Հրով արթնացած սիրտըս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Խոր են քո հուր աչքերը Հրով արթնացած սիրտըս՝ Տրիոլետ

Վահան Տերյան

1917
Այնպես օրորուն է քայլըդ
[ 224 ]

Դ

10

***

Հրով արթնացած սիրտս,
Սիրտս բացված հրավարդ.
Լի՛ց քո կրակը զվարթ
Հրով արթնացած սիրտս։
Քո դեմ երկյուղած սիրտս
Կիզիր, որսկան հըպարտ,
Հրով արթնացած սիրտըս,
Սիրտս բացված հրավարդ:

1917