Այնպես օրորուն է քայլըդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրով արթնացած սիրտըս Այնպես օրորուն է քայլըդ (Տրիոլետ)

Վահան Տերյան

1917
Դիր քո կնիքը սրտում իմ
[ 225 ]

Ե

11

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք...

1917