Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ - Արեւի լույսը նոր է վարարում, Ժամն է, սակայն օրը՝ չի մարում, Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ։ Ետ կանչվեց օրը՝ հայացքով մի պերճ, Այս ի՜նչ հրաշք է սերը արարում. Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ, Արեւի լույսը նոր է վարարում։