Jump to content

Պատասխան Գյոթեին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ


Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե
Փայփայի՛ր, տո՛ւր զորություն
էակին այս, թո՛ղ բորբ տրոփե
5 Նրա սիրտը դեռ մաքուր ու թույլ.
Իմաստուն ու բարի՛ դու.—
Կյա՛նք, լո՛ւյս, աճում ու բարիք։—

Չհերկած դաշտերում աշխարհի,
Արեգա՛կ, դեռ ինչքա՜ն չարիք.
10 Րաբբի՛ դու, ուսուցիչ բարի.
էությամբ քո լցվի՛ր նրա մեջ.
Նվիրի՛ր քո կորովն անշեջ —
Ցոլքդ թող երբե՛ք չմարի։
1933. IV 18