Jump to content

Երբ քեզ կորցնում ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Երբ քեզ կորցնում ես
Ծերության մուժում,
Մահն է քեզ գտնում
Առանց փնտրտուք,
Քանզի փխրուն ես,
Ե՛վ թույլ, և՛ անկար:
Եվ հեռանում ես
Մթամած մի օր
Հեռու մի աշխարհ...