Jump to content

Այստեղ միշտ քեֆ ու հանդես է…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Այստեղ միշտ քեֆ ու հարդես է.
Կեցցե՝ «մեր Օհաննեսը»:

Ա՜խ, շեն է տունն այս, շե՜ն է,
Բայց ափսոս չկա Աշխենը:

Անպակաս այս տան վարդը—
Ծաղիկ՜ մեր քնքուշ Նվարդը:

Այս տունը միշտ անուշ է,
Այստեղ է անուշ Անուշը,

Եվ ինչպես մարդիկ չարբեն,
Քանի այստեղ է Արփին…