Քեզ նվիրիր առավոտին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոգնած օրվա հոգնած մեջքին Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Քեզ նվիրիր առավոտին)

Վարդան Հակոբյան

Աղջիկը կանգնեց
***

Քեզ նվիրիր առավոտին,
Առվի շուրթին մնա զուլալ.
Դարձիր պարզ օդ, արեւագալ.
Քեզ նվիրիր առավոտին։
Առավոտվա ցողոտ թերթին
Կիջնեմ անկուշտ մեղվի նման.
Քեզ նվիրիր առավոտին,
Առվի շուրթին մնա զուլալ։