Jump to content

Այիբ Ա՛ստուաձ սիրիս, Բէն բա՛րի կացի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Այիբ Աստուաձ սիրիս, Բէն բարի կացի.

Այիբ Ա՛ստուաձ սիրիս, Բէն բա՛րի կացի.
Գիմ գագաթըդ ա՛րա Դա ու Այիբ Թո (դաթ)
Եչ երանի չըկայ Զա զալում մարդուն.
Է, Ըթ էրե՛սիդ դի Թո ու Այիբ Թո: (թաթ)

Ժէ ժամանակ հասաւ աչքիրիս՝ լալու.
Ինի ինձ գըցեցիր դարդըս վուղբալու.
Լիւն լալով իմ յիս աշխարհիս մընալու.
Էնդուր վա՜խ քաշեցի Խէ ու Այիբ Թո: (խաթ)

Ծա ծովումըն մընաց, դուս չէկաւ նաւըդ.
Կէն կամով աւելցըրար սըրտի ցաւըդ.
Հո համան կանչում իս Ձա ձայնով դաւդ.
Ղատ ղաբուլ կաց՝ ճարիս Ճէ ու Այիբ Թո: (ճաթ)



Րէ րուն Ցո ցամքիլ է, Հիւն հունար ունի.
Փիւր փակեցին դուռըն, Քէ՛նը քար ունի.
Եւ, Օ, Ֆէն կարդալու Աստուաձ ճար ունի,
Հա՛լալ Սայաթ-Նովուն Կէն ու Այիբ Թո: (կաթ)


Էս այբբենական ղարահէջա է. հայերէն (Օհանի ծան.)

թարգմանություն
Այբ Աստված սիրես, Բեն բարի մնա

Այբ Ա՛ստված սիրես, Բեն բարի մնա[1],
Գիմ գլուխդ Դա՛րձ հեզ ու խոնարհ մնա,
Եչ երանի չկա Զազրելի մարդուն
Է, Ըթ էրե՛սդ Թող համեստ մնա:

Ժէ ժամանակ հասավ աչքերիս՝ լալու,
Ինի ինձ գցեցիր դարդս ողբալու,
Լիւն լացով եմ ես աշխարհիս մնալու,
Էնդուր վա՜խ քաշեցի Խէ խաթա-շառից:

Ծա ծովում մնաց դուրս չեկավ նավդ,
Կեն կամոք ավելցրիր քո սրտի ցավդ,
Հո հա՜ կանչում ես Ձա ձայնով ողբդ,
Ղատ ղաբուլ[2] Ճէ ճարես կորեկահացդ:



Րէ րուն[3] Ցո ցամքել է, Հիւն հունար ունի,
Փիւր փակեցին դուռն, Քէնը քար ունի,
Եւ, Օ, Ֆէն կարդալու Ա՛ստված ճար ունի,
Հալալ Սայաթ-Նովա, կերածդ կաթը:


  1. Խաղից առնվազն երկու տուն պակաս է:
  2. ղաբուլ — համաձայն եղիր
  3. րուն — առուն (վրց.): Ն. Աղբալյանը «Րէ րուն ցամքել է» բառերը մեկնաբանում է այն իմաստով, որ Ր տառով հայերեն բառ գրեթե չի կազմվում: