Պիտ նետահարեմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ գեներն է... գողանում Վիրավոր ժամանակ (Պիտ նետահարեմ)

Վարդան Վարդազարյան

Ախր ինչպես իմանաս
***

Վաղուց սևակնած օրերի միջով
Այս ո՞ւր են թևում
Սպիտակաերամ աղավնիները:

Սպիտակասև ցեղասպանությունն է
Թաքուն քրքջում
Ինքնաթիռների պատուհաններից:

Ես Հայկի նման
Պիտ նետահարեմ
Ինքնաթիռի մեջ ծվարած Բելին: