Jump to content

Ամենախոնարհ ներողություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ամենախոնարհ ներողություն

Ամենախոնարհ ներողություն


(Նվեր Ս. Շահազիզյանցին)


Ես քեզ երբեք չեմ մոռանալ,
       Ո՜վ իմ եղբայր թանկագին,
Քեզ փա՛ռք, պատի՛վ պայծառափայլ
       Քե՛զ, մեկենաս իմ անգին։
5 Միտք քո բացված մեծ է եղել,
       Մե՛ծ ես եղել, Հովակիմ,
Բայց չիմացա ես գնահատել,
       Ների՛ր, ների՛ր, եղբա՜յր իմ։
Մանուկ էի, տըգետ էի,
       10 Անվարժ, անկիրթ գլխովին,
Ի՞նչպես թշվառս կարող էի
       Ճանաչել քեզ, ո՜վ անգին։
Այժմ զգացի քո անմոռաց,
       Քո երախտիքն անսահման.
15 Այժմ ողբագին, գլուխ խոնարհած՝
       Կզղջամ ես հավիտյան։
Այժմ իմացա, որ առանց քեզ
       Պիտի հովիվ լինեի,
Հովիվ ասեմ, որ սևատես,
       20 Թափառում է խղճալի։
Բայց դու, եղբայր, ձայնիս լսիր.
       Ա՜հ՝ սկսում եմ ողբալից
Հյուսել քեզ թագ, թագ վարդալիր,
       Նվաստ Քնարիս տողերից։
       25 Քո՛ղ գեղգեղե քաղցրահնչուն
       Քնարիկս իմ լսելի
Քո սրբազան, անմահ անուն,
       Անուն անուշ, մաքրալի։
Ահա՛, հոգյակ, իմ նվաստ տողեր,
       30 Վեր կա՛ց, կանգներ դագաղից,
Ա՛ռ եղբայրիցդ թշվառ վանտեր,
       Նայի՛ր երեսս ողբալից։