Ախ, այս ինչ եմ արել...
Աստծուց խոսք եմ առել
Տողատակ եմ տարել:
Տեղահան եմ արել
Բոլոր աստվածներին,
Իմ կյանքով եմ փնտրել
Աստծո որդիներին...
Ախ, այս ինչ եմ արել...
Իմ մեջ ինձանից մեծ
Իմ պատկերն եմ դրել
Ու աղոթք եմ արել...
Ու թե հանկարծ մի քիչ
Լեզուս կակագեւ է,
Հասկացել եմ, որ ես
Խոսք եմ տվել պատին,
Պատից ձայն եմ առել
Ու... գժի պես պարել...
Ախ, այս ինչ եմ արել...