Անվերնագիր (Ես սիրում եմ նրանց, յուրաքանչյուր անգամ)
Արտաքին տեսք
Անվերնագիր
Ես սիրում եմ նրանց, յուրաքանչյուր անգամ
Երբ թերթում եմ էջերը բազմապիսի.
Մեկը լալիս է ջերմ, կամ աղերսում անկամ,
Մեկը նզո՛վք նետում մեր ավերիչ եսին։—
Ա՜խ, տողերում նրանց յուրաքանչյուր
Ինձ համար կյանք կա, կամ — կա մահվան սերմ.—
Ա՛խ, միևնույն թափով դեպի մահ է մղում
Եվ դեպի կյանք — մյուսը՝ կարոտով ջերմ...