Ախր ինչպես իմանաս` Կմնա՞ն գրքերը քո Ժամանակի սեղանին: Չէ՞ որ անվերջ կփչի Ունայնաշունչ խենթ քամին Ու կտանի, կտանի Ինչ-որ անմիտ էր, թեթև, Ինչ-որ ճախրանք էր անթև: Եվ կմնա՞, կմնա՞ Արդյոք մի երգ կմնա՞ Ժամանակի սեղանին: