Այսօր աշունը ցրել է իրեն
փողոցների
տերեւներում անհամար։
Տերեւները հավաքելիս, հոկտեմբերին,
հավաքարարուհի Փիրուզան
վախեցավ խիստ,
երբ վառվող տերեւների մեջ տեսավ
գիշերվա թարմ եղյամը վրան
մի սիրտ։
Ով էր իր սիրտը հանել ու նետել՝
զզված իր սիրուց, իր սիրելուց անպատասխան։
Կգա աշունը, կգա ու կգնա եւ ինձ հետեւող
ցավի աշունը,
բայց գարունը, որ գնացել է, էլ չի գա։
Քաղաքի մուտքի մոտ, աղբանոցում,
վառվում են հեռացող աշնան տարիները,
եւ ծուխը մշտապես ելնում է վեր։