Կրակ եմ արել գրկիդ մեջ, անտառ,
Ջերմացիր մի քիչ ինքդ քեզանով,
Եվ ուրախ եղիր
Մանկամտորեն,
Երբ ծուխը ելնում ու կապույտ-կապույտ
Երկինք է դառնում քո գլխի վերեւ...
Տխրելը, կարծես միտք չունի արդեն...
Տվեք ինձ բոլոր չորուկները ձեր՝
Եվ կրակի հետ,
Այս կրակի հետ
Առաջին անգամ... հաշտ եղեք, ծառեր։