Ամանորի գիշեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ապրիլ-24 Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Ամանորի գիշեր

Վարդան Հակոբյան

Դու նայում ես այնքան շիտակ
ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐ


Ես քո առաջ մոմ վառեցի...
Ինչ որ պիտի քեզ ասեի,
Իմ փոխարեն մոմը ասաց,
Ինչ որ չէի կարող ասել,
Իմ փոխարեն մոմը ասաց։

Ես քո առաջ մոմ վառեցի...
ՈՒ գնացի, ու հեռացա,
Պատուհանին ծլեց մի լույս,
Հոգուս վրա մի ճաք գծվեց,
Հուշից օդում մնաց փետուր։

Ես քո առաջ մոմ վառեցի...
Ծառին արդեն տերեւ կա չոր,
Որքան էլ որ խորը խոցի՝
Շատ է սիրուն քրքիջը քո.
Մի բերան էլ ինձ ետ կանչի։

Ես քո առաջ՝ մոմ, վառվեցի...
Ես քո առաջ մոմ վառեցի
Ու գնացի, ու հեռացա.
Ճանապարհս՝ մոմը վառվող,
Դու՝ չմարող բոցը նրա...