Ալ պետք չունիմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գիշերեն կան Ալ պետք չունիմ

Մատթեոս Զարիֆյան

Թռչունները


Ալ պետք չունիմ


Ալ պետք չունի՛մ ես երկընքի բաղձալու.
Ինչու որ քու այս աչքերուդ մեջ աղու
Ահա՜, ահա՜
Ինձ կ’երևա
Իմ երազած երկինքներուս կապույտը ծով,
Բյո՛ւր աստղերով...

Ալ պետք չունի՛մ ես հարցընելու հովերուն
Թե ո՜ր ճամբան Է որ կ’երթա դեպի անհուն.
Ահա՜, ահա՛
Ինձ կ’երևա
Անհունասույզ այդ մեծ ճամբան արփավետ
Որ կ’սկսի հոգիեդ...