Արեգակը ծովն է իջնում…
Արտաքին տեսք
* * *
Արեգակը ծովն է իջնում,
Ցողը շողացած դալարին,
Սարի լանջին հովն է փչում,
Աստղը ժպտաց կամարին։
Անճառելի վայելչությամբ
Իջավ տխուր իրիկուն,
Արևմուտք մի ոսկի ամպ
Ցնորում է ու խոկում։
Իմ թախիծն էլ այն ամպի պես
Ցնորում է քնքշաբար,
Բոցավառվում հիշելով քեզ
Եվ արտասվում քեզ համար։