Այստեղ է լացել իմ մայրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Կարծես թե դարձել եմ ես տուն Այստեղ է լացել իմ մայրը՝ «Երկիր Նաիրի» ժողովածու

Վահան Տերյան

Քեզ կըմնա միշտ օտար
[ 246 ] 8

* * *

Այստեղ է լացել իմ մայրը
Մորմոքն իր և իր օրորը,
Այստեղ այնպես անծայր է
Կարոտն ու այնպես խոր է։

Մեր տունը համր ու դատարկ է,
Մեր տունը որբ ու ավեր է.
Բարակ զանգակի զարկը
Լալիս է երկրիս ցավերը...