Jump to content

Ես Աստծու որդին եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՍ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ ԵՄ

Հավատացեք,
Քանի որ չեք հավատալու.
Ես Աստծո որդին եմ...

Պաշտպանեցեք,
Քանի որ ուրանալու եք.
Ես Աստծո որդին եմ...

Տխրեցեք,
Քանի որ դա է ուզում Աստծո որդին,
Իսկ երբ զվարթ կլինեք,
Հավատացեք,
Որ իմ պաշտպանության կարիքը չի լինի...

Հավատացեք,
Որ ես Աստծո որդին եմ
Ու... անաստված եմ...

19.05.2001

Արմավիր