Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե քո հրով
Փայփայի՛ր, տուր զորություն
Էակին այս երգի ու սիրո. 5
Նա դեռ փո՜քր է այնքան ու թույլ,
Իր սիրտը — դեռ սափոր է մաքուր,—
Կազդուրվի՛ թող նա քո հրով։
Չլինի՛ թող որ աշխարհում,
Արեգա՛կ, որ ես չերգեմ 10
Րախճական, ռամիկ այս դարում,
Էությամբ քո լցված, հրկեզ,
Նվիրված պայքարին այս ու քեզ
Ցարդ չեղած տաղեր ու երգեր։—
1933, V, 18
↑ ակրոստիքոս — չափածո ստեղծագործություն, որի տողերի առաջին (կամ երկրորդ, երրորդ ևն) տառերը որևէ անուն՝ բառ կամ ամբողջ խոսք են կազմում, ծայրոտն: