Կանգնել եմ՝ հենված բնին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այսօր աշունը ցրել է իրեն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Կանգնել եմ՝ հենված բնին

Վարդան Հակոբյան

Երբ հուշարարը ցավն է
* * *


Կանգնել եմ՝ հենված բնին,
ասես ճյուղն եմ ծառի,
որ ճկվել է
ձյուների տակ ու թեւերով
                թեքվել հողին։

Ու ծխում եմ։
Ինձ չի սիրում՝ ում սիրում եմ։
Ում չեմ սիրում՝ ինձ սիրում է։
                Ու ծխում եմ։
Քամին տանում է
ծուխը։
Ես ետեւից նայում եմ տխուր։
Իսկ գարունը չի երեւում դեռ,
իսկ տաքերը դեռ չեն սկսվել,
իսկ ես սպասում եմ,
               որ գարունը գա
ու ինձ սիրի՝ ում սիրում եմ։
Հենվել եմ ծառին։ Ծառը ծխում է...