Սգավոր հովը Գլորեց իրեն անդունդներն ի վար, Ուռենին հողի կրծքին հեկեկաց, Ծնկները ծեծեց, Եվ բարակ առուն նվաղեց լացով. -Այս ի՜նչ է եղել: Է՛հ, ոչի՛նչ, ոչի՛նչ, Ծաղիկների մեջ աննկատելի Մի ծաղիկ մարեց... Ժպիտն աչքերում...