Աշխարհից ես չեմ տրտնջում…
Արտաքին տեսք
* * *
Աշխարհից ես չեմ տրտնջում,
Չեմ գանգատվում.—
Չէ՞ որ բոլորն են տանջվում,
Բոլորն են տրտում:
Եվ ինչպե՞ս և ո՞ւմ աղոթեմ
Անել բանտում.—
Ախ, բոլորն ինձ պես անզեն,
Եվ բոլորն անտուն…
Աշխարհից ես չեմ տրտնջում,
Չեմ գանգատվում.—
Չէ՞ որ բոլորն են տանջվում,
Բոլորն են տրտում:
Եվ ինչպե՞ս և ո՞ւմ աղոթեմ
Անել բանտում.—
Ախ, բոլորն ինձ պես անզեն,
Եվ բոլորն անտուն…