Աղոթք (Հակոբյան)
Արտաքին տեսք
Աղոթք
Այն մի զմայլիչ առավոտ էր,
Երբ թռչուններ բնից իջնում,
Արշալույսին ողջունելով՝
Աղոթք էին երկինք ուղղում։
Եվ տերևը հեզ ուռենու
Թեթև դողով մրմնջում էր,
Իբրև շրթունք միանձնուհու,
Կարծես, նա՛ էլ աղոթում էր։
Դեռ փայլում էր Արուսյակը ―
Արշալույսյան այդ վեհ արքան,
Երբ աստղերն էլ վերջին աղոթք
Մրմնջացին ու չքացան․․․
― Տե՛ր, գոչեցի վշտից հուզված,
Իմ աղոթքն էլ թող հասնի քեզ,
Եվ մաղթանքս՝ սրտից այրված
Ընդունիր իբր մի ողջակեզ։
Եվ շրթունքս ահ ու դողով
Մեկի անունն էր շշնջում․․․
Ա՜խ, նա, ընկե՜րս․․․ հառաչելով,
Տառապում էր վերջին շնչում․․․
1890