Jump to content

Մի փրկություն կա միայն…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Մի փրկություն կա միայն,
Լոկ մի ճանապարհ.
Սիրել-այրվել հավիտյան,
Խոցվել անդադար…
Կա միայն մի խնդություն
Արժան ու հավերժ.
Լինել անզեն ու անտուն,
Չարչարվել անվերջ…