Jump to content

Անգաճ արա բարիթավուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Ա՛նգաճ արա բարիթավուր

Ա՛նգաճ արա բարիթավուր.
Գընա՛, հիդըն խաղ մի՛ անի,
Եարի սիրտըն դաղ մի՛ անի՝
էդ կըրակըն չաղ մի՛ անի.
Չաղ շո՛ւռ արի
Եարսուն տարի
Եարին բէդամաղ մի՛ անի:

Բէդամաղ չը’լի միզանից,
Չըհիռանայ անմիղ բանից.
Եարըն նազով հոգիս հանից.
Հանած ծառ է,
Էշխով վառ է,
Չի՛ վախենայ սուլթան-խանից:

Խանի պես դիվան իս անում,
Շահզադի պես սան իս անում,
Էդ ի՞նչթավուր բան իս անում.
Բանըդ բանդ է,
Պռօշդ ղանդ է,
Քաղցր լեզվով ջան իս հանում:

Ջան չունիմ եարի ձեռնէմէն,
Հիւանդ իմ էշխի կըռնէմէն,
Դիղ անիս ծուցիդ նըռնէմէն,
Նըռիդ օսկով,
Քաղցըր խօսքով
Կրակ իս վիր ածում բերնէմէն:

Բերնիդ մեջըն լալ է, գօ՛զալ,
Հագիդ զարըն ալ է, գօ՛զալ,
Էդ ի՞նչպէս խիալ է, գօզալ,
Էդ խիալով նազ իս անում,
Ե՜ար, ա՜ման:

թարգմանություն
Ա՛կանջ արա բարիթավուր

Ա՛կանջ արա բարիթավուր[1]
Գնա՛, հետը խաղ մի՛ անի,
Յարի սիրտն դաղ[2] մի՛ անի,
Էդ կրակն չաղ մի՛ անի:
Կայտառ շրջի՛ր
Երսուն տարի
Յարին վշտացած մի՛ անի:

Վշտացած չլնի մեզանից,
Չնեղանա անմեղ բանից,
Յարն նազով հոգիս հանեց,
Հանած ծառ է,
Սիրով վառ է,
Չի՛ վախենում սուլթան-խանից:

Խանի նման դատ ես անում,
Իշխանի պես՝ հարգանք անում,
Էդ ի՞նչ տեսակ գործ ես անում,
Գործդ կարծր է,
Շուրթդ քաղցր է,
Քաղցր լեզվով՝ հոգի հանում:

Հոգի չունեմ յարի ձեռից,
Հիվանդ եմ ես սիրո կռից,
Դեղ լցնես քո ծոցիդ նռից,
Նռիդ ոսկով,
Քաղցր խոսքով,
Կրակ ես թափում բերանից:

Բերանիդ մեջ լալ է գո՛զալ,
Հագիդ զուքսը ալ է գո՛զալ,
Մտքումդ ի՞նչ ունես գոզալ,
Էդ մտքովը նազ ես անում,
Յա՜ր, ա՜ման:


  1. Բարիթավուր (բահրիթավիլ) — աշուղական երկարաշունչ բանաստեղծություն
  2. դաղ — վերք