Jump to content

Թռչունները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թռչունները


Ահ, կ’երգե՜ն շյուղերեն...
Նոր ծաղկող գարունին
Ամբողջ հև՛քը ունին
Կյանքն այնպե՜ս կը սիրեն...

Ու կ’երգե՜ն, ու կ’երգե՜ն,
Ճառագայթ կըտցելով...
Ահ, այնպե՜ս են գինով
Արևեն ու կյանքեն...

Սենյակես, երկյուղած,
Կ’ունկնդրեմ այս երգին.
Ու հոգիս անձկագին,
Աղոթե՜լ կ’ուզե ցած․․․