Jump to content

Ամիր-Շամիրի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժամանակով մի թաքավոր կար, ուներ մի հատ տղա, անըմը Ամիր-Շամիր։ Ախչիկ հեչ չուներ: Հ՚ամեն օր լիսը բացվելուն պես թաքուհին ասսուն խնդրում էր, որ մի ախչիկ տա, ինչ ուզում ա ըլի:

Օրերի մեկ օրը թաքավորի կնիկը էրկուֆոքիս էլավ, իննը ամիս, իննը օր, իննը սըհաթ, իննը հրոպպա հ՚անց կացավ, թաքուհին ծունկը տվուց գեննին՝ մի հատ ախչիկ բերուց: Էտ էրեխեն կնքել տվին, անունը դրին՝ Սալբի: Էտ էրեխեն քշերը դառնըմ էր մարթագել, ցերեկը՝ մարթ: Թաքավորը տեհավ, որ հ՚իրա մալը ջարթվըմ ա, սկսեց ղարավուլ բռնիլ, որ տենի էտ ո՞վ ա ուտըմ։

Շատ մարթիկ ղարավուլ բռնեց, կարացին ոչ քթնեն: Օրերի մի օրը թաքավորը ասեց հ՚իրա տղին. — Ա՛յ տղա, ըսօր դու պըտի ղարավուլ քաշես։

Հ՚իրիկունը տղեն վե կացավ, հ՚իրա ալմաստ դանակը ջիբիցը հանեց, մատը կտրեց, աղ ու տախտեղ արուց վրեն, որ կսկծա՝ չթողա քնի, նստեց։ Նստեց, նստեց, նստեց քշերվա կեսը, տեհավ մի եքա մարթագել նի մտավ գոմը, ձին քաշեց, կերավ։ Տղեն նետը քցեց, մարթագելը ձեռը դեմ տվուց, նետը դիպավ ճկըթին, ճկիթը կտրվեց, ընկավ գետին։ Վրա պրծավ եդին, ճկիթը վե կալավ, դրուց ջեբը, ընկավ էտ մարթագելի քամակը. տեհավ, որ ի՜նչ. էս մարթագելը հ՚իրա քիրն ա. լիսադեմին գնաց օրորոցըմը թեք ընկավ ու սկսեց լաց ըլիլ։ Մերը վե կացավ ծիծ տալու, տեհավ ախչկա մատը կտրված ա, դրա հըմար էլ լաց ա ըլըմ: Ասեց. — Կա չկա մեր էս տղեն էկել ա ախչկա մատը կտրել, որ թաքավորին ասի, թե քու տան հարամին քու ախչիկն ա, որ թաքավորը էս ախչկան սըպանի. հ՚աշկը վե չի ունըմ, որ ինձ ախչիկ ունենամ:

Էկավ թաքավորը նստեց հ՚իրա տեղը, կանչեց տղին։

— Ա՜յ տղա, քշերս դու ղարավուլ քաշեցի՞ր։

— Հրաման քե, թաքավոր, գողն էլ քթել եմ։

— Ո՞վ ա:

— Իմ էս պուճուր քիրը, կես քշերին տեհա մարթագել դառավ, էկավ ձին կերավ, նետով տվի՝ ճկիթը կտրվեց, վե կալա դրի ջեբս, ետո ընկա եննուցը, տեհա էկավ, օրորոցը մտավ. Հրե՛ս ընէլ ճկիթը:

Թաքավորը զարմացավ, ասեց. — Ըտենց բա՞ն կըլի, հ՚արի էթանք տենենք։

Էկան տեհան, որ ախչկա ճկիթը կտրված ա, լալիս ա:

Մերը գոռաց, գոչաց. — Ես եմ՝ էս մի էրեխեն, ինձ սըպանա, սրան ձեռը մի տա, տղեն սուտ ա ասըմ, մախսուս ա էկել մատը կտրել։

Նազիր, վազիր էկան էրեխուն տեհան, գնացին դատ անելու։

Թաքավորն ասեց. — Նազի՛ր, վազի՛ր, կարելի՞ ա, որ մեկ ամսական էրեխան մարթագել դառնա, ձի ուտի։

Ասին. – Կարելի ա։

Տղեն հ՚առաչ էկավ, ասեց. — Որ ըտենց ա, թաքավոր, յա էտ ախչիկը պըտի սըպանես, յա ես գլուխս կառնեմ կէթամ։

— Էթում ես՝ գնա՛, ես իմ էրեխեն սըպանիլ չեմ:

Տղեն նի մտավ գոմը, հ՚իրան ձին վե կալավ, նի էլավ գնաց։

Շատ գնաց, քիչ գնաց՝ աստված էր գիտում, գնաց հասավ մի մեշի: Տեհավ մի պառավ կնիկ ցախ ա թոփ անըմ։

— Բարի՛ աջողըմ, — ասեց, – նանի՛։

— Ասսու բարին, հազար բարի: Բա էտ ո՞ւր ես էթըմ։

— Ես էլ գիտում չեմ։

֊— Դե որ ըտենց ա, հ՚արի էթանք մեր տունը ղոնաղ:

Տղեն գնաց պառավի տունը ղոնաղ, նստացրուց հաց ուտացրուց, հարց ու փորց արուց, հ՚իմացավ հ՚ամեն բան, հ՚իրիկնապահին պառավը ասեց տղին. — Ա յ տղա, հ՚արի ես քեզ տանեմ պահեմ, տենենք ինչ դուս կգա, թե չէ հ՚իրիկվան իմ մարթը Քոռ դևն ա, կգա՝ քեզ կվնասի:

Պառավը տղին տարավ, մի տեղ պահեց։

Հ՚իրիկունը մարթն էկավ, ոչխարը բերուց, համբրեց, տեղավորեց։ Էկավ նստեց, ասեց. — Ըստեղից իսանի ֆոտ ա գալի, էս ի՞նչ ֆոտ ա։

— Այ մարթ, — ասեց պառավը, — մենք իսան ենք ու կանք, ֆոտը մեզնից կգա։

— Չէ՜, կնիկ, ղարիբ իսանի ֆոտ ա գալի:

Կնիկը ծածկեց հ՚ամեն բան։

Քշերը նի մտան հ՚իրար կուշտ, պառավն ասեց Քոռ դևին. — Ա՛յ մարթ, էն տարվա տղեն որ բերել ի, մի՜տդ ա՞, որ ասում ի՝ մեռել ա՜։

— Ի՞նչ տղա, ա՛յ կնիկ։

— Էն տղեն, որ բերի, քա՛, միտդ չի՞։

— Միտս ա, ախա՛ր էն մեռավ։

— Չէ՛, չէ՛, մեռնողը իմ տղեն չէր, է՛ն քթել ի ես, իմ տղեն տվել ի իմ քվորը՝ պահել էր, հիմի բերել ա, մի տենես՝ ինչ թավուր տղա ա դառել։

— Հա՛, ըդդար լավ տղա ա դառել, որ գովում ես, մի կանչի տենենք։

— Քնած ա, թող մնա, հ՚առավոտենց կտենես:

Հ՚առավոտը լիսը բացվեց, պառավը գնաց տղին բերուց. Քոռ դևը տեհավ որ, օ՛ֆ, օ՛ֆ, օ՛ֆ, տղա՝ մի ազիզ տղա։

Ասեց. — Ո՞ւմ տղեն ես, ադա ջան։

Ասեց. – Քու տղեն եմ, ո՞ւմ տղեն եմ։

Ասեց. — Հաստա՞տ, բա հ՚արի մի թշերդ պաչեմ։

Քոռ դևը շատ հ՚ուրախացավ, խտտեց տղին, հ՚աշկերը, հ՚էրեսը պաչեց։

— Է՜, բալա ջա՛ն, ես ծերացել եմ, հ՚արի էթանք ոչխարը համբրեմ, տամ քեզ, ոտիդ մեռնեմ, դու տար արածացրու։

— Էթա՛նք։

Քոռ դևը ոչխարը համբրեց, տվուց տղին ասեց. — Էս իրեք սարը կտանես կարածացնես, համա էն դիհը տանիլ չես։

— Ընչի՞ հըմար, ափու։ — Է՜յ որթի, էս իմ հ՚աշկը քոռացնողը իմ քիրն ա էլել, էն սարըմն ա կենըմ։

— Վա՜յ, վա՜յ, քիրն էլ ախպոր հ՚աշկը կքոռացընի:

Քոռ դևին էրկու շուն ուներ, մեկի անըմը Ազան էր, մեկի անըմը՝ Գազան էր: Տղեն վե կալավ էտ էրկու շունը ու ոչխարը՝ գնաց էն սարը, որդի դևի հ՚աշկը քոռացրել ին: Գնաց տեհավ, որ մի մենձ չինարու տակ մի սուրու ոչխար նստած ա, հ՚ինքն էլ բերուց էն դիհը նստացրուց. տեհավ մի լավ մազավոր կնիկ, տասնըհինգ հուս էս դիհը կախ էլած, տասնըհինգ հուս էն դիհը կախ էլած, նստած թամաշ ա անըմ հ՚իրան:

Տղեն էկավ կուշտը, ասեց. — Բարըլիս քեզ, հոքի՛ր։

— Աստծու բարի՜ն, հազա՜ր բարին։

Էկան հ՚իրար կշտի նստեցին։

— Բալա ջա՛ն, ո՞ւմ տղեն ես, հարցնիլը ամոթ չըլի։

— Ես Քոռ դևի տղեն եմ։

— Իմ ախպո՞ր:

— Հրամանք ես:

Վե կացավ դրա հ՚աշկերը պաչեց, թշերը պաչեց, ասեց. – Ասսուն փառք որ իմ հոր օջախը պըտի թազանա, ախար իմ հերն էլ լավ մարթ էր, ես գիտըմ եմ, է՜: Գիտա՞ս, ինչ կա, ախպոր տղա՛, մենք հ՚առաչ ախպորս հետ ղումար ինք հաղըմ, հինգ ոչխարով, տասը ոչխարով, քսան ոչխարով. հաղըմ ինք, վախտ հ՚անցկացնում. հ՚արի մենք էլ հաղանք:

— Հաղա՛նք, հոքիր, ի՜նչ եմ ասըմ:

Կնիկը ձեռը տարավ ջեբը՝ իրեք հատ վեք հանեց, ասեց. — Գնա՛, մի պուճուր տափակ քար բե՛։

— Խի՞

— Գնա՛ բե՛, արդարութունը լավ բան ա, վեքերը կքցենք քարի վրեն, քու բախտից ինչ կգա՝ դու կտանես, իմ բախտից ինչ կգա՝ ես կտանեմ։

Տղեն գնաց, մի սալ բերուց դրուց մեչտեղ, սկսեցին վեքերը քցիլը:

— Քա՞նիսը, հոքի՛ր։

— Տասսը՛, հը՛, հ՚առաջինն ա։

Քցեց տղեն՝ տարավ տասսը։

—Քցա՛ քսանը: Քցեց՝ էլի տարավ:

— Քցա՛ քառսունը, ղումարը ըսենց բան ա:

— Քցեց՝ էտ էլ տարավ: Ըտենց տանելով՝ քոմմա տարավ։ Կնիկը վե կացավ հ՚իրա կուլապը ու փետը առավ դարտակ տուն գնաց, ասեց. — Ախպոր որթի, հ՚էքուց էլ կգաս, իմ հ՚աշկերը դուս գա, ես քեզ ընչո՞վ պատվեցի, հ՚էքուց մի քանի կտոր բան կշինեմ, կգաս, ըստեղ հաց կուտենք։

Տղեն կնկա ոչխարն էլ քշե՛ց գնաց տուն: – Քոռ դևը տեհավ, որ էրկու հ՚իրա ոչխարի զդար տղեն քշում բերում ա։

— Ա՛յ տղա՜, էտ ի՞նչ ոչխար ա,— ասեց Քոռ դևը:

— Ափու ջան, ասեց տղեն, — ոչխարը զոռեց էն դիհը, խամ տղա ի, կարացի ոչ հ՚առաչը առնեմ, գնացի տեհա, որ քու քիրը մի չինարի ծառի տակ նստած ա, ասեց. «Հ՚արի ղումար հաղանք», ես էլ հաղացի, էս ոչխարը տարա։

— Է՛լ տանես ո՛չ, ղատեդ տանեմ, էլ չտանես իմ հ՚աշկր քոռացնողը դա ա, մի խաթա կբերի քու գլխին՝ իմ տունը կքանդվի։

— Էլ տանիլ չե՛մ։

Հոքիրը գնաց տուն, հ՚ամեն բան աղվով սարքեց, որ ուտողը հազար կտոր ըլի, ինչ ա՝ հ՚առավոտը էն տղին ուտացնի, որ էտ՝ տղեն պատռի, հ՚ինքը ոչխարը քշի բերի հ՚իրա տունը։

Հ՚աոավոտը բոդնոցի մեչը սարքեց ու վե կալավ գնաց դրուց ախպրի գլխին, հ՚ինքն էլ կշտին նստեց։

Քշերը քնահարամ էր մնացել, քունը հ՚աշկերը կոխել էր, մին՝ բաց էր անըմ, մին խփըմ։ Մըն էլ տեհավ, տղեն էկավ։

— Ա՛յ տղա, – ասեց, — քեզ ինչ էլավ ըդար չախ։

— Դե՛, հոքիր, անջախ, ճամփեն երկար էր։ Հոքիր ջան, ես գիտեմ, դու քնահարամ կըլես, ես էլ նոր հաց կերա. վե կաց, գլուխդ դիր ծնկանս, մի քիչ քնի, ետո վե կկենաս՝ հաց կուտենք։

Քնահարամ կնի՜կ, դնելուն պես խռմփաց, սար ու ձոր խռմփոցը բռնեց։ Տղեն կուլաբը ծալեց, դրուց գլխի տակ, ծունկը հանեց, հ՚ինքը վե կացավ, նի էլավ չինարին. բուն ծերի ճուղքը կռացրուց, բերուց հոքոր եռսուն հուսը դրա ճղքերիցը կապեց, դաֆիլ որ ճուղքը բաց թողուց, հոքին մարեց, ճուղքը կնկան առավ բանցրացավ: Կնիկը ձենը քցեց, սար ու ձոր լացացրեց։ Շունը էկավ ոտով տվուց՝ բոթնոցը շուռ տվուց ջրի մեչ։

Տղեն հ՚իրիկունը ոչխարը քշեց, գնաց տուն։ Հերը դուս էկավ, տեհավ տղեն գալիս ա շատ ծանդր։

— Վա՜յ հարամ կենա, տղես հիվանդացած չըլի՞:

— Բար՚իրիկուն, ափու ջա՛ն:

— Բարին, հազար բարին։ Էտ ընչի՞ ես ծանդր գալի:

— Է՜ ափու ջան, քեֆս լավ չի, գլուխս հ՚առավոտվանից ցավըմ ա։

— Վա՜յ իմ հ՚աշկերը դուս գա, արևը տված կըլի գըլխիդ, սրանից դենը ես կտանեմ, որթի՛ ջան։

Էլ հորը բան չասեց, թե հոքորը կախ եմ տվել, ընենց արուց, որ հինքը գնա հ՚աշկովը տենի։

Հ՚աոավոտը Քոռ դևը վե կացավ, քշեց սարը ոչխարը, գնաց տեհավ մի բարակ ձեն ա գալի, ասեց. «Մի գնամ տենեմ էս ի՞նչ ձեն ա»: Շները քցեց հ՚առաչ՝ գնաց։ Տեհավ ի՜նչ՝ չինարի ծերիցը մի զատ կախ էլած ա, տեհավ հ՚իրա քիրն ա։

— Ախպեր ջա՛ն, ինձ մի իլլաճ արա՛։

— Էտ քեզ ըտենց ո՞վ ա արել։

— Ա՛խ քու տղեն, ա՛խ քու տղեն. գիտես քու ժառանգի հունարը, մուռներդ, ինադը հանեցիք, դե հըմի գնա՛, հ՚արխեին ման արի։

— Օխա՜յ, — ասեց Քոռ դևը, — մի գամ հ՚իրիկունը, ոտից բռնեմ՝ լիզելով ընչար գլուխը գամ, հըմի գիտեմ, որ հաստատ իմ տղեն ա։

Էկավ հ՚իրիկունը շըշկիլ-շըշկիլ ոչխարը արուց նեքսև ու ձեն տվուց կնկանը. «Կնիկ ջան», էտ հասակըմը ջան ասած չկար կնկանը, կնիկը զարմացավ թե էս ինչ բան էր, ասեց. — Տղեն մո՜նց ա։

Թե. — Շատ լավ ա:

— Դե՛ կանչա՛, կանչա՛ տենենք։

Մերը ձեն տվուց. – Ամիր-Շամիր ջա՛ն։

— Համմե՜։

— Հ՚արի՛, հերդ կանչըմ ա։

Վազելով էկավ հոր կուշտը։ — Հը՛, ափու ջան, հո վնաս չի պատահել։

— Չէ՛, բոյիդ մեռնեմ, հ՚արի իմ կուշտը:

Բռնեց ոտիցը պաչելով էկավ գլուխը, որ սար ու ձոր համ առավ։ Մերն ասեց. — Ա՜յ քու տունը շինվի, էրեխուս սըպանեցիր, – բոլ ա, է՜:

— Է՜յ կնիկ, դու որ հ՚իմանաս իմ տղի արածը ի՞նչ ա, դու ինձնից շատ կպաչես:

— Էտ ի՞նչ ա արել:

— Տո՛ իմ եռսուն հինգ տարվա դուշմանին կախ ա տվել, հաստատ իմ տղեն ա, ես քեզ էլ ղուրբան, քու տղին էլ։ Դե՛ պառավ, դու գնա՛ քու տեղը քնի, ես իմ տղին իմ ծոցը պըտի առնեմ, քնեմ:

Տղեն առավ ծոցը դրուց, քնեց, քանի զարթնեց՝ սիրեց։ Հ՚առավոտը հ՚իրա ոչխարը վե կալավ գնաց։ Տեհավ ճչոց-մչոցը կտրվել ա։

Ասեց. — Էթամ տենեմ ինչ էլավ էտ անիծածը։

Գնաց տեհավ՝ չորացել ա, ոնց որ տառեխը։

Տղեն հ՚ինքն հ՚իրեն մտածեց, ասեց. «Էս ես ի՞նչ եմ անըմ, իմ հոր թաքավորութունը թողել եմ, էկել եմ Քոռ դևի՞ն եմ տղութուն անըմ. լավն էն ա ըլեդ էթամ իմ հոր տունը»։

Պառավն էկավ, տեհավ տղի նիաթը կախ ա։

– Հը՛, որթի ջան, — ասեց, — խի՞ ես նիաթդ կախել:

— Ես էթալ պտեմ իմ հոր տունը։

— Վա՜յ, որթի, խի՞ ես տենց անըմ. հորիցդ շատ կարողութուն ունենք, ձի ասես ունենք, ոսկի հ՚ախպուր ունենք, հ՚ամեն բան ունենք, էթալ մի՛։

Ասեց. «Տանեմ մեր կարողութունը շանց տամ, բալքի հավեսի գա, էթա ոչ»: Տարավ հ՚ամեն ինչ շանց տվուց տղին, տարավ մի օթախ, մի հ՚ախպուր կար, տղին ասեց. — Քաքուլդ կոխա ջրի մեչ, ասա՝ «Դառնա՛ ոսկի»։ — Տղեն քաքուլը կոխեց ջրի մեջ՝ դառավ ոսկի։ Գնացին մի ջոկ հ՚ախպրի վրա, ասեց. – Հ՚էրեսըդ լվա՛, ասա. «Դառնամ Հուրի թաքավորի տղի նման»։

Հ՚էրեսը լվաց, տեհավ որ հ՚էրեսը պսպղաց, ասեց. – Դե գնա՛ մի հայլի բե, նանի ջան։ – Հայլին բերուց, թամաշ արուց, տեհավ տղա՜ քի տղա։

Տարավ մի ջոկ օթախ էլ, մի հատ խնձոր վե կալավ, տվուց տղին։

— Էս ի՞նչ խնձոր ա, նանի՛ ջան, – ասեց տղեն։

— Որ կմենձանաս՝ դիլիմ արա, կեսը կե, էլեդ կդառնաս ջահել տղա։ Ըսենց կարողութուն ունենք հա՜, էս բաց թողաս հ՚ո՞ւր էթաս, քու հորը ըտենց բաներ չունի հո՛, դե նստի կե՛ էլի՜, աստված քեզ կեր ա կամեցել, էլ հ՚ո՞ւր ես էթըմ:

— Նանի՛ ջան. իմ հոր ֆողը ըստիան քաղցր ա, էթալ պտեմ։

Պառավի մեչքը կոտրվեց. — Հե՜յ վախ, — ասեց, — զուր ա. մնալ չի: Ա՛յ որթի, որ մնըմ չես, դու գիտես, — ասեց ու լաց էլավ։ — Դե հ՚արի, էթանք իրեք բան էլ ունեմ, տամ՝ գնա:

Պառավը տղին տարավ մի օթախ, մի տոլար բաց արուց, մի կտոր աղ տվուց, մի հատ դանակ, ետո տարավ գոմը, իրեք ձիուց մազը քաշեց, տվուց տղին:

— Դե, — ասեց, — դու կաց ըստեղ, ես գալիս եմ:

Գնաց մի պուճուր բութուրկա բերուց, մեչը լիքը ջուր՝ բերանը ղայիմացած: — Ա՜յ տղա, — ասեց,— էս ջուրն էլ քեզ պետքը կգա: Դե հ՚արի՛ դրանց հունարն ասեմ, որ էթաս: Օխտ օր ես ասիլ չեմ Քոռ դևին, դու արխեին օխտ օր կէթաս, օխտ օրեն ետը ետ թամաշ կանես, կտենես քամակիցդ մի թոզ ա վեր ըլըմ, իմաց կաց, որ իմ մարթն ա՝ գալիս ա քեզ հազար կտոր պըտի անի: Դանակը կքցես քամակդ, կդառնա մի եքա սուր սար, ընչանք ոնները կտրատելով էտ սարը դևի նի ըլիլը՝ դու էփևճա կէթաս. կտեսնես չէ՝ ամալաճալդ էն ա կալնելու ա՝ աղը քցա քամակդ, կդառնա աղի սար ահագին. կտրած ոտ՝ աղ, ի՞նչ կանի։ Մրմնջալով, գոռալով պըտի գա եննուցդ, տեհար էտ սարն էլ հ՚անց կացավ, ձեռիդ բութուրկեն տուր քարով, կդառնա մի ահագին ծով, էլ կարալ չի հ՚անց կենալ: Կասի. «Ա՛յ տղա, կաց հլա տենեմ քեզ էտ ով ա սարվացրել, ինձ ասա՛, գնա՛»: Ասա՛ «Քու կնիկն ա սարվացրել»: Կասի. «Ա՜յ մեչքը կոտրի իմ կնկա», կթողա կգա։ Կպրծնես ձեռիցը: Ւնչ ժամանակ էլ որ էս ձիերի մազը քաշես, ձին կշտիդ կաննած կըլի:

Տղեն պառավի ձեռը պաչեց, ընկավ ճամփեն, գնաց: Օխտն օր գնաց, վրա ութին ետ թամաշ արուց, տեհավ որ մի զիլ ճվվոց ա գալի, երկինք–գետինք թոզը բռնել ա։ Ասեց. «Կա չկա, էս Քոռ դևն ա գալի, կաց էս դանակը քցեմ»։

Դանակը քցեց, դառավ մի ահագին սար, սուր-սուր քարերով։ Քոռ դևը ոնները կտրատելով նի էլավ, տղեն տեհավ որ էտ սարը հ՚անց կացավ՝ աղի կտորը քցեց։ Դառավ մի աղի սար։ Կտրած ոտը աղը վառեց, մրմնջացրուց, համա՛ էտ աղի սարն էլ հանց կացավ. վիրնուց բութուրկեն տվուց քամակի քարովը, տեհավ ահագին ծով դառավ: Քոռ դևն էկավ ծովի ղրաղին նստեց։ — Ա՛յ հա՜յ, — ասեց, — էտ քեզ ո՜վ սարվացրուց, ինձ ասա՛ ու գնա։

Ասեց. — Քու կնիկը։

— Ախ, — ասեց, — մի տուն հասնեմ՝ ե՛ս գիտեմ, — ասեց ու ետ դառավ։

Տղեն գնաց: Գնաց հասավ հ՚իրա հոր քաղաքը: Տեհավ ձեն-ձուն չկա, գնաց մտավ հ՚իրա հոր պալատը, քիրը վե կացավ էկավ հ՚առաչը, ասեց. — Բարո՜վ, ախպեր ջա՜ն, դու բարով էկար, էս ա, քառսուն օր ես ֆող եմ ուտըմ, լավ էր որ էկար:

Ասեց. — Քի՛ր, ուտըմ ես ինձ, կեր, թող մի նի՚լնեմ կտուրը, իմ հոր քաղաքին թամաշ անեմ, վե գամ՝ կեր։

Ասեց. — Լավ, նի՚լ։

Տղեն նի էլավ, հանեց ծոցի սիպտակ ձիու մազը՝ ալրիալը ձին էկավ: Ձին նստեց տղեն, ասեց. — Ա՛յ քիր, գնացի ես, դե՛ հ՚արի։

Հրեղեն ձին գնաց, քիրն ընկավ եննուցը ճչալով. հա՜յ, հա՜յ էր՝ որ կալներ էտ հրեղեն ձիուն, էկավ նի էլավ էն չինարին, որ հոքորը կախ էր տվել, ձեն տվուց, «Ազան, Գազան»։

Էկան շները։ Վեր էկավ ծառիցը, սև ձիու մազը քաշեց՝ սև ձին էկավ, նի էլավ։ Մի դհիցը հ՚ինքը կռիվ արուց քվոր հետ, մի դհիցը շները: Տվուց քվորը, վեր ընկավ. շները թափեցին ալրիալը ցրվեցին: Շները էկան, էտ տղի ոնները լիզեցին, ասեցին. Քոռ դևն էկավ, հ՚իրա կնկանը հազար կտոր արուց, որ դու էլ գաս, քեզ էլ ըտենց կանի, գլուխդ առ գնա՛։

Տղեն շներին սիրեց, կարմիր ձին քաշեց գնաց։ Գնաց, մի բարակ ճամփի ռաստ էկավ, քշեց գնաց էտ ճամփովը։ Շատ գնաց, քիչ գնաց՝ աստված գիտի, գնաց տեհավ մի հատ արաբղըղու շոր հաքած մի սիրուն ախչիկ քնած ա:

Ասեց. — Վե կացնեմ՝ ինչ անեմ, վե կացընեմ ոչ՝ ինչ անեմ, լավն էն ա՝ վե կացնեմ:

Ձեն տվուց, էտ ախչիկը վե կացավ, ասեց. — Քիչ հեռացի, ես էլ իմ սարքը տենեմ, գամ կռվենք։

Տղեն հեռացավ, ախչիկը նի էլավ ձին, էկավ։

Տղի ձին խոսաց, ասեց. — Ա՜յ տղա, էտ որ կա՝ Նազիկ թաքավորի ախչիկն ա, մուրազ ա արել, որ հ՚իրան զոռող տղին առնի. մուղաթ կա՛ց, զոռբա կռվող ա, շատ տղի գլուխ ա կերել։

Ախչիկն էկավ կաննեց։ Տեհավ որ դրուստ շատ լավ կռվող ա, հ՚աշկերիցը կրակ ա թափում։ Կախ էլավ հ՚իրա ձիուն՝ թամաշ արուց, տեհավ որ հ՚աշկերիցը սելավի պես արտասունք ա գալի։

— Ա՛յ ձի, — ասեց, — խի՞ ես լաց ըլըմ։

— Է՛հ, ցավիցս խաբար չես։

Սկսեցին կռվիլը։

— Հը՛, տղա, սրեն ո՞ւմն ա։

— Քունն ա, դու ղոնաղ ես։

Ախչիկը գնաց էկավ գուրզը ընենց քցեց, որ սար ու ձոր շղշղկոցն ընկավ, տղեն վրա պրծավ՝ գուրզը կալավ։

— Ա՛ռ, ղայտով գուրզդ գցա՛, ես էրեխա չեմ:

Ախչիկն ասեց. — Առավ ինձ, ես իմ գրզի ուժը գիտեի, դրան հարիր կտոր անիլ պտեր։

— Կարելի ա քնահարամ ի, մին էլ քցեմ, — ասեց ախչիկը, – մին էլ գնաց էկավ՝ ձիու թամքըմը կաննեց ու գուրզը քցեց։ Սար ու ձոր էլի դղրտաց։

— Ա՛ռ գուրզդ, բոլ ա, մեջտեղիցդ հարիր կտոր կանեմ,— ասեց տղեն ու գուրզը տվուց հ՚իրան։

— Էրկու հատ էլ նետ քցելու ունես, քցա՛։

Ախչիկը քցեց: Տղեն ձիուն ղամշի տվուց, ձին հավալամիշ էլավ, նետը հ՚անցավ:

— Կա՞ս տղա, թե չկաս, – ասեց ախչիկը:

— Կա՜մ, – ասեց տղեն:

Ախչիկր վեր էկավ ձիուցը, հ՚իրա նետը վե կալավ, էլի մին էլ քցեց: Տղեն էլի ձիուն ղամշի տվուց, ձին հավալամիշ էլավ, նետը հ՚անցավ, ընկավ գետին։

Ախչկա հ՚աշկերը արինը կոխեց. – Կա՞ս, թե չկաս։

— Կա՜մ, ո՞նց թե չկամ։ Հըմի կտենես ինչ կանեմ քեզ: Համա էրկու թուր էլ ունես, քցա՛։

Ախչիկը քաշեց թուրը, վրա պրծավ տղին։ Էլեդ տղեն ղամշին քաշեց ձիուն՝ հավալամիշ էլավ։ Քցեց, տեհավ դարտակ հ՚անցկացավ։ Ասեց. — Մի կաննի՛ է՜, մեջտեղիցդ օխտը կտոր կանեմ։

Տղեն ասեց. — Կաննած եմ, կաննա՛ծ, վեր հ՚արի, թուրդ վե կալ:

Ախչիկը մինն էլ քցեց, էլի զուր հ՚անցկացավ։ — Է՜, այ տղա, — ասեց ախչիկր, — դու ինձ ախտեցի՛ր, վե գալ պտենք, ըստեղ կոխ պրծնենք[1]. թե ըստեղ էլ ախտեցիր, զաթի ես քունը, դու իմը։

Վեր էկան, ախչիկն ասեց. — Բարո՛վ, հազար բարով, ա՜յ տղա, հիմի կոխ պրծնենք։

Վրա պրծան հ՚իրար, ախչկանը մի սամթ ուներ, հուսերից բռնած վախտը, հ՚ինքը մեկնվըմ էր, տղին քցում։ Պտըտվեց, պտըտվեց, բռնեց տղի հուսերքիցը, տղեն տեհավ որ մանները մտել ա մսի մեչը, արինը տվուց գլուխը, հ՚աշկերիցը կրակ թափեց։ — Ա՛խ, – ասեց, – մի դնեմ ծնկանս տակը, ես գիտեմ թե քեզ ինչ կանեմ։

Ախչիկը որ մեկնվեց, տղեն ծունկը դրուց սրտին՝ թուրը քաշեց: Թուրը որ քաշեց, ախչիկը ծծերը բացեց։ Տղեն թուրը վե դրուց։ — Վե՛ր, — ասեց, — ախչի, վե՛ր։

Ախչիկը վե կացավ, ասեց. — Դե դանակդ հանա՛, ծամիս մեկը կտրա, մաններիս բթերը քամակիս կապա, արա՛ հ՚առաչդ, էթանք իմ հոր կուշտը։

Տղեն ախչկա ծամը կտրեց, մանների բթերը կապեց քամակին, արուց հ՚առաչը, հ՚ինքը ձին նի էլավ, նրա ձին էլ քաշեց։

Եփոր քաղաքին մոտեցան, ախչիկն ասեց. – Ա՛յ տղա, թուրդ հանա դի ճակատիդ, գոռալով գնա, վախենաս ոչ։

Տղեն թուրը հանեց, դրուց ճակատին, ընենց գոռաց, որ թաքավորը թախտին վե թռավ, դուս էկավ։ Դուս էկավ, տեհավ որ ախչիկը եսիր արած բերած ա։ Որ տեհավ՝ հ՚աշկի լիսը բուռը թափվեց։ – Հե՛յ վախ, – ասեց. – Էս ի՞՚նչ հողածին ա, որ իմ ախչկանը զոռել ա։

Ախչիկն ասեց. — Հե՛ր, մի տղա եմ ճարել, որ նմանը աշխարքումս ըլիլ չի։

— Վե կացեք, վե՛, — ասեց թաքավորը։

Տղեն թռավ ձիուցը, էկավ որ ախչկա մազը ետ անի, ախչիկն ասեց. – Իրավունք չունես, էթալ պտենք ատենը։

Նի էլան, գնացին թաքավորի հ՚առաչը կաննեցին։

Թաքավորը սկսեց հ՚աշկերիցը թափիլ:

Վեզիրն ասեց. — Խի՞ ես լալիս, մի տղի պըտի տայիր, հազիր լավ տղա ա պատահել։

Թաքավորն ասեց. — Էլ իմ սընըռ պահողը ո՛վ կըլի: Տղեն վրա բերուց. — Քու ջանը սաղ ըլի, ես կպահեմ, թողալ չեմ որ մի ղուշ հ՚անց կենա:

— Կարելի ա իմ ախչիկը քու պատկերին ա խափվել, — ասեց թաքավորը, — թե որ դու ըդար ղոչաղ ես, իմ տղին Նուռեի դարվիշը բռնել ա, թե գնացիր բերիր՝ էնա կհավատամ, որ դու ախչըկանս զոռել ես, կտամ քեզ: Որ բերես տղես՝ լիզուդ ինչ պտըտի՝ կտամ: Դե՛ հ՚էքուց հ՚առավոտենց վե կաց գնա:

Քշերր քնեց տղեն ըտեղ, աքլորը կանչեց, քնից օյանմիշ էլավ, ասեց. — Այ հա՜յ, ես մի ախչկա խաթեր էթամ Նուռեի դարվիշի հետ կռվեմ. համա ինչ արած, էթալ պտեմ:

Մըն էլ տեհավ ախչիկը դուռը բաց արուց. — Ա՜յ տղա, հորս ասա՛ թե ես գիտեմ ոչ դրա տեղը, թող ախչիկդ գա ինձ շանց տա, ետ դառնա։ Թե որ հ՚ուրիշ մարթ գիտի՝ ուրիշ մարթ ղրկա՛, բան չկա:

Հ՚առավոտը լիսը բաց էլավ, տղեն գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Թաքավորն ապրած կենա, էթալը՝ էթամ, համա տեղը գիտեմ ոչ. կուզես ախչկանըդ ղրկա ինձ հետ գա, շանց տա, ետ դառնա։ Թե հ՚ուրիշ մարթ կա, ուրիշ մարթ ղրկա, հետն էթամ։

Թաքավորը շատ մտածեց էտ բանի հըմար. «Ղրկեմ՝ ինչ անեմ, ղրկեմ ոչ՝ ինչ անեմ։ Վայ թե ախչիկը առնի, էթա, ես մնամ շլինքս ծուռը»։

Նազրի մինն ասեց. — Դու հ՚ուրիշ բան մտածիլ մի՛, թաքավոր, սա ընենց տղա չի, հ՚աշկերիցը վարթ ա թափըմ։

— Որ ըտենց ա, ախչի, գնա՛ շորերդ փոխա, արաբզդի շորերը հաքի, տար էտ տղին շանց տուր, վե կաց, հ՚արի. դառնաս հա՜ խափվես ոչ տղին, մենք մնանք ըստե կասկածավոր:

Հաքավ ախչիկը հ՚իրա շորերը, նի էլավ ձին, քշեցին: Գնացին, տղեն բոզ ձիու մազը քաշեց, բոզ ձին էկավ, նի էլավ՝ գնացին։

Ախչիկն ասեց. — Իմ հոքիս, զարթնե[2] էս, էլ կռիվ արած կա՞ս, թե հ՚առաչի անքամն ա կռիվդ՝ ետ դառ էթանք ձեր տունը, թե չէ հ՚ուրիշների հետ էլ ես կռիվ արել՝ էթանք։ Շատ դժար տեղ ա, հա՜:

— Ի՞նչ դժար ա։

— Դե կա՛ց, պատմեմ քեզ: Նուռեի դարվիշը անմահ ա, հազար անքամ մանդր խորովածի թիքա եմ արել, էլի սաղացել ա, կուշտս կաննել, անճախ հոքիս ազատել եմ՝ էկել տուն։

— Ախչի՛, ինչ տեղ որ աստված ըլի, մենք ինչ բան ենք, թե աստված կամեցել ա՝ կսպանեմ, տղեն վե կունեմ, կբերեմ:

Հասան Նուռեի դարվիշի դարգյահը՝ տղեն ասեց ախչկանը. — Դե ետ դառ:

— Ես ո՞նց ետ դառնամ, թո՛ղ իմ արինն էլ քու արնի հետ խառնվի, իմ արինը քունից կարմիր ա՞:

— Ետ դա՛ռ։

— Ըտենց բան կըլի՞, առ թուրս իմ շլինքը կտրա, նոր ասա՛՝ ետ դառ, – ասեց ախչիկը։

— Է՜, հըմի հորդ ո՞նց հավատացնեմ, որ ես եմ բերել քու ախպորը:

— Ախպերս հ՚ամեն բան կասի. դեհ ես ըստի կկաննեմ, դու ինչ հունար ունես՝ խարջա՛:

Տղի ձին ասեց. – Տղա, գիտե՞ս ինչ կա. Նուռեի դարվիշը բախչի միչին մի հ՚ախպուր ունի, հ՚ախպրի ոտը տե՞նում ես, ղուս ա էկել, գյոլ ա կաննել ընտեղ, էն սև ջուրը, որ դու կռիվ անես, գլուխը կտրես, թոլ կըլի կէթա կընկնի էտ գյոլի մեչը, էլի կսաղանա:

— Բա ի՞նչ կըլի դրա հնարը:

— Կէթաս գյոլի հ՚առաչը կքանդես, թամուզ դուս կտաս ջուրը, նամը կկտրես: Թաքավորի ախչըկանը կասես. «Ֆող բե՛ր, քար բե՛ր, փեշով, ձեռով կրա, բե լքցրա էտ փոսը՝ դզա՛»: Ետո էն էկած ջուրն էլ ղայիմ կկտրես, որ նամ չտա, էն վախտը կռիվ արա, արխեին, էլ վախիլ մի՛։

Գյոլը կտրեցին, ոտի ջուրն էլ կտրեցին, լավ ֆողեցին, նամը կտրվեց: Տղեն գնաց մեյդանի գլխին կաննեց՝ գոռաց. – Դարվիշ ախպեր, դուս հ՚արի , ղոնաղ եմ էկել։

Մի արաբ դուս էկավ, ասեց. – Ինչ ես ջանավարի պես գոռըմ, էս ա դուս ա գալի։

— Թեզ արա՛, ասա՛, դուս գա, – ասեց տղեն:

Արաբը գնաց դարվիշի կուշտը։

— Էտ ի՞նչ ձեն էր, արաբ, — ասեց դարվիշը։

— Մի դալուղանլի տղա գոռըմ ա, քու ճամփեն ա պահըմ, — ասեց արաբը: Դարվիշը դուս էկավ, նստեց հ՚իրա դեղին ձին, քցեց թևին ղալխանը, կապեց թուրը, առավ ձեռը հիթսուն փթանոց գուրզը՝ քշեց: Ձին հավալամիշ էլավ:

— Սրեն ո՞ւմն ա, ա՜յ տղա, – ասեց:

Ասեց. — Քո՛ւնն ա։

— Չէ՛, – ասեց դարվիշը, — դու ղոնաղ ես, քո՛ւնն ա։

— Շատ լա՜վ:

Ձին ասեց. — Ա՜յ տղա, մի հատ ղամշի կտաս սաղրուս՝ ես հավալամիշ կըլեմ, ընենց վե կգամ էտ դարվշի վրեն՝ որ թուրդ քցես՝ գլուխը կէթա։

Տղեն ետ թամաշ արուց, տեհավ որ ախչիկը կաննած փորի աղիքները եռըմ ա. տարավ բերուց ընենց մի ղամշի տվուց ձիու սաղրուն, որ ձին հավալամիշ էլավ, բանցրացավ երկինք, վեր էկավ դարվշի վրեն: Տղեն թուրը քցեց՝ դարվշի գլուխը թռցրուց։ Տեհավ գլուխը կաննում չի, թոլ ա ըլըմ։

Ձին ասեց. — Տղա՛, վեր հ՚արի եննուցը գնա՛, մանդր-մանդր կոտորի։ — Տղեն ձիու վրիցը վեր էկավ, ընկավ գլխի քամակը, էն գնաց, հ՚ինքը խփեց կոտորեց, հասավ փոսի կուշտը, մնացել էր մի փրթոշի զդար. էն էլ կոտորեց։

— Դե՛, — ասեց ձին,— էլ բան չկա, հ՚արի գնա՛։

Մըն էլ տեհավ ախչիկն էկավ, փաթըթվեց՝ բիլակր պաչեց։ Հ՚իրար հետ նի մտան տունը, թրերը քաշեցին մտան օթախը, տեհան էտ անիրավ դարվիշը մի Հազարան բիլբուլ ունի, որ խոսում ա՝ սար ու ձոր կանանչըմ ա: Նի մտան էն դհի օթախը, տեհան ախչըկա ախպերը ժնջլով կապած ա։ Ախչիկը որ ախպորը տեհավ՝ ֆոքին քանդվեց, ընկավ վրեն։ Տղեն ժնջիլը ետ արուց, իրեք սհաթ քիր ու ախպեր ընկած մեռած մնացին։ Իրեք սհաթից ետո օյանմիշ էլան։

Տղեն ասեց. — Ախչի, հ՚էրեսդ սրփա։

Ախչիկը աղլուխը հանեց, հ՚էրեսը սրփեց։

Ախպերն ասեց. — Ա՛յ քի՛ր, դու ըլես, քու աստվածը, ինձ ազատողը դու ի՞ր, թե էս տղեն։

— Էս տղեն էր։

— Ա՛յ տղա, որ ըտենց ա, իմ քիրը տվի քե՛զ, բարով վայելես։

— Դե վե կացեք, էթանք, մեր հ՚աշկը ճամփին ա,— ասեց տղեն։ Վե կալան Հազարան դաստան բիլբուլը:

— Ա՛խ, — ասեց ախչկա ախպերը, — քանի՜ հետ ես էկա քեզ հըմար ու բռնվեցի: Ես քեզ տանեմ ընենց պահեմ, որ դարվիշն էլ ընենց պահած չըլի:

Նի էլան ձիանը քշեցին, հ՚իրանց քաղաքին մոտացան:

Ախպերն ասեց. — Ա՜յ քիր, դե հ՚առաչ ընկի, գնա՛ մեր հորն ու մորը հ՚աշկալիս տար:

Ախչիկը քշեց գնաց տուն, խաբար տարավ հորն ու մորը, թե. — Հ՚աշկներդ լիս ըլի, Ամիր-Շամիրը գալիս ա, համ իմ ախպորն ա բերում, համ էլ Նուռեի դարվիշի Հազարան բիլբուլը:

Թաքավորը վե կացավ, վեզիր-նազիրով, սազով-սանթուրով, մարթով, ղոշունով էկավ Ամիր-Շամիրի հ՚առաչը:

Ամիր-Շամիրը քշեց ձին, թուրը հանեց, դրուց ճակատին, ասեց. — Ըհը՛, թաքավոր, էս քու տղեն, էս էլ քու Հազարան դաստան բիլբուլը:

Թաթավորն արմացավ-զարմացավ, քաշեց հ՚առաչ Ամիր-Շամիրի ոսկե քաքուլը պաչեց, գնաց տղի շլնքովն ընկավ:

Վե կացան, էկան տուն։

Թաքավորն ասեց. – Ուզա տա՛մ, Ամիր-Շամիր ջա՛ն:

— Քու սաղութունն եմ ուզըմ:

— Ուզա՛ տամ, էտ բան չէր։

— Ուզըմ եմ քու ժողովրթի կեսը:

— Տվի՛, որթի:

Հ՚առավոտը բռնեցին հարսանիքը, օխտը օր, օխտը քշեր քեֆ արին, հ՚ուրախացան, Ամիր-Շամիրին ու Ալմաստին փսակեցին, բերին տուն:

Մի քանի օրից ետո Ամիր-Շամիրը առավ հ՚իրան կնիկը, թաքավորի տված ժողովուրթը, վե կացավ գնաց հ՚իրա հոր ավեր քաղաքը: Քաղաքը շենացրուց, կարք ու կանոն դրուց, հ՚իրա հոր հիշատակը թազացրուց։

Իրեք տարուց ետո Ալմաստն ազատվեց, բերուց մի հատ լավ տղա: Տղա՜,՝ ի՞նչ տղա, էլ կարալ չեմ ասիլ, հ՚աշկ պըտի ըլի, որ տենի, լեզու պըտի ըլի, որ գովի։

Տղեն դառավ օխտը տարեկան, պապը նոր միտը բերուց հ՚իրա ախչըկան, վե կացան զորք վե կալան, էկան հ՚իրանց ախչըկան տենելու: Էկան չինարի ծառի տակը վեր էկան, որ քշերը ըտեղ մնան, հ՚առավոտը էթան հ՚իրանց ախչըկա տունը։


Գանք Ամիր-Շամիրի տղի կուշտը։ Տղեն ձին նի էլավ, գնաց ավի. իրեք սար ման էկավ, հեչ բան չտեհավ, էկավ Քոռ դևի սրնոոր, մի հատ մարալ դուս էկավ ձիու հ՚առաչը: Մարալը գնաց՝ հ՚ինքը գնաց, մարալը գնաց՝ հ՚ինքը գնաց, գնաց տեհավ որ մի Քոռ դև մի զորքի հ՚աոաչը բռնել ա՝ կոտորըմ ա. որ դևը գոռըմ չի է՜, երկինք–գետինք դողում ա։

— Է՜, թաքավոր, – ասեց տղեն, –դուք դինջացեք, ըսօր կռիվն իմն ա։

Ասեց ու քշեց դըբա Քոռ դևը, դրանք վեր էկան՝ թամաշ արին։ Տղեն ձին քշեց, թուրը հաղացրուց, թուրը քցելուն պես՝ դևի գլուխը ֆռռաց։ Թուրը դրուց ճակատին՝ էկավ թաքավորի հ՚առաչին կաննեց. – Էս է՜ր, ըսդար վախտ բանտ իք ըլել։

— Ըտենց կըլի, որթի՛, շահել ես:

Քշերը ըտտեղ կացան դրանք, հ՚առավոտը ընկան ճամփա։

Ճամփին թաքավորն ասեց. — Ա՛յ տղա, ո՞ւմ տղեն ես։

Ասեց. — Ամիր-Շամիրի տղեն եմ։

Ասեց. — Ղո՞րթ։

— Բա չէ՛՝ սուտ։

— Մորդ անըմն ի՞նչ ա:

— Ալմաստ։

— Վա՜յ դու իմ թոռն ես, – ասեց թաքավորը ու փաթըթվեց տղին։ Տատը մգար դիմանըմ ա։

— Մերդ սա՞ղ ա, այ բալես,— ասեց ու հ՚ինքն էլ փաթըթվեց։

— Սաղ ա, տատի ջան, դուք իմ մոր ի՞նշն եք։

— Քու մերը մեր ախչիկն ա, ա՛յ բալամ:

Գնացին, հասան տուն, կերան խմեցին՝ ուրախացան, դրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր ընկավ, մեկը՝ ասողին, էրկուսը՝ լսողին։


  1. Բռնենք, (ծանոթ. բանահավաքի):
  2. Բացի, (ծանոթ. բանահավաքի):