Աշխարումս ախ չիմ քաշի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աշխարհումս ախ չիմ քաշի

Սայաթ-Նովա

 էսպես Արութինի ասած, ով որ սովորի, թողություն շնորհե։ էսպես ղազալի, Դաստա բեդաստա թարիփանուրի ձենում, Արութինի ասած։ Սրա հատը դիմացն է։

Աշխարհումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքը օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա։

Մեճկըդ սալբ ու չինարի պես, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ակռեքըդ մարքրիտ ալմաս է.
Օսկու մեչը մինա արած, աճկիրըդ ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավահիր, լալ-բադեշխան իս ինձ ամա։

Յիս էս դարդին վո՜ւնց դիմանամ՝ մագա՞մ սիրտըս ունիմ քարած,
Արտասունքս արուն շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչը, բոլորքըդ վարթով չափարած
Վըրեդ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա։

Քու էշխըն ինձի մաստ արավ յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.
Աշխարըս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա՚ր, քիզ ինչո՞վ թարիփ՚անիմ՝ աշխարամըս բան չը մընաց.
Կրա՛կե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա։

Ի՛նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ Նովու յար իս.
Շուխկըդ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմը փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։