Jump to content

Անձուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անձուկ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 252
տ. ― էջ 464, ծ. ― էջ 595

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ԱՆՁՈՒԿ


Ա՜խ, վայրենի, սառն ու խավար
Էս անդունդի խորքերից
Թե գըտնե՜ի մի ճանապարհ
Ու ապրե՜ի ես նորից...

5 Ահա հեռվում ճոխ բըլուրներ
Մըշտագարուն, ծաղկազարդ։
Ինչո՞ւ, ինչո՞ւ չունիմ թևեր,
Այնտեղ թըռչեմ ես ազատ։

Քընարն այնտեղ ուրախ հընչում,
10 Խոսում է ձայնն երկընքի,
Զեփյուռները մեղմով շընչում,
Բույր են խընկում գարունքի։

Պերճ սաղարթում շողշողում են
Պըտուղները ոսկեվառ,
15 Չըկան այնտեղ բուք ու ձըմեռ
Ու ծաղկունքը միշտ դալար։

Ա՜խ, ինչ լավ է՝ այն անխըռով
Ջինջ օրերի լուսի մեջ,
Այն անթառամ ծաղկանց բույրով
20 Հարբել անվե՜րջ ու անվե՜րջ...