Jump to content

Ախտավոր ժամ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ախտավոր ժամ


Ինչո՞ւ այդպես արտասվալի
       Դու նայում ես իմ վերա.
Քեզ չե՞մ սիրում, իմ սիրելի,
       Ի՞նչ է քո միտքը, ասա՛։

5 Ի՞նչ ես կարդում իմ աչքերում,
       Մի՞թե սիրո հավաստիք։
Ո՛վ խեղճ աղջիկ, ի՞նչ ես անում,
       Ի՞նչ պիտ ասեն քեզ մարդիկ։

Մազերը կախ, և շրթունքներ՝
       15 Լի ցանկությամբ ախտավոր,
Խոնարհում են, և համբույրներ
       Ինձ տալիս է նա անզոր...

Ո՜հ, փրկիչ եմ ես քո, ո՛վ կույս.
       Ես խնայում եմ քո տարիք...
15 Խեղդի՛ր այդ չար և անմիտ հույս,
       Հետո՛ կլինես երջանիկ...

1864 թվին
օգոստոսի 8
Չերկիզով գյուղումը