Jump to content

Իմ վիճակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Իմ վիճակը


(Նվեր վեցերորդ դասատան աշակերտներին)



Չորս պատի մեջ փակված եմ ես
       Ամբողջ տարին, պարոններ,
Գլուխս ծռած, լռիկ և հեզ
       Անկած եմ այստեղ անտեր:
5 Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ։
Քեզ ի՞նչ անեմ, ա՜հ, իմ բախտիկ,
       Ընչո՞ւ համար վճռեցիր
Ինձ այսպիսի դառն վիճակիկ,
       10 Կյանք և օրեր տրտմալիր։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ:
Ահա՛ Զատիկ, բոլորեքյանք
       Ձեռն-ձեռն բռնած, անխափան,
15 «Եկե՛ք, եղբա՛րք, եկե՛ք գնանք»,—
       Ասեն միմյանց և գնան։
Ահա՛ Ծնունդ, Բարեկենդան,
       Ողջ ընկերներս զարգացած,
Վազում են տուն, վարդանման,
       20 Ուրախ, շքեղ, զվարթացած։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ:
       Միանգամայն, ասել, աշխարհ
       Ձայն է տալի խնդության,
25 Եվ երգեհոն ուրախարար
       Հնչում է խիստ քաղցրաձայն։
Միայն անբախտս լըռիկ-մընջիկ,
       Անկյունում մի նստելով՝
Խիստ ցավում եմ ես անզրուցիկ,
       30 Փոշի, ժանտախտ կուլ տալով։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՞ր ինձ նոր, պայծառ առավոտ։