Ոսկե քաքուլ տղի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արևհատ և օձմանուկ Ոսկե քաքուլ տղի հեքիաթը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Ամիր-Շամիրի հեքիաթը

[ 219 ] Հ՚առաչվա ժամանակը մի թաքավոր կար. շատ զոռբա թաքավոր էր: Դրան էրկու տղա ուներ, մի կնիկ: Մնէլ արաբ մեհտար[1] ուներ։ Դրա հ՚ամենան մի բանը էտ մեհտարի ձեռովն էր հ՚անց կենըմ. տղեքանցիցը ավել էր սիրըմ, որ հ՚իրան հավատարիմ էր: Արանքը քաշեց մի վախտ, թաքավորի կնիկը մեռավ: Թաքավորը շատ էր տխրում, մի հինգ տարի արանքը քաշեց, կանչեց հ՚իրա արաբ մեհտարին:

— Մեհտար,— ասեց,— էրկու ձի հազրա, էթանք մի քիչ ման գանք, սիրտս բացվի:

Արաբը վե կացավ, էրկու ձի հազրեց, հ՚իրանց նետը, աղեղը, գուրզը և թուրը կապեցին, գնացին հանդը: Ման ին գալի, ավղուշ ին անըմ: Գնացին քաղաքիցը դուս մի հ՚ախպրի վրա իրեք ախչիկ տեհան՝ նստած ջուր են լցնըմ: Ախչկեքը մինը մընի հետ խոսաց:

Մենձ քիրն ասեց.— Որ թաքավորն ինձ առնի՝ ես թաքավորի հըմար մի խալիչա կգործեմ, որ ղոշունը վրին նստի՝ կեսը դարտակ մնա:

Թաքավորը հ՚անգաջ էր անըմ էտ խոսքին:

Միշնեկ քիրը ասեց.— Որ թաքավորն ինձ առնի՝ ես մի չատիր կգործեմ, ղոշունը տակին նստի՝ կեսը դարտակ մնա: [ 220 ] Պուճուր քիրն ասեց.— Որ թաքավորն ինձ առնի ես ոսկե քաքուլ տղա, ոսկե քաքուլ ախչիկ կբերեմ:

Թաքավորն էտ խոսքերը լսելուն պես՝ ետ դառավ, գնաց հ՚իրա տանը վեր էկավ։ Հրամայեց սինոթը նստի, որ ըսօր ես գանգատ ունեմ: Թաքավորի խոսքը անտես չառան, սինոթը նստեց:

Թաքավորը խնթրեց սինոթին, ասեց.— Իրավունք տվեք իր արաբին էթա՛, քաղաքի ղրաղին մի հ՚ախպուր կա, իրեք ախչիկ կան ընտի, կանչի գան:

Արաբը գնաց, տեհավ ախչըկեքը զրից են անըմ, ասեց.— Ախչը՛կերք, ձեզ թաքավորը կանչըմ ա:

Ախչըկեքը ծիծաղեցին, ասեցին.— Մեր վերչին օրն ա, էս ինչ յանղըլիշ[2] խոսք էր, մենք խոսացինք:

Ընկան արաբի հետ, էկան: Էկան թաքավորի սինոթըմը կաննեցին:

Թաքավորը սինոթին ասեց.— Ես ուզըմ եմ էս իրեք ախչկան էլ առնեմ:

Ասեցին.— Ո՞նց կարելի ա, իրեքը բալքի քիր են:

Հարցրին ախչկերանցը: Թե.— Քիր ենք։

Թաքավորն ասեց.— Անպատճառ պըտեմ առնիլ, դուք էլ կառնե՞ք:

Ախչկեքն ասեցին.— Որ դու առնես՝ մենք էլ կառնենք:

Թաքավորը դրանց հետ պսակվեց. Էտ իրեք քվորն էլ տարավ իրա տունը:

Հ՚առաչի հետը գնաց մենձ քվոր կուշտը՝ ասեց.— Ա՛խչի, դու ի՞նչ ես խոսքը տվել:

Ասեց.— Թաքավոր, թե քու անվանը լայաղ ա՝ գնա բուրթ բեր՝ խալիչեն գործեմ:

Ասեց.– Սրա տակը տայաղ ա[3]:

Մյուս քշերը գնաց միջնեկ քվոր կուշտը, տեհավ, սրա տակն էլ ա տայաղ:

Վերչի քշերը գնաց պուճուր քվոր կուշտը, ասեց.— Հ՚ախպրի վրին էն ի՞նչ իք խոսըմ իրեք քվորով: Հըմի ձեր ասածը ի՞նչ էլավ:

Ասեց.— Թա՛քավոր, բոյախանա՞ ա, հըմի տամ քեզ: [ 221 ] Թաքավորն ասեց.— Բա ո՞նց պըտի ըլի:

Ասեց.— Վախտին կըստանաս:

Թաքավորը պահեց էտ իրեք քվորը հ՚իրան կնիկ մի վախտ. Թաքավորի հ՚առաչի կնկա էրկու տղեն՝ Պողոսը ու Պետրոսը հ՚իրանց մոր պես ին ընդունըմ էտ իրեք քվորը:

Էկավ վախտը թամամեց, ասսու հրամանովը պուճուր քիրը կաննեց ոտի: Դրա էրկու քիրը արաբին ղրկեցին որ մի տատմեր բերի:

Տատմերն էկավ, ասեց.— Ի՞նչ եք հրա՜մայըմ, թաքուհիք:

Ասեցին.— Մեր քիրը ոտի վրա ա, պըտի ազատես:

Ասեց.– Ասսանով կազատեմ:

Էկավ վախտը թամամեց, էտ պուճուր քիրը ազատվեց, մի ոսկե քաքուլ տղա բերուց: Էտ վախտը արաբը դրսևը ղարավուլ էր, որ օչով չլսեր թաքուհու ձենը. էրկու մենձ քիրը որ տեհան Ոսկե քաքուլ տղեն՝ նախանձեցին հ՚իրանց քվորը, որ հ՚իրանց տակը տայադ էր, որ հ՚իրանց խոսքը կատարվեց ոչ, նրա խոսքը կատարվեց:

Կանչեցին արաբին, ասեցին.— Արաբ, մի շան թուլա բեր էս սըհաթը, քեզ հինգ հարիր մանեթ փող կտանք:

Արաբն երկուղիցը գնաց մի որձ շան թուլա բերուց, տվուց դրանց: Տատմերը շորի միչին էրեխեն փաթըթեց, տվուց արաբին.— Տա՛ր քցա ծովը:

Արաբը տարավ դրուց ձիու մսուրքը, ետ դառավ, ըլեդ էկավ հ՚իրա տեղը:

Հ՚առավոտն հ՚աշկալիսեք պըտի էթան թաքավորին, թե՝ Հ՚աշկդ լիս, քեզ տղա ա էլել:

Արաբը որ գնաց քնելու, էլ քնեց ոչ, էտ էրեխեն վե կալավ, նի՚լավ ձին, տարավ Ծաղկեվանք սար կա, ըտի մի ղաղա կա, էրեխու բարուրը դրուց էտ ղաղեն, դուռը շարեց, ետ դառավ էկավ քնեց:

Լիսացավ. ժողովուրթը էկավ թաքավորին հ՚աշկալիսեք: Դրանցից հ՚առաչ էրկու քիրն էկան թաքավորի կուշտը, նոթերը կիտեցին, ասեցին.— Ինչ հ՚աշկալիսեք, քու կնիկը շան թուլա ա բերել:

Թաքավորն ասեց.— Արաբին կանչեք:

Արաբին կանչեցին, ասեց.— Ա՛րաբ, էտ ղանշըղին տար քցա ծովը, կորչի: [ 222 ] Արաբը դրան տարավ գոմը։ Մի երկու սհաթից ետով թաքավորը կանչեց, ասեց.— Ի՞նչ արիր:

Ասեց.— Տա՛րա, քցե՛ցի ծովը:

Ասեց.— Լավ արիր:

Էկավ մութը մթնեց, արաբը գործից պրծավ, էտ թաքուհուն վե կալավ, նի հանեց ձին, տարավ Ծաղկեվանքու սարը, հասավ էն զաղեն, որ էրեխեն միչին ա, ասեց.— Վե՛ր հ՚արի ըստի:

Թաքուհին խնթրեց արաբին.— Թե ինձ սըպանես՝ արա՛ ֆողի տակը, իմ ջանդակս զուրդ[4] ու ղուշ չուտի:

Վեր էկավ, տարավ էտ զաղեն, ասեց.— Դու ինձ քիր, ես քեզ ախպեր, քու քվորտինքդ են նախանձել քեզ, դու թուլա չես բերել, էս քու Ոսկե քաքուլ տղեն ա, ապրի ըստի, ես քեզ կպահեմ ինձ քիր:

Արաբը թաքուհուն թողեց ըտի, հ՚ինքն էկավ էլի հ՚իրա ծառայութունին: Ցերեկը ծառայըմ էր թաքավորին, քշերը օգնըմ էր թաքուհուն՝ հաց, շոր կրըմ էր թաքուհուն:

Պահեց ըտի տասնըչորս տարի: Տասը տարեկան վախտը թաքուհին խնթրեց արաբին, որ տղի հըմար մի նետ ու անեղ բերի: Արաբը բերուց, տվուց տղին, որ ավղուշ անի: Էտ տղեն հ՚իրա հըմար ավղուշ էր անըմ. հ՚ինքն էլ, հ՚իրա մերն էլ մարալի փոստ ին հաքել, հ՚իրա գլուխն էլ ոչխարի ղառին էր պրծացրել, որ ճանանչեն ոչ։ Միայն շատ հ՚իմաստուն տղա էր. է՜, Սողոմոնից հ՚իմաստուն էր:

Դա թող ըտի ապրի ընչար տասնըհինգ տարեկան դառնալը: Մենք խաբարը տանք թաքավորիցը:

Թաքավորը կանչեց արաբին.— Արաբ, հ՚արի՛ ըստի:

Արաբն էկավ, գլուխ տվեց, կաննեց:

Ասեց.— Գնա էրկու ձի սարքա՛, էթանք մի քիչ ման գալու, սիրտս շատ նեղանըմ ա:

Արաբը էտ հրոպպումը պատրաստեց էրկու ձի, բերուց ընտի կաննեց: Թաքավորը դուս էկավ, նստեցին ձիանը, հ՚իրանց նետը, անեղը վե կալան, գնացին ման գալու:

— Արաբ, բա՛ դվո՞րն էթանք: [ 223 ] Արաբն ասեց.— Կամքը քունն ա, թաքա՛վոր, դվորը հրամայես՝ դենը կէթանք:

Ասեց.— Արա՛բ, գնա՛, դվորը էթաս կգամ:

Արաբը ձին հ՚առաչ քցեց դըբա Ծաղկեվանքու սարը, որտի որ ապրըմ են թաքուհին ու Ոսկե քաքուլ տղեն:

Էտ տղեն էտ օրը մի մարալ էր տեհել, ուզըմ էր վե քցի՝ տեհավ էն դհիցը էրկու ձիավոր գալիս են, տափ կացավ տղեն, ասեց.— Թող գան էթան, նոր վե քցեմ:

Էտ ավը թաքավորն էլ տեհավ, տվուց վե քցեց: Ավը տղին մոտ էր, տղեն վե կալավ ու փախավ:

Թաքավորը բարկացավ, ասեց.— Ա՛րաբ, էտ տղին վե քցա:

Արաբը նետը բանցր քցեց, որ չառնի տղին: Տղեն փախավ, էկավ մտավ զաղեն, մոր կուշտը:

Մերն ասեց.— Խի՞ ես վախըմ, ա՛յ տղա:

Տղեն ասեց.— Հրես էրկու ֆոքի են գալի, նրանք ավը վե քցեցին՝ ես փախցրի:

— Բա, կարալ չես դրանց մի շուղապ տալ, ահագին հ՚իմաստութուն ունես:

Թագուհին դուս էկավ զաղի դռնիցը թամաշ արուց, տեհավ մինը թաքավորն ա, մինը արաբն ա: Էկան, զաղի դռանը կաննեցին:

Թաքավորն ասեց.– Ա՛յ տղա, իմ ավը խի՞ բերիր:

Ասեց.– Թաքավորը հաստատ մնա, ավը տվողինը չի, բռնողինն ա:

Թաքավորն էտ էրեխուն տենելուն պես, ոնց որ մի խնձոր ընկնի սիրտը. արինը դրա վրին քըռաց:

Ասեց.— Ա՛յ տղա, դու ի՞նչ գիտես ես թաքավոր եմ:

Ասեց.— Հա՛մեցեք ղոնաղ, կասեմ, թե ով ես:

Թաքավորը վեր էկավ, մտավ զաղեն, տեհավ էտ զաղի դրութունը, զարմացավ, իժդար ապրանք կար ըտե, հ՚ինքն էր առել: Ամոթու խոսաց ոչ:

Էտ տղեն դրան պատվեց հ՚ամեն մի կերակրով, մարալի մսով:

Էտ տղեն ըտի մի ղուշ էլ ուներ, նախշուն ղուշ, տղեն ավ էր արել, բերել էր մորը զըրցահընգեր:

Հացից ետը թաքավորն ասեց.— Ա՛րաբ, վե կաց, էթանք: [ 224 ] Արաբը վե կացավ, ձիանը հազրեց։ Թաքավորը էն ավը որ վեր էր քցել, Ոսկե քաքուլ տղեն բերուց թաքավորին, ասեց.— Համեցեք, քու ավը:

Արաբը վե կալավ, կապեց ձիու թարքին: Դուս էկավ զաղի դուռը, հըմի նի չի ըլնըմ ձին:

Արաբն ասեց.– Թաքավոր, նի՚ի՛լ, է՜, էթանք:

Ասեց.— Արաբ, որ մենք էթանք, բա էս էրեխեն ըտի ի՞նչ անենք:

Արաբն ասեց.— Թաքավոր, ես գիտեմ, պըտի իմ գլուխը կտրես, յավաշ մի գանգատ ունեմ, ասեմ, թե՛ կտրելու ես՝ ըստի կտրա:

Թաքավորն ասեց.— Ա՛րաբ, դու իմ էրկու տղին պըտի սըպանած ըլես՝ որ ես քեզ չոռ ասեմ:

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, քու որփևերի վախտը, որ գնացինք այն ինչ հ՚ախպրի վրին էն իրեք ախչիկը ի՞նչ ին խոսըմ, քեզ ի՞նչ խոսք ին տալի:

Ոնց որ էլածն էր՝ թաքավորն ասեց արաբին:

Ասեց.— Թաքավորն ապրած կենա՛, էն իրեք քիրը որ առար՝ պուճուրը ոսկե քաքուլ տղա բերուց, էրկու քիրը նախանձեցին, հինգ հարիր մանեթ փող տվին ինձ, հինգ հարիր՝ տատմորը, մի շան թուլա բերին քցեցին թաքուհու տակը։ Ոսկե քաքուլ տղեն տվին ինձ, որ տանեմ քցեմ ծովը, վե կալա բերի ըստի: Հ՚առավոտը դու էլ որ հրամայեցիր, թե՝ էտ ղանջըղին տար քցա ծովը, թաքուհուն էլ բերի ըստի. հավատըմ չես՝ տես, էս քու Ոսկե քաքուլ տղեն, էս էլ քու թաքուհին:

Արաբն ասեց ու տղի ոսկե քաքուլը բաց արուց:

Թաքավորը որ տեհավ՝ զարմացավ, ներողութուն խնթրեց թաքուհուց, թե.— Ես արի՛, դու չանես:

Եննա ասեց արաբին.— Դու շատ լավութուն ես արել ինձ, համա էս մինը սաղ հ՚անց կացրուց, ես չպիտի կարենամ տակիցը դուս գալ։ Դե՛ գնա՛, քաղաքիցը ձի բե՛, քոմմեքս էլ էթանք:

Արաբը գնաց տուն, հ՚իմաց տվուց թաքավորի էրկու տղին, ասեց.— Հ՚աշկներդ լիս ըլի, ձեր մերն ա քթնվել, ձեր Ոսկե քաքուլ ախպերն էլ:

Էրկու քիրը որ լսեցին, բերանքսըվեր վեր ընկան, մտածըմ ին, թե հ՚իրենց գլուխը ի՞նչ պըտի գա: [ 225 ] Թաքավորը, թաքուհին, Ոսկե քաքուլ տղեն, հ՚իրա ղուշը էկան տուն: Հ՚աշկալիս էկողներն էկան, գնացին, էկան, գնացին, մինը գալիս էր, հազարն էթըմ:

Արանքը քաշեց մի ութ օր. էրկու քիրը մինը մընի հետ խոսացին, ասեցին.— Էթանք մեր քվորը տենենք, մենք արել ենք, հ՚ինքը անիլ չի:

Սևերես վե կացան էկան, մտան թաքավորի օթախը, ղուշը տենելուն պես՝ շուշեն ջարթեց ու փախավ:

Ոսկե քաքուլ տղեն լաց էլավ, ասեց.— Վա՜յ, իմ ղուշը կորավ:

Թաքավորն ասեց.— Լա՛ց մի ըլիլ, ղուշդ կբերեմ:

Տղեն ձենը կտրեց ոչ: Թաքավորն ասեց էտ երկու կնկանը.— Ըզդար ժողովուրթ էկավ, ղուշը փախավ ոչ, դուք էկաք՝ փախավ. գնա՛ցեք կորեք, էլ ըստի գաք ոչ:

Էտ կնանիքը թողին, գնացին: Տղեն ձենը կտրեց ոչ: Պողոսն ու Պետրոսը էկան կաննեցին թաքավորի հ՚առաչը՝ ասեցին.— Մենք կէթանք, մեր ախպոր ղուշը կբերենք, թող լաց չըլի:

Ասեց.— Դե՛ գնացեք, բերեք:

Մենձ ախպերը քառասուն ձիավորով գնաց, որ ղուշը բերի: Գնաց մի հ՚իրիկվա մանկղբլըմը վե էկավ. որ վե էկավ, կիրակրվեցին թեք ընկան քնեցին: Քշերվա մի վախտին մի հավարի ձեն էկավ, վե կացան, ասեցին թե.— Մարթ թալանեցին, վե կացեք, էթանք:

Սի մանկղիլ գնացին, կաքավի ձեն էկավ, քառասունը մին ֆոքին դառան քար, մնացին ըտեղ. թաքավորի տղեն էլ քար էր դառել, համա հ՚աշկի մինը լիս էր՝ տենըմ էր ինչ ա գալի, էթըմ:

Թող դրանք մնան ըտի, մենք գանք թաքավորի կուշտը:

Արանքը քաշեց ութ օր՝ թաքավորի միշնեկ տղեն ասեց.– Ախպերս գնաց չէկավ, իրավունք տուր, ես էլ էթամ:

Թաքավորն իրավունք տվուց. էտ տղեն քառասուն հընգերով գնաց: Գնաց էն մանկղիլը, որ ախպերը գնացել էր, ընտի վե էկան, հաց կերան, քնեցին: Քշերն ըլեդ մի հավարի ձեն էկավ. վե կացան գնացին հավարի, մի կաքավի ձեն էկավ՝ դրանք էլ քարացան:

Էտ ութանասունը էրկու ֆոքին թող մնան ըտի: Մենք խաբարը տանք Ոսկե քաքուլ տղից: [ 226 ] Ոսկե քաքուլ տղեն խնթրեց, թե իրավունք տու, ես էլ էթամ: Հ՚իրան հայտնի էր, թե ախպերտինքը քար են դառել: Թաքավորն ասեց.– Էրկու տղես գնացին, էկան ոչ, դու էլ էթըմ ես, բա մեր տերը ո՞վ պըտի ըլի, իմ թախտը ո՞ւմ պըտի մնա:

Ասեց.— Անկարելի ա, պըտեմ էթալ:

Ասեց.— Որ պըտի էթաս՝ մի հազար ֆոքի հետդ տար:

— Խի՞ ես էթըմ եմ կռի՞վ։ Մենակ քու մեհտար արաբին տուր ինձ, բոլ ա։

Արաբն էկավ կշտին կաննեց.— Հրամայա՛, թաքավորի տղա, ի՞նչ ես հրամայըմ:

Ասեց.— Մեր հըմար մի քիչ բան վե կալ:

— Ի՞նչ վեր ունեմ, բրինձ վեր ունեմ, եղ վեր ունեմ:

— Չէ՝, մի կես փութ աճար վե կալ:

Վե կալան, ասեցին մնաք բարին, ձիանը նի՚էլան ու գնացին:

Գնացին, շատ ու քիչն աստված գիտի, էն տեղը հասան, որ ախպերտինքը վեր ին էկել. դա էլ վեր էկավ. արաբին հրամայեց, որ մի քաշովի քցի: Արաբը քաշովին քցեց, կերան, խմեցին ու քնեցին: Քշերվա լավ վախտին մի հավարի ձեն էկավ, դրանք վե կացան, ձիանը նի՚լան ու գնացին մի քիչ տեղ. էլ հետ դառավ, էկավ տեղը նստեց, թեք ընկան քնեցին: Համա արաբը քնեց ոչ:

Քշերվա մի վախտին տեհավ մի աղվես էկել ա քաշովին ուտըմ ա, ասեց.— Թաքավորի տղա, մի աղվես էկել ա քաշովին ուտըմ ա՝ վե քցե՞մ:

Ասեց.— Չէ, սոված ա, թո՛ղ ուտի:

Արանքը քաշեց մի էրկու սըհաթ, արաբն ասեց.— Թաքավորի որթի, աղվեսը բինիշիդ[5] վրա նստած ա, տա՞մ վե քցեմ:

Ասըմ ա.— Չէ, տալ մի՛, թող նստի, մեղք ա, տեղը չոր ա ըլել, էկել ա կակող տեղ ա քթել. թո՛ղ նստի:

Մի էրկու սըհաթ էլ համփերեց՝ լիսացավ. տեհավ աղվեսը վեր ա կացել, էթըմ ա: Արաբն ասեց.— Թաքավորի տղա, աղվեսը գնաց է՜, տամ վե քցե՞մ:

Տղեն ասեց.— Չէ՛, ինչ կամեցավ ինձ, աստված կամենա հ՚իրեն, թող էթա: [ 227 ] Աղվեսը եփոր լսեց էս խոսքը, ետ դառավ, ասեց.— Ոսկե քաքուլ տղա, ի՞նչ ա նպատակդ, ասա կատարեմ:

Ասեց.— Քեզ հայտնի ա, իմ ղուշն եմ ուզըմ, իմ էրկու ախպերտինքը:

Ասեց.— Որ ըտենց ա՝ քու ունեցածդ տուր արաբին, դու իմ հետ հ՚արի:

Դա ունեցածը տվուց արաբին, ընկավ աղվեսի եննա գնաց: Շատ ու քիչը աստված գիտի, էն թաքավորի ֆողը գնաց, որ հ՚իրա ղուշը ընտի ա:

Աղվեսն ասեց.– Էտ գոմըմն ա քու ղուշդ, նի կմննես, քու ղուշը կբռնես, հ՚ուրըշին ձեռ չտաս:

Էտ տղեն մտավ գոմը, տեհավ հազարավոր ղշեր կան, քոմմա հ՚իրա ղշի նման են. ասեց.— Յավաշիկ էրկուսը բռնեմ:

Հենց ուզեցավ բռնի՝ ղշերը ձեն տվին, էկան դրան կալան, տարան թաքավորի կուշտը:

Թաքավորն ասեց.– Բռնըմ իր՝ քու ղուշն իր բռնել, ընչի՞ հըմար իր ձեռ տալի հ՚ուրիշ ղշին, որ քեզ բռնեն, բերեն ըստի:

Ասեց.— Թաքավորը հաստատ մնա՛, իսանի թամահ էր, ի՞նչ գիտեմ:

— Դե որ թամահի էս, Ծաղկեվանքու սարըմը քառասուն հարամի կա, գնա նրանց սև ձին բեր՝ էրկու ղուշ փեշքաշ անեմ՝ տա՛ր:

Դուս էկավ դուռը՝ աղվեսն ասեց.– Է՛տ ի՞նչ ես արել, ես քեզ բան թամբահ արի, դու խի՜ գնացիր անտեղի ընկար կրակի մեչը:

Ասեց.– Իսանի թամահ էր, ասեցի էրկուսը բերեմ՝ չէլավ:

Ասեց.— Հ՚արի:

Վե կացան, գնացին էն սարը, որ հարամիքն ապրում ին:

Ասեց.– Կէթաս՝ ձիու գյամը կտաս գլուխն ու նի կըլես. թամբին ձեռ չտաս:

Էտ ասեց աղվեսը դրան. Ոսկե քաքուլ տղեն գնաց նեքսև, ձիուն գյամեց, տեհավ որ թամքը էրկու ձի ունի, ասեց.– Ձին տանողը որ թամբը տանի ոչ՝ ի՞նչ աժի:

Ուզեցավ թամբը վեր ունի, թամքը ձեն ածեց, էկան բռնեցին, տարան հարամբաշու կուշտը:

Ասեց.— Ձին տանըմ իր՝ տանեիր, թամքին խի՞ իր ձեռը տալի, որ քեզ բռնեին բերեին ըստի:

Ասեց.– Ձին տանողը որ թամքը չտաներ՝ քա՞նի կապեկ աժեր: [ 228 ] Ասեց.— Որ ըտենց ղոչաղ ես, Ալագյազ սարըմը մի ախչիկ կա, գնա՛ բեր, ձին թամքեմ, տամ քեզ՝ տա՛ր:

Տղեն դուս էկավ՝ աղվեսն ասեց.— Խի՞ ես ըտենց բաներ անըմ:

Ասեց.— Իսանի թամահ ա, ի՞նչ անեմ, ընկնըմ ենք թալակը:

Ասեց.– Դե հ՚արի:

Գնացին էն տեղը, որ տասը վերստ տեղ փուշ ու տատաշ[6] ա:

Ասեց.– Ոններդ հանա:

Թաքավորի տղեն բոբկացավ:

Ասեց.— Էս փուշը կընկնես՝ կէթաս, կասես. «Էս ի՜նչ կանանչ հ՚ափ ա». եփ որ փուշը հ՚անց կկենաս՝ կտենես, որ մի հ՚ախպուր արին ու վահրըն ա. դրանից մի բուռը կխմես, կասես. «Էս ի՜նչ անմահական ջուր ա». նա էլ քեզ ճամփա կտա կէթաս. կէթաս, կտենես մի ուռի ծառ կա, մի էրկու հրոպպա տակին կհովանաս, կասես. «Շեն կենա էտ ծառը», նա էլ քեզ ճամփա կտա՝ կէթաս: Կէթաս, կտենես դրա տների հ՚առաչին մի եզը կա ու մի ասլան, եզի հ՚առաչին դմակ կա, ասլանի հ՚առաչին՝ խոտ. դմակը կդնես ասլանին, խոտը կդնես եզին, նրանք քեզ ճամփա կտան, կէթաս: Կէթաս՝ կտենես մի ախչիկ նստած ա. բարով չտաս, աշխատա նրա հուսը կտրա ու դուս հ՚արի։ Իժդար կգոռան՝ «Տարավ, հա՛, տարավ», ետ չթամաշ անես, կդառնաս քար:

Էտ Ոսկի քաքուլ տղեն դրա խոսքերն հ՚անգաջին գինդ արուց ու գնաց:

Գնաց փուշ ու տատաշի կուշտը, ասեց. «Էս ի՜նչ կանանչ հ՚ափ ա» ու վազեց, փուշ ու տատաշը դառավ կանանչ հ՚ափ, դրան ճամփա տվուց. գնաց, տեհավ մի հ՚ախպուր՝ էտ հ՚ախպրիցն էլ մի բուռը ջուր խմեց, ասեց. «Էս ի՞նչ անմահական ջուր ա»: Հ՚ախպուրն էլ անմահական ջուր դառավ՝ ճամփա տվուց, գնաց. տեհավ մի ուռի ծառ, տակին էրկու հրոպպա նստեց, ասեց. «Հաստա՜տ մնաս, հովացա». դա էլ ճամփա տվուց, գնաց: Գնաց, տեհավ որ էտ ախչկա դռան հ՚առաչին մի եզը կա, մի ասլան. եզի հ՚առաչին դմակ կա, ասլանի հ՚առաչին՝ խոտ. դա փոխարկեց, խոտը տվուց եզին, դմակը տվուց ասլանին, դրանք էլ ճամփա տվին: Մտավ նեքսև, տեհավ մի սիրուն ախչիկ: [ 229 ] Ախչիկը տենելուն պես տեղիցը վե կացավ.— ասեց Բարո՜վ, հազար բարի ես էկել, Ոսկե քաքուլ տղա, ես քեզ ճրաքով ի ման գալի, ցերեկով քթա:

Տղեն չլսեց ախչկա խոսքը, աշխատեց հուսը կտրեց ու փախավ:

Սար ու քոլ եննուցը պոռաց.— Բռնե՛ք հա՛, բռնե՛ք:

Ախչիկը եզին ասեց.— Բռնա՛:

Ասեց.— Բռնիլ չեմ, թող էթա, օխտը տարի ա ես ըստի եմ, դմակ էր հ՚առաչինս, նա՛ էկավ, խոտը տվուց, թո՛ղ էթա, աստված հ՚իրա հետ:

Ասլանին ասեց.— Ասլան, բռնա՛:

Ասչանն էլ էլի եզի խոսքը խոսաց:

Ուռի ծառին ասեց.— Ո՛ւռի ծառ, բռնա՛:

Ասեց.— Թող էթա՛, աստված հ՚իրա հետ, էկավ էրկու հրոպպա տակիս նստեց, ասեց. «Հաստատ մնա, հովացա», դու գալիս ես, տակիս նստըմ ես, քնըմ ես, ասըմ ես. «Քոքդ չորանա՛»:

Ասեց.— Արին ու վահրը, բռնա՛ դրան:

Ասեց.– Ես արին ու վահրը չեմ, ես անմահական ջուր եմ, թող էթա՛, աստված դրա հետ:

Ասեց.– Փուշ ու տատաշ, բռնա՛, հուսս դու ես:

Ասեց.– Ես փուշ ու տատաշ չեմ․ կանաչ հ՚ափ եմ, փունջ մանիշակ եմ, էթըմ ա՝ էթա, աստված հ՚իրա հետ:

Տղեն էկավ աղվեսի կուշտը:

— Հը՛,– ասեց,– բերի՞ր:

Ասեց.– Բե՛րի:

Ասեց․– Տո՛ւր:

Հուսը տվուց հ՚իրան: Տղեն հ՚առաչ ընկավ, ետ թամաշ արուց, տեհավ աղվեսը դառել ա մի լավ ախչիկ. էն ախչիկը, որ հուսը բերել ա, նրա նման ա տալի:

Ախչիկն ասեց.— Ես էն աղվեսն եմ, տար տուր ինձ հարամբաշուն, ձին նստի գնա, ես կգամ, քեզ կհասնեմ:

Տղեն ախչկանը տարավ հարամբաշուն: Հարամբաշին տենելուն պես խելքահան էլավ, ասեց.— Գնա՛ցեք, ձին թամքեք, տվեք հ՚իրան:

Գնացին, ձին թամքեցին, տվին էտ տղին՝ գնաց:

Էտ ախչիկը հարամբաշու կշտին նստած էր, հարամբաշին [ 230 ] ուզեցավ սաթաշմիշ ըլի[7] դրան.— Տո՛,— ասեց ախչիկը,– ինչ թավուր տղամարթ ես, բա քեզ հ՚ուրիշ օղլուշաղ չունե՞ս, բեր մի հետը խոսանք, էլ հո ես էթողը չեմ:

Հրամայեց, հ՚իրա քառասուն կնանիքն էկան, կաննեցին: Քառասունն էլ տեհան, որ դա քոմմեքիցը սիրուն ա:

Ասեց.— Սրան վե կալեք, տարեք բախչեն ման ածելու:

Գնացին բախչեն, ման էկան:

Ասեց.— Քվորտինք, քոմմեքս էլ մի մարթի կնիկ ենք, իրավունք տվեք, հ՚անց կենամ պատի էն դհին, ջրվեթ անեմ՝ գամ:

Դրանք ասեցին.— Գնա՛, բիրադնիս մենձը դու ես, խի՞ ես իրավունք ուզըմ:

Դա պատն հ՚անց կացավ էն դիհը, դառավ էն աղվեսը, պոչը քցեց սաղրուն[8] ու փախավ: Որտեղ ես Ոսկե քաքուլ տղա, էկա՜վ:

Էն տեղը հասավ Ոսկե քաքուլ տղին, որ մոտեցել ա ղշի թաքավորի քաղաքին:

Ասեց.— Վեր հ՚արի՛ ձիուցը:

Ոսկե քաքուլ տղեն ձիուցը վեր էկավ քաղաքի ղրաղին, ձին կապեց մի մարաք: Աղվեսը դառավ մի ձի՝ մի սև ձի, հարամբաշու ձիու նման, ասեց.— Տա՛ր ինձ տու թաքավորին, քու ղշերն առ ու գնա, ես կգամ քեզ կհասնեմ:

Տղեն էտ ձին վե կալավ, գնաց թաքավորի կուշտը, թաքավորը տենելու պես ասեց.— Գնացեք էրկու ղուշ տվեք էտ տղին տանի:— Ձին առան քաշեցին գոմը, էտ տղեն ղշերը վե կալավ, էկավ նստեց հ՚իրա ձին, էն որ մարաքըմը կապել էր, ու գնաց:

Թաքավորն ասեց.— Մի էտ ձին դուս բերեք տենեմ, դրա հըմար ահագին ղոշուն եմ փչացրել:

Ձին դուս քաշեցին, մեհտարը ման էր ածըմ, որ թաքավորը տենի. ձին մեհտարին մի քացի տվուց, մեհտարը ընկավ մեռավ: Ձին պատը թռավ, ընկավ ճամփեն, էլի դառավ էն աղվեսը, էկավ հասավ տղին:

— Հը,— ասեց,— էկա հասա, քշա՛ ձիդ:

Գնացին էն տեղը, որ արաբին թողել ին: Բարով տվին արաբին, [ 231 ] նստեցին, հաց կերան, աղվեսն ասեց.— Մի ես եմ, մի դու ես, մի քու մեհտարը, իրեք ձի կա, էկեք էս դղըմը մի քիչ հաղ անենք, եննա էկեք, գնացեք:

Թաքավորի տղեն ասեց.— Էթանք:

Նի՚լան ձիանն ու էտ դղըմը հաղ արին: Գնացին հասան էն տեղը, որ ախպերտինքն ու զինվորները քար են դառել:

Աղվեսն ասեց.— Ոսկե քաքուլ տղա, սրանք ի՞նչ են:

Ասեց.— Քար են, համա իսանի նման են, ձիու նման են, ի՞նչ հ՚իմանամ:

Ասեց.— Էտ էրկուսը տե՞նըմ ես, սրանք քու ախպերտինքն են, քար են դառել, համա հ՚աշկներըմը լիս կա, տենըմ են:

Ասեց.— Դե՜ դուս էկեք մեչիցը:

Դուս էկան, մի կաքավի ձեն էկավ, դրանք քոմմա էլ կենթանացան:

Էտ զինվորները թաքավորի տղեքանցը ասըմ են.— Դե՛ պըրծեք, էթանք ղուշը բերենք:

Թաքավորի տղեքը ասեցին.— Սուս կաննեցեք:

Կաննեցին. էկան էտ երկու տղեն Ոսկե քաքուլ տղի հ՚առաչին ձեռ կապեցին կաննեցին, ասեցին.— Մեր՛ ազատողը դու ես, մեր տերը դու ես:

Աղվեսն ասեց.— Դե՛, վերեք էթանք:

Վե կացան աղվեսի հետ էկան էն տեղը, որ քաշովի ին քցել: Վեր էկան ըտի, աղվեսն ասեց.— Ոսկե քաքուլ տղա, քու մի բուռը ձավարը իմ հ՚աշկերը բռնեց, թե չէ դու էլ իր քար քու ախպորտանց պես: Հըմի՛ մնաս բարին, դու գնա՛ քու հայրենիքը, ես էթամ իմ հայրենիքը:

Աղվեսը գնաց հ՚իրա ճամփեն, իրեք ախպերն հ՚իրանց ղոշունի հետ հ՚իրանց էրկու ղուշը, հարամբաշու ձին վե կալած գալիս են հայրենիք:

Խաբարը գնաց թաքավորին, թե հ՚աշկդ լիս ըլի, քու տղեքդ էկան սաղ-սալամաթ. թաքավորը հ՚աշկալիսեք տվուց ժողովրթին, կերան, խմեցին, ուրախացան: Ոսկե քաքուլ տղեն էկավ հ՚իրանց տանը նստեց: Թող դրանք հ՚իրանց տանը մնան մի վախտ[9]: [ 232 ] Մի վախտից ետո Պողոսն ու Պետրոսը, որ թաքավորի որթիքն են, դրանք թաքավորին ասեցին թե. – Հ՚էքուց մենք ենք գանգատ անելու, հ՚ուրիշ մարթ իրավունք չունի գանգատի:

Թաքավորը շատ մտածեց, թե հ՚իրա տղեքը ընչի՞ հըմար են գանգատ անըմ. կարծըքի տակ էր թե էն էրկուսը ջոկ մորից են, ուզըմ են Ոսկե քաքուլ տղին քցեն:

Հ՚էքսի օրը էրկու տղեն կաննեցին սինոթըմը, թաքավորի հ՚առաչին, թաքավորն ասեց. — Խոսացե՛ք, ինչ ունեք ասելու:

Ասեցին. — Թաքավորն ապրած կենա, գիտաս ինչ կա. դու մենձացել ես, կարալ չես թաքավորիլ, ուզըմ ենք մեր ախպորը դնենք թաքավոր, մեզ կարենա պահի:

Թաքավորն ասեց. — Ես հոժար եմ ու ուրախ եմ, որ դուք ըդար սիրով եք:

Ոսկե քաքուլ տղեն լաց էլավ, ասեց. — Էտ ծանդր լուծը միք դնի իմ շլնքին, իմ հերս կենդանի, ախպերտինքս մեմենձ, խի՜ եք մեխկը քցըմ իմ շլինքը:

Ախպերտինքն ասեցին.— Որ մեզ պահես ոչ՝ կէթանք կընկնենք ծովը, կհեղտվենք:

Ոսկե քաքուլ տղեն ասեց. — Որ ինձ դնըմ եք էս լծի տակը, ինչ որ ասեմ, կլսե՞ք:

Ասեցին. — Կը՛ լսենք:

— Դե որ ըտենց ա՜, կառավարութունը կըլի իմը, թող հերս էլի մնա թաքավոր:

Ասեցին. — Լա՜վ:

Մի ժամանակ մնացին հ՚իրանց տան մեչը, ըլեդ Ոսկի քաքուլ տղեն կանչեց հ՚իրա հորը, ախպորտանցը, հ՚իրանց մեհտար արաբին, մի քանի մարթկերանց, ասեց. — Ես ուզըմ եմ մեր հորը ղրկեմ կնիկ ուզի մեր հըմար. ի՞նչ եք ասըմ, ղաբո՞ւլ եք:

Ասեցին. — Ղաբուլ ենք:

Ասեց. — Ափու, գնա՛ մեր իրեքիս հըմար ախչիկ ուզա, իրեքն էլ մի հորից, իրեքն էլ մի ջուռա, մինը մընիցը սիրուն չըլի:

Հերն ասեց. — Էթամ, ո՞ւմ հետ ես ղրկըմ:

— Ա՛րաբի:

— Ա՛րաբ, կէթա՞ս:

— Հրամայեցեք, կէթամ:

— Հ՚առավոտը վե կացեք, դարբշի շորեր հաքեք, գնացեք: [ 233 ] Հ՚առավոտը թաքավորական լիբաստը[10] հանեց, դարբշի շորեր հաքավ, նաջախն[11] առավ ձեռը, չանաղն[12] առավ, արարած աշխարհը ման էկավ. էկավ մի քաղաքի ղրաղի մի կալըմ նստեցին: Տեհան մի նախրչի տավարը բերուց արուց գեղը. Էկավ մտավ մի տուն, ըտի՝ ինչ դրանք նստած ին, էտ դռնիցը մի ախչիկ էր դուս գալի, թեշին ձեռին, գալիս էր էթըմ, գալիս էր էթըմ, իրեք հետ գնաց՝ էկավ. դրանք հենց հ՚իմանըմ ին, թե մի ախչիկ ա, գալիս ա էթըմ, դու մի՛ ասի, թե իրեքն ա:

Էտ նախրչի մարթն էկավ, մտավ էտ տունը, ու փետը քաշեց հ՚իրա կնկանն ու էրեխանցը ծեծեց, թե ղոնաղը էկել ա դուռը նստել, խի՜ չեք կանչըմ տուն:

— Ա՛յ մարթ, — ասեցին, — մենք ինչ գիտենք՝ ինչ մարթ ին, խի՜ ես մեզ ծեծըմ:

Էս նախրչին դուս էկավ, ասեց. — Դարբիշ բաբա, համեցեք, էկեք ղոնաղ:

Թաքավորն ու արաբը գնացին նախրչու տունը ղոնաղ: Նստեցին, հաց բերին, հաց ին ուտըմ. արաբին թաքավորը ըսենց բզըմ ա, տորմ ա. –Տե՛ս հ՚իրա ախչըկերքն են:

Արաբն ասըմ ա. — Նախրչի բիձա, սրանք քու ախչըկե՞րքն են:

Ասըմ ա. — Հրամանք ես, դարբիշ բաբա, իմ ախչըկերքն են:

— Հալա՞լ:

— Հալալ:

— Մի հորից, մի մորի՞ց են:

— Հա՛, ինձանից ու էտ կնկանից են:

Քշերը մնացին էտ տանը ղոնաղ, հ՚առավոտն ընկան ճամփա, որ էթան հ՚իրանց երկիրը:

Գնացին, շատ ու քիչն աստված գիտա, գնացին, հասան հ՚իրանց երկիրը: Թաքավորի տղեքը դուս էկան թաքավորի հ՚աոաչը, ընդունեցին:

Ոսկե քաքուլ տղեն ասեց. – Ափու, քթա՞ք:

Ասեց. — Քթա, համա իրեք ամիս ինձ ժամանակ պըտի տաս, որ էթամ էտ ախչըկերքը ուզեմ, նախրչու ախչիկ են:

— Բան չկա, աստըծութունը մեզ էտ ա արժան տեհել: [ 234 ] Արանքը քաշեց մի ժամանակ, արաբին հինգ հազար մանեթ փող տվուց, թե՝ տա՛ր բախշա էն մարթին: Արաբը տարավ, բաշխեց ու էկավ: Իրեք ամսվա մեչը էտ նախրչուն շինեց թուջար[13]. իրեք ամսից ետով արաբին ղրկեց, թե գնա էն իրեք ախչիկը ուզա իմ իրեք տղին:

Արաբը վե կացավ, գնաց թուջարի կուշտը:

— Բա՛րով քեզ, — ասեց:

— Ասսու բարին:

— Խե՛ր ըլի:

Ասեց. — Խեր ա, ասսուն փառք:

— Ի՞նչ ասեմ, թաքավորը ինձ ղրկել ա, որ քու իրեք ախչիկդ ուզեմ հ՚իրա իրեք տղին, ի՞նչ ես ասըմ:

Թուջարը ծիծաղաց ու տխրեց:

Երթըմ կերավ արաբը, ասեց. — Աստված վկա, էկել եմ ուզելու:

Ասեց. — Դուք որ լայաղ արիք, ես էլ տվի ու տվի:

— Դե նշանս վե կա՛լ:

Նշանը դրուց քուրսու վրեն, ախչկերքը էկան հ՚իրանց լայաղ նշանները վե կալան, մենձը՝ մենձինը, միշնեկը՝ միշնեկինը, պուճուրը՝ պուճուրինը:

— Հ՚աշկալիսեք բերեք, խմեն էտ մարթիքը, — ասեց թուջարը:

Քշերը ըտի կացան, քեֆ արին, հ՚առավոտը վե կացան, արաբը գնաց ըլեդ թաքավորի մոտ:

— Է՛, հ՚աշկդ լիս ըլի, որ նշան եմ դրել:

Շատ շնորակալ էլան արաբիցը:

Էն ժամանակը որ գնաց խնամու տանիցը՝ արաբն ասեց թե.— Մայիսի տասնըհնգին պըտի գամ, տանեմ ախչիկ գլուխ[14]:

Էկավ ժամանակը թամամեց, էթալ պըտեն հարսը բերեն. Ոսկի քաքուլ տղեն կանչեց թաքավորին, ասեց. — Որ էթալ պըտես հարսները բերելու, իժդա՞ր ժողովուրթ ես ուզըմ տանես:

Թաքավորն ասեց թե. — Հազարավոր:

Տղեն ասեց. — Դու գիտաս, համա էթալուս էն ճամփի հ՚ախպրիցը մի վերստ հեռու վեր արի, գալուս էլ հեռու վեր արի: Թե որ կշտին վեր գաս, հ՚իմացի, որ քու տղեն չեմ: [ 235 ] Ասեց. — Շատ լավ, որթի, հեռու վեր կգամ:

Թաքավորը դափ ու զուռնով գնաց հարսները բերելու:

Գնացին էտ հ՚ախպրիցը մի վերստ հեոու վեր էկան: Գնացի՛ն, հարսանիք արին, հ՚առավոտը վե կալան ախչըկերքը բերելու, տեհավ որ վեր են էկել հ՚ախպրի վրին:

Կերած-խմած մարթիք, էլ չկարաց դրանց վե կացնիլ, քշերը մնացին ըտեղ: Թաքավորը քնեց ոչ. լիսը մոտ էր, քնել էր, վե կացավ տեհավ որ ուշապը զորքնի չորս դի պատել ա. հ՚ամեն մարթ հասավ հ՚իրա թրին ու սրին, ուշապը ասսու հրամանով լիզու էլավ, ասեց. —Հա՛նդարտ կացեք, իմ վրա թուր ու սուր բանիլ չի:

Թաքավորը գլուխը բաց արուց, ուշապին խնթրեց, ասեց. — Ո՜ւշապ ջան, ուզա՝ ինչ ես ուզըմ, որ մեզ ճամփա տաս՝ էթանք:

Ասեց.– Իմ ուզածը պըտի ղրկե՜ս, թե չէ:

Ասեց. – Կղրկեմ:

Ասեց. — Քու Ոսկե քաքուլ տղեն ղրկա՛, գա:

Էտ հարսնքավորը մի ջուռա էլան, փշրվեցին: Վիշապը դրանց ճամփա տվուց, գնացին:

Վիշապը թաքավորին ետ կանչեց, ասեց.– Թա՛քավոր, չըլի, հ՚անգաջիդ քամակը քցես հա՜, անպատճառ ղրկիլ պըտես:

Թաքավորը խոստացավ, որ անպատճառ ղրկի, որ ղրկի ոչ, ավելի նեղութունի մեչ կընկնի:

Թաքավորը խնթրեց հարսնքավորին, որ ուրախ էթան: Ոսկե քաքուլ տղեն իմանա ոչ ուշապի ասած խոսքերը, ընչանք հարսանիքը պրծնեն: Գնացին հասան տուն, մենձ տղեն էկավ մենձ ախչկա կուռը բռնեց, միշնեկը՝ միշնեկի: Ոսկի քաքուլ տղին ասեցին. — Դու էլ հ՚արի, քու նշանածի կուռը բռնա:

Ասեց. — Դա իմ քիրն ա, ես թաքավորի տղեն չեմ, ես ուշապի տղեն եմ:

Թաքավորը մի ջուռա էլավ, մնաց արմացած:

— Բա ի՞նչ անենք:

Է՛ն էրկու ախպերն ասեցին. – Մընք էլ առնըմ չենք. Էն որ քու քիրն ա, սրանք էլ մեր քիրն են:

Կռները բաց թողին ու ետ կանգնեցին: Էտ հարսանիքը խաջիլ էլավ[15]: [ 236 ] Օխտն օրը թամամեց. Ոսկե քաքուլ տղեն մնաս բարով արեց քոմմըքին, ասեց. — Քառասուն օր քաղաքի մարթին սև հաքցրա, էթողին էլ, էկողին էլ, դե մնաք բարին, ես էթըմ եմ:

Ավելի լաց էլավ պուճուր ախչիկը:

Ոսկե քաքուլ տղեն գնաց ուշապի կուշտը: Էտ հ՚ախպրի վրին նստեց, ձեռ ու ոտը լվաց, քունը տարավ՝ քնեց: Անկարծ զարթնեց տեհավ, որ ուշապը չորս դըհին կուտապ ա էկել, կաննել:

Ասեց. — Էկա՞ր, Ոսկե քաքուլ տղա:

Ասեց. – Է՛կա:

— Դե՛, — ասեց, — դուս արի ըտեղան:

Դա դուս էկավ, ուշապը ըսենց հ՚իրան փաթըթեց, կուտապ էկավ, էտ տղին նստացրուց միշքին, ասեց. — Հ՚աշկերդ խփա, — նի էլավ երկինքը:

Ասեց. – Բաց արա հ՚աշկդ, թամաշ արա երկնքիցը գետինը, ի՞նչ ա էրևըմ:

Ասեց. — Մի կալի զդար ա էրևըմ:

Էլի քաշեց երկինքը, բանցրացավ, տղեն ասեց. — Ա՛նաստված, արևը ինձ վառեց ախար:

Ասեց. — Ասա՛ տենեմ՝ երկնքիցը երկիրը ի՞նչ ա էրևըմ:

Ասեց. — Բան էրևըմ չի. Չինմաչին թաքավորի դռան հ՚առաչի չինարի ծառն ա էրևըմ:

Ուշապն ասեց. — Կարա՞ս նրա ախչիկը ինձ հըմար բերիլ:

Ասեց. — Կբերեմ:

Ասեց. — Թե կարալ չես բերիլ, ըստիան վե քցեմ, օսկոռներդ ղշերն ուտեն:

Ասեց. — Կբերեմ:

Էտ մարթին վե բերուց գետինը. ծովն հ՚անց կացրուց էն դիհը, դրուց Չինմաչին թաքավորի ֆողըմը:

Ասեց. — Գնա՛, աստված քեզ հետ:

Էտ տղեն գնաց մալուլ-մշկուլ[16]. թո՛ղ էթա:

Գնաց, մի սարի գլխի տեհավ իրեք ղովտ[17] կռիվ են անըմ:

Դրան որ տեհան, ասեցին. – Էսա իսան-օղլին էկավ, մեզ կբաժանի: [ 237 ] Գնաց հասավ դրանց, բարով տվուց, ասեց. — Դուք խի՞ եք կռիվ անըմ:

Դրանք ասեցին, որ մենք իրեքս ախպեր ենք, մեզ ունենք ըսենց իրեք բան, մինը քեչա-քյուլլահ ա, մինը բալնիք ա, մինը դաստախուն ա:

Ասըմ ա. — Սրանց շնորքն ի՞նչ ա, որ դուք կռիվ եք անըմ:

Ասեցին. — Էս քեչա-քյուլլահը դնես գլխիդ հարիր-հազար մարթի միչով էթաս՝ քեզ չեն տենիլ, էս բալնիքը շինած դռան դեմ անես՝ բաց կանի, բացի դեմ անես՝ կշինի: Դաստախունը բաց անես՝ ինչ խնթրվես աստվածանից՝ կկատարի:

Երեք հատ քար Ոսկե քաքուլ տղեն վե կալավ՝ թոլ արուց ձորը, ասեց. — Գնացե՜ք, վե կալեք, դուզ կաննեք, որըղ թեզ գաք՝ քեչա–քյուլլահը կտամ, նրանից հետի էկողին՝ դաստախունը կտամ, վերչի էկողին՝ բալնիքը:

Էտ ղովտեքը գնացին, ձորի միչին կաննեցին:

Ասեց. — Է՛կեք:

Դրանք սկսեցին վազել: Տղեն քեչա-քյուլլահը դրուց գլխին, հեռու կաննեց:

Ղովտի մենձ ախպերը հասավ սարի գլուխը, ասեց. — Քեչա–քյուլլահը իմն ա, տո՛ւր։ Միշնեկն էլ էկավ, պուճուրն էլ էկավ, հըմի կաննել են իրեք ախպերով մասլահաթ են անըմ, թե մեր մատը տարանք՝ մեր հ՚աշկը հանեցինք:

Ասեցին. — Էկեք ըսենց դուզ էթանք, բալքի դիպչենք դրան, քյուլլահը վեր ընկնի, քթնենք:

Դրանք ըտենց վազ տվին, տղեն հ՚իրա ճամփեն բռնեց, գնաց դըբա Չինմաչին: Գնաց, շատ ու քիչը աստված գիտա, մի ձորի միչով մի ճամփա էր էթըմ, մի դըհին քար ա, մի դըհին ծով ա, ըտի նստած ա օխտը ղովտ, հ՚անց կենալու տեղ կա ոչ:

Ղովտերը ասեցին մինը մնին.— Հրես էկավ մեր ավը, վաղուց ա իսանի միս կերել չենք:

Էն Ժամանակը, որ ուշապը դրան երկնքիցը վե բերուց, դրա հ՚իմաստութունը առավ, մեզ պես մի հասարակ մարթ դառավ: Մտածեց, մտածեց, տեհավ որ դաստախունը կարա հ՚իրան ճար անիլ: Բաց արուց դաստախունը, խնթրվեց ասսուն, դրանց ռուզղը[18] [ 238 ] զովտերը էկան նստեցին, կերան, կերան, կշտացան, ասեցին. — Օխտր տարի ա, մենք ըստեղ ենք, ըզդար կիրակուր կերել չինք, ինչ ուզըմ ես, խնթրա, տա՛նք:

Ասեց. — Զատ ուզըմ չեմ, ինձ ճամփա տվեք, ես էթամ Չինմաչին:

Դրանք ճամփա տվին, հ՚իրանց բրթիցն էլ մի քիչ տվին. — Որ նեղն ընկնես՝ տու կրակին, մենք քեզ կհասնենք:

Դա վե կացավ գնաց: Գնաց մի տեղ տեհավ, որ մրչըմները ուզըմ են իրան վրա տան, ուտեն, էլի դաստախունը փռեց, խնթրեց դրանց ռուզղա:

Էտ մրչըմները կերան, կշտացան, ասեցին. — Հա՛մեցեք, արի գնա։

Դրանք էլ հ՚իրանց ղնգիցը[19]տվին, թե նեղ տեղը ընկնես տուր կրակին՝ կհասնենք:

Էլի գնաց, գնաց, գնաց մի տեղ, տեհավ, որ սիպտակ ղշերը ուզըմ են հ՚իրան քաշեն երկինքը, ըլեդ դաստախունը բաց արուց, խնթրվեց ռուզղա, էտ ղշերը կերան կշտացան, հ՚իրանց բմբլիցը տվին դրան ու ասեցին. — Տո՛ւ կրակին, նեղ տեղն ըլես՝ կհասնենք:

Էտ տղեն գնաց, գնաց, շատն ու քիչը աստված գիտա, հասավ Չինմաչին քաղաքին: Նա նստեց էն չինարի տակին, որ ուշապի վրիցը տեհել էր։

Գնաց մի պառավի տան էլավ ղոնաղ, մի հինգ-տասն օր ապրեց:

Մի օր պառավին ասեց. — Նանի, գնա՛ թաքավորի ախչիկն ուզա ինձ:

Պառավն ասեց.— Ա տղա, անիլ մի՛, ըլիլ մի , չարի ճամփիցը ետ դառ, թաքավորը քեզ ախչիկ տալ չի, քու գլուխը կկտրի:

Ասեց. — Բան չկա, գնա՛ ուզա:

Պառավը վե կացավ գնաց, խնամաքարի վրին նստեց՝ թաքավորի ծառեն դուս էկավ. — Ի՞նչ ա, — ասեց, — պա՛ռավ:

Ասեց. — Թաքավորի ախչիկը ուզըմ եմ իմ տղին:

Գնաց թաթավորին ասեց. — Նախրչու կնիկը էկել ա, ախչիկդ ուզըմ ա հ՚իրա տղին: [ 239 ] Ասեց. — Գնա՛ կանչա, գա՝ տենեմ:

Էկավ, պառավին կանչեց: Գնաց, թաքավորին գլուխ տվուց, կաննեց:

Ասեց. — Հը՛, պառավ, ի՞նչ ես ուզըմ:

Ասեց. — Քու ախչիկն եմ ուզըմ իմ տղին:

Ասեց. — Ինձ հնարներ ունեմ, քու տղեն կարալ չի հանիլ, գլուխը կկտրեմ:

Ասեց. — Չի կարա՝ կտրա՛:

Ասեց. — Գնա՛, տղիդ կանչա, գա՛:

Էս պառավն էկավ, տղին տարավ թաքավորի կուշտը:

Թաքավորն ասեց.— Դու իմ ախչիկն ուզըմ ե՞ս։

Ասեց. — Ո՛ւզըմ եմ:

Ասեց. — Հնարներ ունեմ, կարա՞ս հանիլ:

Ասեց. — Եսի՞մ[20], տենենք:

Հ՚իրիկունը մթնել էր, թաքավորի խեղճ Ոսկի քաքուլ տղին տարան դրին ըսենց մի օթախ, բերին օխտը ոչխար էփեցին, դրին դրա կուշտը, ասեցին. — Պըտի ուտես էս քշեր. թե կերար՝ ախչիկը կտանք, թե կերար ոչ՝ գլուխդ կկտրենք:

Դուռը շինեցին ու գնացին:

Թաքավորի տղեն մտածըմ էր ըտի, թե ինչ անի, որ կարենա էտ օխտը պղինձը ռադ անի։ Անկարծ միտն ընկավ ղովտի բուրթը. տվուց կրակին, ղովտերն էկան, բալնիքը դեմ արուց շինած դռանը, բացվեց, նի մտան, նստեցին, հ՚ամեն մինը մի պղինձ կերավ, բերանը սրփեց, թողին գնացին։ Էտ տղեն էլի բալնիքը դեմ արուց դռանը, էլի շինեց, թեք ընկավ ու քնեց։

Հ՚առավոտը թաքավորը ջանլաթին կանչեց.— Գնա՛, գլուխը կտրա՛, բեր:

Ջանլաթն էկավ տեհավ, որ էտ տղեն օխտը պղինձն էլ կերել ա՝ թեր ա ընկել, քնել։

Գնաց թաքավորին ասեց. — Թաքավոր, կերել ա։

Ասեց. — Սիրուն ես տեհել տղի՞ն, ափսոսըմ ես, որ գլուխը կտրես։

Հ՚ինքը վե կացավ, սոլերը հաքավ, գնաց տենելու: Գնաց տեհավ, որ դրուստ կերել ա։ Տեհավ որ կերել ա՝ կաննեց: [ 240 ] Տղեն ասեց. — Կիրակուրը անհաց տալ չեն մարթի, խի՞ չասիր՝ մեր տանից հաց բերեի։

Թաքավորը զարմացավ։

Վե կալավ թաքավորը էտ տղին, տարավ տուն, պատիվ տվուց։

Հ՚էքսի օրը էտ ամբարը լիքը լցրուց գարի, ցորեն, կորեկ, ասեց. — Քշերը ընչանք լիս իրեքը իրարից ջկիլ պըտես, ու դուռը շինեց՝ գնաց:

Դա մտածեց, մտածեց, մրչըմի ղունկը տվուց կրակին։ Անկարծ էն իմացավ, որ պատովը, պատըրհաններովը, փանջարովը, դռնովը մրչմները թափեցին նեքսև, ասեցին. — Թաքավորի Ոսկե քաքուլ տղա, ի՞նչ ես ուզըմ, ասա՛։

Ասեց. — Էս գարին, ցորենը, կորեկը հ՚իրարից ջկեցեք։

Ջկեցին էրկու սհաթվա մեչ, պրծան, կաննեցին ղրաղ։

Տղեն դուս էկավ, դաստախունը բաց արուց, մրչմների հըմար ռուզղա խնթրվեց, կերան, գնացին։ Հ՚ինքն էկավ նեքսև, քնեց ոչ էտ քշեր, վախեցավ թե մինը անկարծ կգա՝ մի բուռը ցորեն վե կունի, կքցի գարու վրին։

Հ՚առավոտը քշերով թաքավորը ջանլաթին վե կալած էկավ, որ դրա գլուխը կտրի։

Էկավ որ դուռը բաց անի, մննի նեքսև, տղեն թողուց ոչ. ասեց.— Քեզ աստվածավախ մարթ կունենաս, գնա բեր, թող տենի, բալքի մի բուռը վե կալար՝ քցեցիր մընի վրեն, ի՞նչ անեմ քեզ։

Թաքավորը կանչեց հ՚իրա աստվածավախ մարթիքը, էկան տեհան, որ ջոկել ա:

Ասեցին. — Տարա՜վ թաքավորի ախչիկը։

Էտ Օրն էլ տարավ թաքավորը էտ տղին, պատվեց։

Հ՚էքսի օրն ասեց. — Ւնձ սև ղուշ ունեմ, պըտես դու սիպտակ ղուշ բերես կռվացնենք։ Ւմը ախտի՝ քու գլուխդ կտրեմ, քունը ախտի՝ ախչիկս տամ։

Քշերով որ թաքավորի ղուշն էկավ, արևի հ՚առաչը փակեց. տղեն տալդալամիշ էլավ, ղշի բմբուլը տվուց կրակին, թաքավորի ղշի մի հատը մնաց ոչ, բմբլները նի ին ըլնըմ երկինքը, ջանդակները վեր թափըմ գետինը։

Ասեց. — Բոլ ա, քու ղշերը հեռացրու։

Տղեն երկուղիցը դաստախունը բաց չարուց, ղշերին խնթրեց, [ 241 ] որ հեռանան. — Ձեր ռուզղեն իմ հ՚աշկի վրեն։ — Ղշերը հեռացան ըտեղից:

Ասեց. — Թաքավորն ապրած կենա, տարա՞ ախչիկդ։

Ասեց. – Տարա՜ր։

Տարավ էտ տղին պատվեց էտ քշեր էլ, հ՚իրիկունն ասեց. — Գիտա՞ս ինչ կա, ա՛յ տղա։

Ասեց. — Ի՞նչ կա, թա՛քավոր։

Ասեց. – Երեք հնար էլ ունեմ, որ հանես ոչ՝ տալ չեմ։

Ասեց. – Թաքա՛վոր, էրեխեքը, վեք հաղալուս, ասըմ են՝ հանաքը իրեքըմն ա, դու էտ ի՞նչ ես անըմ, մի անքամից յա տուր, յա գլուխս կտրա:

Ասեց. — Անկարելի ա, էտ իրեքն էլ հանիլ պըտես։

Ասեց. – Իրեք օր ինձ ժամանակ տուր։

Ասեց. – Կփախչես։

Ասեց. — Վրիս ղարավուլ դի։

Էտ տղեն իրավունք առավ, ղարավուլի հետ գնաց հ՚իրանց տունը, տան չորս դըհին չափարեցին ղոշընով։ Էտ տղեն տանը մնաց նստած, մոր հետ խոսըմ էր։

Թաքավորի ախչիկը, էն վախտը որ տղին տանըմ ին ղարավուլով, փանջարիցը տեհավ, ափսոս էկավ դրա ջահելութունին, սիրունութունին, մտածըմ էր դրա հըմար։

Տղեն պառավին ի՞նչ էր ասըմ. — Նանի՛, էս քեշա-քյոլլլահը դի գլուխդ, գնա թաքավորի ախչըկա կուշտը, ասա՛ թե սիրտդ ուզըմ ա ինձ առնես՝ էտ իրեք հնարն ասա։

Ասեց. — Ես կարալ չեմ, ա՛յ որթի, ինձ կտենեն, կսըպանեն։

Ասեց. – Էտ քեչա-քյուլլահը դի գլխիդ տենիլ չեն։

Ասեց. – Ես կարալ չեմ։

Տղեն վե կալավ ու դրուց հ՚իրա գլուխը։

Պառավն ասեց.– Իսսո՜ս ու Քրիստո՜ս, սատաննա՞ էր, աներևութացավ։

Ասեց. — Ըստի եմ, նա՛նի, ըստի, ա՛ռ, դու դի գլխիդ, գնա։

Նանը վե կալավ, դրուց գլխին, գնաց թաքավորի ախչկա օթախը։ Տեհավ՝ թաքավորի ախչիկը մտածըմ ա, ըտի հ՚իրա քեչա-քյուլլահը վե կալավ։

Ախչիկը ասեց. — Իսսո՜ս ու Քրիստո՜ս, պառավ, սատա՞նա իր դու։ [ 242 ] Ասեց. — Չէ՛, ես էն տղի մերն եմ, ի՞նչ ես անըմ, ախըր, թե որ ուզըմ ես իմ տղեն առնես, իրեք հնարն ասա՛, թող իմ տղեն հանի:

Ասեց. – Նա՛նի, առ էս մատանիքս, մեր չինարին տենը՞մ ես, էն չինարին ա, որ ուշապի վրիցր տեհել ա, հ՚առավոտը մի հնարն էն ա՝ որ ըսենց մի շամ[21] գյուլաբ սուի[22] դնիլ պըտի գյխին, նի ըլնի չինարին, թե որ մի կաթ կաթեց՝ գլուխը կկտրի. թող էս մատանիքը դնի էտ գյուլաբի մեչը, լերթ կգա, թող դնի գլխին, նի ըլի: Մինը դա ա. մինն էլ քառասուն ախչիկ սիպտակ շորով քառասուն ձի նի ըլիլ պըտեն, մեր դարբազից դուս գալ պըտեն, հ՚առաչի ձին իմն ա՝ բռնա: Եդի օրը քառասուն սև շորով, քառասուն սև ձիով ըլեդ պըտենք դուս գալ. տասնըչորսը համբրա, տասնըհինգը ես եմ, բռնա:


Հիթսուն մանեթ էլ խալաթ տվուց էտ պառավին, ասեց. — Դե՛ գնա, տղին ասա, մտիցդ քցես ոչ, հա՞:

Պառավն էկավ տուն, տղեն ասեց. – Նա՛նի, ի՞նչ խաբար ես բերել։

Ասեց. – Ասսուն փառք ըլի, լավ ա, — ոնց որ ախչիկր պառավին պատմել էր, ընենց պառավը պատմեց տղին:

Իրեք օրը թամամեց, վե կացավ գնաց։ Դուս գալուն պես ղոշունը չորս դհիցը պատեցին, ասեց. — Ես հո ղաչաղ չեմ, խի՞ եք ըտենց անըմ։

Տարան թաքավորի կուշտը։

Ասեց. — Էկա՞ր։

Ասեց. – Է՛կա:

Քշերով էր, գյուլաբ սուին լցրին ջամը, դրին դրա գլխին, ասեցին.— Նի՚լ չինարին, վե բե, որ մի կաթ կաթա, գլուխդ կկտրենք։

Ջամը դրուց գլխին, թաքավորի ախչըկա տված մատանիքը թաքուն թաթախ արուց մեչը՝ լերթ էլավ, նի ըլավ ծառը։

Կիսին տղեն ասեց. – Բո՞լ ա:

֊— Չէ՛, — ասեց թաքավորը, — պըտես նի՝լլես գլուխը։

Էտ տղեն նի ըլավ գլուխը, էս դըհին, էն դըհին թամաշ արուց, հ՚իրա հոր երկիրը էրևաց, լաց էլավ, արտասունքն էկավ սինու միչին կաթաց: [ 243 ] Ասեց. – Վե՛ր արի, ջանլա՜թ, սրա գլուխը կտրա։

Վեր էկավ տղեն, երկիրն էր ափսոսըմ դրան՝ խնթրեց թաքավորին, որ աստվածավախ մարթ ունի, բերի, լեզուն տա, տենի ի՞նչ ա դա՝ արտասո՞ւնք ա, թե դյուլաբ սու ա:

Աստվածավախ մարթն էկավ տեհավ ասեց. – Արտասունք ա։

Ասեց. – Բա էս ի՞նչ բան ա:

Ասեց. – Հորս երկիրը տեհա, արտասվեցի՝ իմ արտասունքս ա։

Ազատ արին, տարան պատիվ արին։

Հ՚էքսի օրը քառասուն սիպտակ ձիով ախչկերքը դռնիցը դուս էկան, տղեն վազեց, հ՚առաչի ձին բռնեց, ասեց. – Տանե՜մ, թաքա՛վոր:

Ասեց. — Տա՛ր։

Տղին էլի տարան, պատվեցին:

Հ՚էքսի օրը սև ձիով, սև շորով քառասուն ախչիկ էլի դուս էկան տանից։

Տղեն տասնըչորսը համբրեց, սադ ժողովուրթը ասըմ էր թե՝ Ափսո՜ս, յանղլիշ ընկավ, էլ կարալ չի քթնիլ։ Տասնըհինգը բռնեց, ասեց. – Թաքավոր, տանե՜մ։

Ասեց. — Տա՛ր, քունն ա։

Տարան էտ մարթիքը թաքավորի տանը, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ ախչիկր տվին էտ տղին:

Չէ, էտ տղեն ու էտ ախչիկը հ՚իրար կշտի պտեն քնիլ:

Տղեն թուրը հանեց, դրուց մեշտեղը:

Ախչիկն ասեց. – Խի՞ ես ըտենց անըմ, քա՜նի տդեք են իմ արնովը մկրտվել։

Ասեց. – Ւմ նեղութունը ընչի հըմար ա ըլել, ուզըմ եմ քառասունք պահեմ ներողութուն, թաքավորի ախչիկ։

Ասեց. – Հոժար եմ, պահա՛։

Մի տասն օր մնացին ըտեղ, օրերի մի օրը էտ տղեն մենակ օթախըմը նստած էր, գլխի աղլուխը վեր էր կալել, ոսկի քաքուլը կախ էր էլել, լիսը տվել էր պատերին, անկարծ ախչիկը մտավ նեքսև, որ մտավ նեքսև, կարաց ոչ խոսալ, թողուց ու գնաց դրսև։

Գնաց թաքավորին ասեց. — Թաքավոր, քու տունը քանդվի, փեսեդ մեռել ա, հ՚ա՛րի։

Թաքավորը, թաքուհին, էտ ախչիկը հ՚իրար հետ ընչանք էթալը, տղեն հ՚իրա գլուխը ծածկեց։ [ 244 ] Էթալուն պես ախչիկը էտ տղի գլխի բանը վե կալավ, ասեց. — Թաքավոր, էս ա քու փեսե՞ն:

Ոսկե քաքուլը էրևաց, բոլոր պատերը լիս բռնեց: Թաքավորը հասկացավ, որ դա էն թաքավորի տղեն ա, որին հ՚ինքը հպատակ ա, ներողութուն խնթրեց, որ էտքան նեղութուն ա տվել։

Տղեն ասեց. — Հըմի ինչ էլել ա, էլել ա, ախչիկդ տու, էթամ:

Ախչիկը տվուց դրան, ահագին բաժընքով, խալաթներով, ճամփու դրուց: Գնացին:

Գնացին հասան ղշի յուրդը. ղշերն էկան թափվեցին, դաստախունը բաց արուց դրանց ռուզղան խնթրվեց, կերան, ճամփա տվին՝ գնացին։ Մի քիչ էլ գնացին, հասան մրչըմի յուրդը. միևնուն էլի դաստախունը բաց արուց, մրչըմի ռուզղան խնթրվեց, կերան, ճամփա տվին, գնացին։ Մի քիչ էլ գնացին, հասան օխտը ղովտի յուրդը. դրանց էլ դաստախունը բաց արուց, կերան, ճամփա տվին, գնացին։ Մի քիչ էլ էկան՝ հասան ուշապի յուրդը։

Էտ տղեն թեզ-թեզ երկինքն էր թամաշ անըմ, երկուղիցը ախչըկանը երթըմ էր տալի, թե՝ Ի՞նչ շուռա եմ քեզ բերել, դու քու աստվածը։

Ասըմ էր. — Քիր ու ախպոր պես ենք էլել։

Տղեն էլի երկինք էր թամաշ անըմ, տեհավ ուշապը գալիս ա։

Ախչիկն ասեց. — Ընչի՞ հըմար ես ըտդար վիրև թամաշ անըմ։

Ասեց. — Քեգ էն ուշապի հըմար եմ բերել:

Ասելուն պես ախչիկը վիրև թամաշ արուց՝ վախլութունիցը պռոշը ճղվեց, արինը թափվեց։

Ուշապը վեր էկավ, հ՚իրա խրխին հանեց, քցեց ղրաղ, մի սիրուն տղա դառավ։

Դու մի ասի՛, էտ ուշապն էտ ախչկա ախպերն ա, ճանանչեցին հ՚իրար, փաթըթվեցին ու լաց էլան։

Ախպերը քվորն ասեց. — Քեզ ի՞նչ ջուռա բերուց էս տղեն։

Ասեց. — Իրեք հնարն էլ ինքը հանեց, իրեքն էլ ես ասեցի։

Ասեց. — Շա՛տ լավ արիր, որ ասեցիր, գիտես, ա՛յ տղա, մեր հերն անիրավութուն ա արել, քեզ պես տղի քյալլով օխտը էտաժանի տներ ա շինել, ես կարացի ոչ էտ բանը տանիլ, ասսուն խնթրվեցի, որ ուշապ դառնամ, նի՚լնեմ երկինքը, չտենեմ էտ անիրավութունը: [ 245 ] Ես քեզ ղրկեցի, որ սրան բերես, մեր ֆոքին ազատվի, առ տա՛ր, քեզ եմ բախշըմ։

Ետև ուշապի խրխին հաքավ, քվորն ու փեսին դրուց միշկին, հ՚անց կացրուց ծովը, տարավ դրուց տղի ֆողը։

Ասեց. – Գնացե՛ք, աստված ձեզ հետ, համա հ՚իմացի, ա՛յ տղա, որ նախրչու ախչկանը թողալ չպըտես, հ՚առաչ նրա հետ պսակվի, եննա իմ քվոր:

Տղեն ասեց. — Միրզամ, առ էս քեչա-քյուլլահը, դաստախունը, բալնիքր, տուր իմ հ՚իմաստութունը, խնթրըմ եմ։

Ուշապն առավ քեչա-քյուլլահը, դաստախունը, բալնիքը, տվուց նրան հ՚իմաստութունը, հ՚իրարից բաժանվեցին։ Տղեն գնաց հ՚իրա հայրենիքը, ուշապն էլ բանցրացավ երկինքը։

Գնաց տղեն, մոտացավ քաղաքին, տեհավ մի նախրչի դեմ վազեց, ուշունց տալով ասեց. — Քոպակ-օղլի, էտ խի՜ ես էտ լիրփը սիպտակ շորով բերըմ մեր քաղաքը, գիտես ո՞չ, որ թաքավորի Ոսկե քաքուլ տղեն կորել ա։

Ասեց ու դագանակը վե կալավ, որ տա տղի գլխովը, տղեն մի սիլլա տվուց դրան, պինչը արնեց, չոբանը քիթը բռնեց ու դուզ վազեց թաքավորի կուշտը՝ գանդատ:

Դրանք հասան մի գառնարածի, տղեն մի ոսկի բախշեց գառնարածին, ասեց. — Գնա՛, թաքավորին ասա, հ՚աշկդ լիս, քու տղեդ ու հարսդ էկան։

Գառնարածը վազեց, էն տեղը հասավ, որ չոբանը գանգատ էր անըմ։

Ասեց. — Հ՚աշկդ լիս, թա՛քավոր, տղեդ ու հարսդ էկան սիպտակ շորերով։

Թաքավորը չոբանին ասեց. — Չոբան, իմ տղեն ա էլել քեզ սիլլա տվողը, ներողութուն, խալաթ ուզա՝ տամ:

— Թաքա՜վոր, — ասեց չոբանը, — կուլապս[23] հին ա, մի կուլապ տուր։

Թաքավորը դրան համ կուլապ տվուց, համ խալաթ։

Գառնարածին էլ խալաթ տվուց, ճամփու դրուց: Տղեն ու հարսը հասան քաղաքը. թաքավորը դափ ու զուռնով գնաց հ՚առաչը. [ 246 ] տղեքն էլ հ՚իրանց նշանածների հետ գնացին ախպոր հ՚առաչը, մնաց էն պուճուր քիրը՝ շլինքը ծուռ գյաղմրմը կաննած:

Ոսկե քաքուլ տղեն էկավ մոտեցավ ախչըկան, ասեց. — Վեր հ՚արի, դու իմ հ՚առաչի բախտն ես, ես քու վիզը ծուռ թողալ չեմ:

Իրեք ախպերով հ՚իրանց նշանածների հետ գնացին պսակվեցին, իսկ Ոսկի քաքուլինը էրկուսն էր։

Օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Աստվածանից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, էրկուսն էլ՝ հ՚անգաջ դնողին:


  1. Ձիապան, (ծանոթ. բանահավաքի)
  2. Սխալ, (ծանոթ. բանահավաքի)
  3. Բան չի իմանում, (ծանոթ. բանահավաքի)
  4. Գայլ, (ծանոթ. բամահավաքի)
  5. Վերարկու, (ծանոթ. բանահավաքի)
  6. Տատասկ, (ծանոթ. բանահավաքի):
  7. Գրկախառնի (ծանոթ. բանահավաքի):
  8. Մեջքին, (ծանոթ. բանահավաքի):
  9. Ժամանակ, (ծանոթ. բանահավաքի):
  10. Շորեր, (ծանոթ. բանահավաքի):
  11. Տապար, (ծանոթ. բանահավաքի):
  12. Կոկոսի աման, (ծանոթ. բանահավաքի):
  13. վաճառական, (ծանոթ. բանահավաքի):
  14. Այդպես է կոչվում, երբ աղջկան տանում են փեսացուի մոտ և այնտեղ պսակում, (ծանոթ. բանահավաքի):
  15. Չկայացավ, (ծանոթ. բանահավաքի):
  16. Տխուր-տրտում, (ծանոթ. բանահավաքի):
  17. Մարդկային բնության ուղտ, (ծանոթ. բանահավաքի):
  18. Ուտեստ, (ծանոթ. բանանավաքի)։
  19. Եղունգ, (ծանոթ. բանահավաքի):
  20. Չգիտեմ, (ծանոթ. բանահավաքի):
  21. Բաժակ, (ծանոթ. բանահավաքի):
  22. Վարդի ջուր, (ծանոթ. բանահավաքի):
  23. Թաղիքե վերարկու, (ծանոթ. բանահավաքի):