի հարուստ հայ վաճառականի մոտ, իբրև նրա երեխաների հայերենի ուսուցիչ և դաստիարակ։ Այդ միջոցին հիշյալ հայ ընտանիքը բնակվում էր Նիժնի-Նովգորոդից մի քանի վերստ հեռավորության վրա՝ Варя կամ Варьиха գյուղում, ուր և բնակվեց բանաստեղծը։ Այստեղ ի միջի այլոց նա ծանոթացավ Ս. Շահազիզին, որն ամենայն կերպ խրախուսեց իր երիտասարդ գրչակցին և ապա երկար տարիներ մոտիկ բարեկամություն էր անում նրա հետ։

Նիժնի-Նովգորոդից Ծատուրյանը իր պատրոնի ընտանիքի հետ տեղափոխվեց Մոսկվա, ուր մի ժամանակ շարունակում էր [ 42 ] իր ուսուցչական պաշտոնը այդ ընտանիքում, ապա հեռացավ և պաշտոն ստանձնեց ժամհարյանների բանկում։

Մոսկվայում Ծատուրյանն ընկավ ուսանողական շրջանները և շարունակեց իր ինքնակրթությունն ու գրական աշխատությունը։ 1888 թվից նա շարունակաբար աշխատակցում էր «Մուրճ»-ին, և նրա անունը հայտնի դարձավ հայ հասարակությանը։ 1891 թվին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը: Այստեղ ես վերջացնում եմ Ծատուրյանի համառոտ կենսագրությունը, միայն պետք է ավելացնեմ, որ թեև Մոսկվայում նրա կյանքը ավելի ապահով էր, սակայն այստեղ ևս նա իր էությունը չէր փոխել, այստեղ ևս մեր բանաստեղծը մինչև վերջին ժամանակները վարում էր մի աշխատավորի ծանր կյանք, որ միշտ խոչնդոտ է հանդիսացել նրա գրական աշխատանքին։ Նա երբեք ժամանակ չի ունեցել ամբողջապես իր սիրած գործին նվիրվելու, ստիպված է եղել իր թանկագին ժամանակը վատնելու օտարների դռանը մի կտոր հացի համար։

Ալեքսանդր Ծատուրյանը իր գրական 25-ամյա գործունեության ընթացքում ստացել է 29 ռուբլի հոնորար, այսինքն տարեկան 1 ռ. 16 կոպեկ։

Իհարկե այս թռուցիկ կենսագրական տեղեկությունները չեն կարող ամբողջապես պատկերացնել Ծատուրյանի կյանքի պատմությունը, և չոր փաստեր արձանագրելով ես շատ լավ զգում եմ, որ կարևոր է և հետաքրքիր նոցա ներքին բովանդակությունը ևս բանալ, կանգ առնել պոետի մտավոր և հոգեկան վերապրումների վրա և այլն, սակայն այդ ամենը մեզ շատ հեռուն կտաներ, և այս օրվա երեկույթի շրջանակները ինձ թույլ չեն տալիս ավելի մանրամասն կանգ առնելու բանաստեղծի կյանքի բոլոր էջերի վրա, իրերի խորքը և հարցերի հեռուն գնալու։ Թողնում եմ, որ հարգելի ունկնդիրներիս երևակայությունը լրացնե իմ գծած կիսատ պատկերները և ըմբռնե չոր փաստերի ներքև թաքնված բովանդակ տրագեդիան, որն այնքան բնորոշ է մեր իրականության համար և այնքան ուսանելի։

Այժմ մի քանի խոսք Ալեքսանդր Ծատուրյանի գրական գործունեության մասին։ Ես այս անգամ մտադիր չեմ երկար կանգ առնելու մեր բանաստեղծի գրական աշխատությունների վերլուծման և գնահատության վերա։ Ես կկամենայի առայժմ շեշտել միայն մի [ 43 ] քանի կարևոր կետեր, որ ըստ իս կարևոր են։ Սակայն նախքան այդ, մի փոքրիկ մեթոդոլոգիական նկատողություն։ Ամեն մի պատմական երևույթ կատարվում է ժամանակի և տարածության մեջ, պայմանավորված է որոշ պատճառական հետևողականությամբ, ենթակա է հասարակական զարդացման անխորտակելի օրենքների զորության։ Սա ֆատալիզմ չէ, սա գիտակցական ազատության միակ ճանապարհն է։ Այս նկատողությունը նոցա համար է, որոնք իրենց ուսերին ինքնահավանորեն նետում են մեր կյանքի և գրականության երևույթների քննադատների և դատավորների քղամիդը, սակայն մոռանում են գիտական ուսումնասիրության ամենատարրական պահանջները։ Մեր ինտելիգենտը սովորաբար աշակերտի պես անգիր է սերտում զանազան թեորիաներ՝ առանց նոցա խորքը թափանցելու և ոգին ըմբռնելու, և թեորիան քարացած ֆորմուլ դարձրած, մոտենում է մեր կյանքի բոլոր երևույթներին և մի հարվածով ամեն ինչ ոչնչացնում—ինչպես ասում են՝ հոնքը շտկելու տեղ աչքն էլ է հանում։

Երբ հայ ինտելիգենտը մոտենում է մեր պատմությանը և իրականությանը, նա մոռանում է ամեն ինչ։ Նա այնպիսի պահանջներ է դնում, որոնք բավարարություն չեն կարող ստանալ, որոնք անիմաստ և աներևակայելի են մեր պատմական զարգացման պատճառականության տեսակետից։ Սոքա ուզում են ոչ թե մեր պատմությունը և կյանքը ուսումնասիրել, այդ ուսումնասիրությունից այս կամ այն եզրակացությունը անել, նոքա պահանջում են, նոքա ուզում են ստիպել, որ մեր պատմությունը այնպես չլիներ, ինչպես եղել է, որ նա համապատասխաներ նոցա մի որևէ գրքից վեր առած ֆորմուլներին և մեր կյանքում անկիրառելի եզրակացություններին։

Ուրեմն թույլ տվեք նախ և առաջ հիշեցնելու ձեզ, որ Ալեքսանդր Ծատուրյանը հայ բանաստեղծ է, այսինքն ծնունդ մի ուրույն պատմական միջավայրի, որոշ պատմական իրականության՝ սնված մի ինքնատիպ ու շեշտված հոգեկան-մտավոր մթնոլորտում։

Մեր գրականությունը առաջ է գնացել երկու ուղղությամբ— Աբովյան — Պռոշյան — Աղայան — Թումանյան — Իսահակյան։

Նազարյան — Նալբանդյան — Շահազիզ — Պատկանյան — Հովհաննիսյան և Ծատուրյան։

Մեկի մեջ իշխում է ժողովրդական ոգին, մյուսը ստեղծում է [ 44 ] մեր գրական լեզուն ընտրած մի միջին ճանապարհ գրաբարի և ժողովրդական բարբառների միջև։

Ծատուրյանի գաղափարները եղել են իր ժամանակի առաջավոր ինտելիգենցիայի գաղափարները, նա իր ժամանակի լավագույնների հետ է ապրել, նոցա իդեալներով ներշնչվել ու երգել։ Ծատուրյանը մտցրել է մեր բանաստեղծական գրականության մեջ այնպիսի նուրբ, երաժշտական և գեղեցիկ էջեր, որոնք երբեք չեն մեռնի:

Ծատուրյանը վերջապես առաջինն է եղել հայ բանաստեղծների մեջ, որ երկու ամփոփ հատորով հաղորդակից է արել հայ ընթերցողին ռուսական լավագույն բանաստեղծների ամենաընտիր երկերին։

Դուք լսեցիք նրա կյանքի պատմությունը։ Ձեր առջև ներկայացավ մի անուրախ կյանք մշտական զրկանքների ու տանջանքի, մի մռայլ և անբարեհամբույր պատկեր, որ կարող էր նյութ տալ պոետին գրելու մի տխուր ու գեղեցիկ, մի սրսրաշարժ պոեմ՝ չքավորության երգը վերնագրով։

Ահա մի անձնավորություն, որ անօրինակ դժբախտությունների երկար ճանապարհ է անցել, մի հերոսական ուղի, մի անձնավորություն, որի կյանքը և գործը ոչ միայն ուսումնասիրության են արժանի, այլև օրինակելի են ու դաստիարակիչ իրենց ազնիվ ու մաքուր կերպարանքով։ Վաղը չէ մյուս օրը հայ հասարակությունը տոնում է մեր բանաստեղծի 25-ամյա հոբելյանը, միացնենք մեր բոլորի ջերմ սերը և երախտագետ սրտով ողջունենք մեր դժբախտ իրականության ջերմեռանդ մշակին, ազնիվ աշխատավորին: Ծատուրյանը համարձակ կարող է ասել, որ իր բոլոր առաքինությունների համար միայն իրան է պարտական, իսկ թերությունները հետևանք են հասարակական և անձնական կյանքի աննպաստ պայմաններին։ Սակայն կար մի ընդհանուր իդեալ, որ գերիշխողն է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները — դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են։ Այդ գաղափարները փոփոխել են իրենց կերպարանքը, սակայն էությամբ նոքա միշտ մնացել են նույնը։ Ազգային ռոմանտիզմը կլանել է մեր գրականության լավագույն ուժերը, ազգային իդեան խեղդել է բոլոր ուրիշ գաղափարները, մեր բովանդակ նոր գրականությունը միևնույն գաղափարների և [ 45 ] մոտիվների շուրջն է պտտվում։ Այդ գաղափարների ամենախոշոր ներկայացուցիչները մեր պոեզիայի մեջ՝ Ռափայել Պատկանյան և Սմբատ Շահազիզը իրենց կարապի երգն էին երգում, երբ նոր ասպարեզ եկավ, գրական ասպարեզ, Ալ. Ծատուրյանը։ Այստեղ պետք է հիշեցնեմ ձեզ, որ այն ժամանակ, երբ մեր բանաստեղծը նոր էր սկսում իր գրական գործունեությունը, մեր գրական ասպարեզում գրեթե ոչ մի նոր ուժ չկար։

Շահազիզը և Պատկանյանը իրենց բանաստեղծական վերջին խոսքերն էին ասում և սպասում էին արժանավոր շարունակողպների: Եվ բացի նոցա ձայնից, միայն մի քանի անգույն անձնավորությունների ձայնն էր հնչում ամայի գրական անդաստանում։ Բավական է հիշել, որ Սրինգը մեր, ինչպես պատմում է Ալ. Ծատուրյանը, այն ժամանակ, երբ ինքը նոր էր գրական ասպարեզ ելնում, Սրինգը բանաստեղծ էր համարվում, նրա անունն էր ամենից հաճախ կրկնվում թերթերում։ Ահա այդ ժամանակաշրջանում հանդես է գալիս մեր բանաստեղծը և գրեթե նրա հետ միասին նրա ընկերը— Հովհ. Հովհաննիսյանը, որի քնարը շատ մոտ է մեր բանաստեղծի քնարին։ Ահա այս երկու բանաստեղծը հանդիսանում են Շահազիզի և Պատկանյանի ժառանգները (Թումանյանը և Իսահակյանը պատկանում են Աբովյանի դպրոցին)։

Այս երկու բանաստեղծը շարունակել են ու առաջ տարել Շահազիզի և Պատկանյանի գործը։ Մեր բանաստեղծության գրական լեզուն սոցա մոտ հղկվել է և մաքրվել այն անհարթություններից, որոնցով բնականաբար լիքն էին Շահազիզի և Ռ. Պատկանյանի երգերը— իբրև առաջին երգեր այդ լեզվով։

Հասարակական դասակարգերի բաժանումը աննշան էր ու աննկատելի— քաղաքացին էր և գյուղացին, որոնց հոգեբանությունը ոչնչով գրեթե չի տարբերվում։ Վերցրեք, օրինակ, հենց այժմյան խուլ գավառական քաղաքը և գյուղը և կտեսնեք, որ դոքա գրեթե նույն դրության մարդիկ են։

Մանր բուրժուազիայի իշխանության ժամանակն էր— պրոլետարը մի բացառություն, մի խեղճ ղարիբ, այդպես էր նա ներկայանում հայ ինտելիգենտին,— օրինակ, Պատկանյանին, որը դոցա նվիրած ունի մի քանի բան։ Իհարկե այդ պրոլետարն էլ չէր կարող համարվել այնպիսին, ինչպես նրան տեսնում ենք մենք [ 46 ] այժմ և ինչպես ներկայացնում մեզ։ Քաղաքում, ուր կուլտուրական կյանքը բացակայում էր, ուր ինտելիգենցիան մի կաթիլ էր ահազին ծովի մեջ և այն շատ քիչ տարբերվող այդ ծովից մի կաթիլ— այդ քաղաքը չէր կարող հայրենասեր ինտելիգենտների իդեալների առարկա լինել— նա օտար էր նոցա, գյուղն էր, ուր որոնում էին ազգային ռոմանտիկ գաղափարներով ներշնչված ինտելիգենտները, որոնում իրենց նեցուկ, հենարան։ [Ինչպես է] նկարագրում հայ վաճառականին Րաֆֆին և ինչ քարոզներ է կարդում։ Նա տենչում է, որ հայ առևտրականը եվրոպական հիմքերի վրա դնե իր գործը և առաջ գնա։ Դա կապիտալիզմի նախարշալույսն էր— նա դեռ նոր էր ծիլեր արձակում։ Հայ վաճառականը դեռ չարչի էր, մանրավաճառ, նա չուներ այն արդյունաբերական ոգին, որ մոտիկ ապագայում պետք է տոգորեր նրան և քաշեր դեպի արդյունաբերական կենտրոնները— ինչպես Բաքու, Բաթում և այլն։

Այն ժամանակ հայ հարուստը դեռ մի աղա էր, մի վաշխառու կամ подрядчик կառավարչական գործերում։ Դեռ մինչև այժմ էլ հայ վաճառականը չի ազատվել իր չարչիական հոգեբանությունից, նա դեռ եվրոպական բուրժուազիայի կերպարանքը չի ընդունել։

Գյուղը և գյուղացին իդեալացման առարկաներ էին։ Գյուղում էր որոնում հայ ինտելիգենտը ազգի հիմքը և առաջադիմության իր բոլոր հույսերը կառուցանում էր այդ, նորա կարծիքով ամուր և անխախտ, հիմքերի վրա։ Եվ մեր բանաստեղծը այդ պայմանների ծնունդն է, այդ ինտելիգենցիայի հարազատ ու ընտիր անդամներից մեկը։ Նա տոգորված է նույն գաղափարներով։ Նա ապրում է հեռավոր հյուսիսում, սակայն նրա հոգին և միտքը անքակտելի կապերով կապված են հայրենիքում գործող ուժերի հետ, այնտեղից են սնունդ առնում և հայրենիքի կյանքով են ապրում։ Արծրունին և Րաֆֆին, Նազարյանն ու Նալբանդյանը, Պատկանյանը և Շահազիզը, ահա նրա ուսուցիչները։ Մանավանդ վերջին երկուսը։ Սոցա թևերի տակ է սնվել ու մեծացել Ծատուրյանը, սոցա քնարն է ժառանգել և ըստ օրինաց տրամադրության այն ժամանակի եղել է նախ քաղաքացի, ապա բանաստեղծ։ Ունենալով մի նուրբ լիրիկական տաղանդ, մի քնքուշ քնար, նա հաճախ, շատ հաճախ, հեռու է մղել մաքուր գեղարվեստը և իր քնարը նվիրել հասարակական հարցերին, սակայն հասարակական ցավերը երգելիս, մեր կյանքի [ 47 ] երևույթներին արձագանք տալու ժամանակ էլ նրա երգերում շեշտված է էլեգիական տրամադրությունը.

Սիրուն գարուն, կանաչ գարուն,
Քեզ ինչ սրտով ողջունեմ և այլն...

Ծատուրյանի գործը մեր գրականության պատմության սեփականությունն է այժմ, և գրականության պատմագիրը չի կարող մի առանձին համակրությամբ կանգ չառնել այդ դեմքի վրա։

Ես միայն գծագրել կամեցա Ծատուրյանի գործունեության գլխավոր մոմենտները. նրա գրական աշխատանքների լիակատար գնահատումը անելու ինձ չի ներում ոչ ռեֆերատիս հատկացրած ժամանակը և ոչ էլ ներկա պայմանները։

  1. 3 Վահան Տերյան, հ. III