Jump to content

Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Առաքինութեան ամբիոնների մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[30]
ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Զրադաշտի մօտ գովեցին մի անգամ մի իմաստունի, որ շատ լաւ գիտէր խօսել քնի ու առաքինութեան մասին. նա շատ է յարգւում ու վարձատրւում դրա համար. և բոլոր պատանիները խմբւում են նրա ամբիոնի շուրջը։ Նրա մօտ գնաց Զրադաշտը—և բոլոր պատանիների հետ նստեց ամբիոնի առաջ։ Եւ այսպէս խօսեց իմաստունը.

Պատիւ քնին ու ամօթխածութիւն նրա առաջ. այս է առաջին պատւիրանը։ Հեռացէ՛ք բոլոր նրանց ճանապարհից, որ վատ են քնում և արթուն ﬓում գիշերը։

Ամօթխած է անգամ գողը քնի առաջ. նա միշտ գիշերն է գողանում։ Անամօթ է սակայն պահապանը գիշերւայ, անամօթ կերպով է նա իր փողը կրում։

Դիւրին արւեսա չէ քնելը. պէտք է հետևեալ ամրողջ օրը արթուն ﬓալ։

Տասն անգամ օրւայ մէջ պէտք է յաղթահարես ինքդ քեզ. այդ յոգնեցնում է բաւականին և հաշիշ է հոգու համար։

Տասն անգամ պիտի հաշտւես ինքդ քեզ հետ. իսկ յաղթահարուﬓ դառն բան է, և լաւ չէ քնում անհաշտը։

Տասն ճշմարտութիւններ պիտի գտնես օրեկան.
[31]
թէ ոչ՝ գիշերն էլ ճշմարտութիւն կորոնես, և քաղցած կմնայ քո հոգին։ Տասն անգամ պիտի ժպտաս օրեկան ու զւարթ լինես, թէ ոչ՝ ստամոքսդ կխանգարի քեզ գիշերը, մելամաղձոտութեան այդ հայրը։Քչերը գիտեն այո, բայց պէտք է բոլոր առաքինութիւններն ունենալ լաւ քնելու համար։ Ես սուտ կվկայե՞մ, անհաւատարիմ կլինե՞մ ամուսնուս։Թէ՞ վատ աչքով կնայեմ մերձաւորիս աղջկան։ Այս ամենը երբէք չի հաշտւում լաւ քնի հետ։Եւ անգամ, եթէ մէկը բոլոր առաքինութիւններն ունի, մի բան էլ լաւ պիտի հասկանայ—հենց իրենց առաքինութիւններին ճիշտ ժամանակին քնելու ուղարկել։Որ իրար հետ չկռւեն, այդ խելօք պառաւ կանայք։ Եւ քեզ համար, դո՛ւ դժբա՜խտ։Խաղաղութիւն Աստծու և հարևանի հետ. այսպէս է կամենում լաւ քունը. խաղաղութիւն նաև հարևանի սատանային. ապա թէ ոչ՝ գիշերը քունդ կխանգարի։Պատի՜ւ իշխանութեան և հնազանդութիւն, նաև ծուռ, ոչ շիտակ իշխանութեան։ Այսպէս է կամենում լաւ քունը։ Ւ՞նչ անեմ, որ ուժը մեծ սիրով ծուռ ոտների վրա է շրջում։Նա է միշտ ինձ համար ամենալաւ հովիւը, որ իր ոչխարը կանաչ դաշտերն է տանում. այսպէս է պահանջում լաւ քունը։Շատ պատիւներ չեմ ուզում, ոչ էլ մեծ գանձեր. այդ բորբոքում է փայծաղը։ Սակայն չի կարելի լաւ քնել առանց լաւ անունի և մի փոքրիկ գանձի։
[32]
Ինձ համար աւելի սիրելի է մի փոքրիկ հասարակութիւնը՝ քան թէ վատը, բայց այդ ճիշտ ժամանակին պիտի գայ ու գնայ։ Այսպէս է պահանջում լաւ քունը։

Ւնձ շատ են դուր գալիս և հոգով աղքատները. նրանք նպաստում են քնին. երջանիկ են նրանք, մանաւանդ երբ նրանց չես հակաճառում։

Այսպէս է անցնում առաքինի մարդու օրը։ Երբ գիշեր է լինում՝ զգուշանում եմ քնին կանչելու։ Նա չի ուզում, որ իրեն կանչեն, քունը, որ առաքինութիւնների տէրն է։

Այլ մտածում եմ՝ թկ ինչ եմ արել ու մտածել ցերեկը։ Որոճալով հարցնում եմ ինձ, համբերող՝ որպէս մի կով. որո՞նք էին քո տասն յաղթահատուﬓերը։

Եւ որո՞նք՝—այն տասն հաշտութիւններն ու տասն ճշմարտութիւնները, և տասն ծիծաղները, որոնցով խնամում է իրեն իմ սիրտը։

Այսպէս խորհելով և օրօրւելով քառսուն մտքերից քունս վրայ կոխեց յանկարծ, այդ անկոչը, առաքինութիւնների տէրը։

Քունը ծեծում է աչքերս, աչքերս ծանրանում են։ Քունը դիպչում է բերնիս, և բայց է ﬓում այդ։

Ճշմարի՛տ, փափուկ կրունկներով է այդ մերձենում, գողերից սիրելին, և գողանում մտքերս. ﬓում եմ յիմարի պէս կանգնած, ինչպէս այս ամբիոնը։

Սակայն դեռ շատ չկանգնած՝ ահա պառկած եմ արդէն։ —

Երբ Զրադաշտը իմաստունի այս խօսքերը լսեց՝ ծիծաղեց իր սրտում, որովհետև այդ պահին մի լոյս բացւեց նրա համար։ Ու այսպէս խօսեց իր սրտում։
[33]
Յիմարի մէկն է այս իմաստունը իր քառսուն մտքերով. բայց ես հաւատում եմ, որ նա լաւ քնել գիտէ։

Ըստինքեան երջանիկ է նա, ով այս իմաստունին մօտ է ապրում։ Այդպիսի քունը վարակում է, անգամ հաստ պատի միջով վարակում է դա։

Մի կախարդութիւն կայ անգամ նրա ամբիոնի մէջ։ Եւ իզուր չէին պատանիները առաքինութեան քարոզչի առաջ նստել։

Ահա նրա իմաստութիւնը. արթուն ﬓալ՝ լաւ քնելու համար։ Եւ ճշմարիտ, եթէ կեանքը ոչ մի իմաստ չունենար, և եթէ ես հարկադրւած լինէի անմտութիւնը ընտրել՝ ինձ համար այդ ընտրելու ամենաարժանի անմտութիւնը կլինէր։

Այժմ եմ ես պարզ հասկանում՝ թէ ի՞նչ էին մի ժամանակ մարդիկ փնտրում, երբ առաքինութեան ուսուցիչներ էին որոնում։ Լաւ քուն էին փնտրում և քնաբեր աոաքինութիւններ։

Ամբիոնների բոլոր այդ գովական իմաստունների համար իմաստութիւնը առանց երազների քունն էր. նրանք կեանքի աւելի լաւ իմասստ չեն ճանաչում։

Այսօր էլ դեռ կան մի քանիսը, որպէս առաքինութեան այդ քարոզները, և ոչ միշտ այդքան անկեղծ։ Բայց դրանց ժամանակն անցել է։ Եւ շատ երկար չկանգնած՝ պառկած են արդէն։

Երանի այս քնկոտներին, որովհետև դրանք պիտի շուտով քուն մտնեն։—

Այսպէս խօսեց Զրադաշտը։