Ակրոստիքոս (Արեգա՛կ, օվկիան զորության)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատասխան Գյոթեին Ակրոստիքոս (Արեգա՛կ, օվկիան զորության)

Եղիշե Չարենց

Ակրոստիքոս (Արևի նման բոցվում է)

[ 444 ]

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ


Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի՛ր, տո՛ւր զորություն
էակին այս, թո՛ղ բորբ տրոփե

Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի՛ դու.—
Կյա՛նք, լո՛ւյս, աճում ու բարիք։—

Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՛կ, դեռ ինչքա՜ն չարիք.

Րաբբի՛ դու, ուսուցիչ բարի.
էությամբ քո լցվի՛ր նրա մեջ.
Նվիրի՛ր քո կորովն անշեջ —
Ցոլքդ թող երբե՛ք չմարի։
1933. IV 18