Ամրոցներ շինող
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Ամրոցներ շինող
Իմ գանգրահեր մանկիկ սիրուն ու կայտառ.
Սիրում եմ քո հայացքն անմեղ ու պայծառ.
Ճիպոտներից դու կանգնում ես ահագին
Բուրգ ու ամրոց, որ նայում են երկնքին։
Քաջ ձիավոր՝ խրոխտ հեծնող հոր ծընկան.
Որ սիրում ես և՛ դայակի հեքիաթներ,
Թե ի՛նչ գործեր, ի՛նչ արկածներ հաղթական
Հեքիաթներում կատարել են հերոսներ։֊
Կըգա ժամը, դու ա՜յլ շենքեր կըշինես,
Ա՛յլ նժույգներ դու կհեծնես քաջ ու վարժ.
Կյանքից առած դու ա՛յլ զրույցներ կըլսես
Ե՛վ բազմազան, և՛ ավելի սրտաշարժ։
Օ՜, կառուցի՛ր, շո՜ւտ ամրոցներ կառուցիր,
Մտքով նոցա երկինք հասցուր, թե կուզես.
Եվ երկնային վեհ ձայներին ունկնդիր.
Դու մանկական վառ հավատդ չկորցնես։