Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Քեզ տրված է կյանքը, որ լինես — ու ոչինչ երազ չթվա Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է

Եղիշե Չարենց

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա

[ 217 ]

XXXIX


Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ—

դա կամուրջ է.

Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ

քանդում — դա կամուրջ է.

Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում

դրանում․

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛

խնդուն — դա կամուրջ է։