Անցավորնե՛ր, անցյալնե՛ր, Շիրիմվել եք վաղուց դուք, Նույնն է, նույնն է աշխարհը, Լոկ օրերն են գնացել Ձեր օրերն են մոռացվել, Նույն աշխարհն է մնացել: Լոկ օրերն են գնացել, Իսկ մեզ համար... նորացել: Մեր անխուսափ հանդիպման Օրերն են արդ մոտեցել: