Աղաւնեակ
Արտաքին տեսք
Աղաւնեակ
Երգեա՛, աղաւնեակ,
Հնչեա՛ հեզիկ,
Դիցանոյշ իմ
Չնաշխարհիկ։
5
Արա լըսելի
Քոյդ ըզբարբառ
Ինձ՝ փեսայիդ,
Ո՜, լուսավառ։
Դէմք քո են չքնաղ
10
Նըման վարդից,
Փայլին զըւարթ
Եւ ժպտալից։
Հերքդ են հիւսեալ
Մարգարտայեռ,
15
Բուրեն ըզհոտ
Խընկանըւէր։
1859